«Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 48. Տող 48.
}}
}}


'''Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն''' ԼԽՍՀ (Լատվիա), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր։ Գտնվել է [[ԽՍՀՄ]] եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ Արևմուտքից ողողվում է [[Բալթիկ ծով]]ի և [[Ռիգայի ծոց]]ի ջրերով։ Տարածությունը՝ 63,7 հազար կմ քառակուսի։ Բնակչությունը 2589 հազար ([[1984]])։ Ազգության կազմը ([[1979]]-ին, հազար մարդ), [[լատիշներ]]՝ 1 344, [[ռուսներ]]՝ 821, [[բելառուսներ]]՝ 112, [[ուկրաինացիներ]]՝ 67, [[լեհեր]] 63 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 40,3 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ [[Ռիգա]] (875 հազար բնակիչ՝ 1984)։ Խոշոր քաղաքներն են՝ [[Դաուգավպիլս]]ը (122), [[Լիեպայա]]ն (109)։ Նոր քաղաքներից են [[Օլայնե]]ն, [[Ատուչկա]]ն։ Վարչականորեն բաժանվում է 26 [[Շրջան (վարչական միավոր)|շրջանի]]։ Ունի 56 [[քաղաք]], 37 քտա։ Մակերևույթը [[հարթավայր]]ային է։
'''Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն''', Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ [[1984]] թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 2 589 000։ Ազգության կազմը ([[1979]]-ին, հազար մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ [[լատիշներ]]՝ 1 344, [[ռուսներ]]՝ 821, [[բելառուսներ]]՝ 112, [[ուկրաինացիներ]]՝ 67, [[լեհեր]] 63 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 40,3 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ [[Ռիգա]] (875 հազար բնակիչ՝ 1984)։ Խոշոր քաղաքներն են եղել [[Դաուգավպիլս]]ը (122), [[Լիեպայա]]ն (109)։


Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։
== Պատմություն ==
[[Պատկեր:Breastplate of Latvian Riflemen.jpg|մինի|ձախից|Լատվիական ռազմական զինանշան]]
[[1919]] թվականի հունվարին կազմվեց Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ [[1920]] թվականի սկզբին իշխանությունը զավթեց ազգային բուրժուազիան։ Ատեղծվեց բուրժուական հանրապետություն։ [[1934]] թվականին Լատվիայում կատարվեց [[Ֆաշիստական Գերմանիա|ֆաշիստական]] հեղաշրջում։ [[1940]] թվականի հունիսին լատվիական աշխատավորները տապալեցին ֆաշիստական կառավարությունը և վերականգնեցին [[սովետական իշխանություն]]ը։ Հուլիսի 21-ին կազմվեց ԼԽՍՀ, որը [[1940]] թվականի [[օգոստոսի 5]]-ին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ([[1941]]—[[1945]]) ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լատվիայի տարածքը ազատագրվեց [[1944]] թվականից մինչև 1945 թվականի [[մայիս]]ը։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ անցկացվող ինդուստրացման, կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Լատվիայում հիմնականում կառուցվել է սոցիալիստական հասարակարգ։ [[1983]] թվականի հունվարի 1-ի դրությամբ Լատվիայի կոմկուսը ուներ 162.045 անդամ և 5 422 անդամության թեկնածու։ Լենինյան կոմերիտմիության շարքերում ընդգրկված էր 306.461 մարդ, հանրապետությունում կար 1454093 [[արհմիություն|արհմիության]] անդամ։ ԼԽՍՀ աշխատավորությունը, ԽՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակներում մեծ հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։


[[1939]] թվականի [[օգոստոսի 23]]-ի [[Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)|Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագր]]ի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Լատվիական ԽՍՀ կազմավորվել է [[1940]] թվականի հուլիսի 21-ին, որպես [[մարիոնետային պետություն]] Խորհրդային Միության կազմում։
== Արդյունաբերություն ==
Խորհրդային շինարարության տարիներին ԼԽՍՀ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ այն առանձնանում է առաջին հերթին [[մեքենաշինություն|մեքենաշինությամբ]], թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության արտադրանքը 1980 թվականին 45 անգամ գերազանցել է 1940 թվականի ծավալը։ Էներգիայի հիմքը կազմում է բերովի վառելանյութը։ Աշխատում են [[Պլավինյաս]]ի, [[Կեգում]]ի և Ռիգայի խոշոր հէկերը։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են Ռիգան և [[Դաուգավպիլս]]ը։
[[Պատկեր:RAF-2203 in Moscow in 2007.jpg|մինի|ձախից|ՌԱՖ (Ռիգայի ավտոֆաբրիկա)]]
Քիմիական արդյունաբերությունը արտադրում է [[մանրաթելեր]] ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնանում է կահույքի և լուցկու արտադրությունը։ Թեթև արդյունաբերության մեջ հատկապես զարգացած է տրիկոտաժի արտադրությունը։ Զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը։ Համախառն արտադրանքը գյուղատնտեսության մեջ 1940 թվականի համեմատ 1980 թվականին ավելացել է 1,4 անգամ։ Գյուղատնտեսական հողահանդակները 1980 թվականին կազմել էին 2,5 միլիոն [[հեկտար]], այդ թվում՝ 1,7 միլիոն հեկտար վարելահող։ Մեծ նշանակություն ունի մելիորացիան։ Չորացվող հողերի մակերեսը 1980 թվականին հասել է 1844,9 հազար հեկտարի։ ԼԽՍՀ գյուղատնտեսությունն ունի անասնապահական ուղղվածություն։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի 71% ֊ը ստացվում է անասնապահությունից։ Տարածված է [[մեղվաբուծություն]]ը, լճակային ձկնաբուծությունը և գազանաբուծությունը։ Աճեցնում են ջրաքիս, աղվես և բևեռաղվես։ Փոխադրումներ կատարվում են հիմնականում [[երկաթուղի|երկաթուղով]] և ծովով։ Երկաթուղիների երկարությունը 2380 կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 27100 կմ, այդ թվում կոշտ ծածկով՝ 16900 կմ։ Նավահանգիստներն են Ռիգան, [[Լիեպայա]]ն և Վենտսպիլսը։ Զարգացած են օդային տրանսպորտը և գետային փոխադրումները։ Ազգային եկամուտը 1980 թվականին 1970 թվականի համեմատությամբ ավելացել է 1,6 անգամ։ [[1980]] թվականի վերջին քաղաքային բնակության ֆոնդի ընդհանուր մակերեսը կազմել է 27,9 միլիոն մ քառակուսի։


[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի ([[1941]]-[[1944]]) ժամանակ Լատվիական ԽՍՀ տարածքն օկուպացվել է [[Նացիստական Գերմանիա]]յի կողմից, իսկ [[1944]] թվականից մինչև 1945 թվականի [[մայիս]]ը վերագրավվել Կարմիր բանակի կողմից։
== Գիտություն ==


ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ առաջին հերթին առանձնացել է [[մեքենաշինություն|մեքենաշինությամբ]], թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են համարվել մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։
1939 թվականին հանրապետության 9—49 տարիքի բնակչության մեջ գրագիտությունը կազմում էր 92,7% ։ 1979-ին այն կազմեց 99,8% ։ 1980 թվականին մշտական նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 114 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 0,9 հազար դպրոցներում սովորում էր 0,4 միլիոն աշակերտ, 81 պրոֆտեխուսումնարաններում՝ 36,9 հազար սովորող, 55 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 40,6 հազար, 10 բուհերում՝ 46,6 հազար ուսանող։ Խոշորագույն բուհերն են Լատվիական համալսարանը, Ռիգայի [[պոլիտեխնիկ]]ական, Ռիգայի բժշկական ինստիտուտները և Լատվիական գյուղատնտեսական ակադեմիան։ Հանրապետության առաջատար գիտական հաստատությունները մտնում են ԼԽՍՀ ԳԱ-ի մեջ։ 1980 թվականին գիտական հաստատություններում և բուհերում աշխատում էր 12,6 հազար գիտական աշխատող։ Խոշորագույն գրադարանը [[Վ․ Լացիս|Վ․ Լացի]]սի անվան պետական գրադարանն է։ 1982- թվականին աշխատում էին 10 թատրոն, 1,2 հազար կինոսարքավորում, 0,9 հազար ակումբային հաստատություն, 1,4 հազար մասսայական գրադարան, 68 թանգարան։ 1982 թվականին հրատարակվել է 2274 անուն գիրք և բրոշյուր՝ 15,98 միլիոն տպաքանակով, 112 ամսագիր՝ 56,3 միլիոն տարեկան ընդհանուր տպաքանակով, 105 թերթ՝ 321,4 միլիոն տարեկան տպաքանակով։ Գրքերը, ամսագրերը և թերթերը հրատարակվում են լատիշերեն և ռուսերեն։ Լատվիական հեռագրական գործակալությունը հիմնվել է 1940 թվականին, գրքերի պալատը՝ 1940 թվականին։ Առաջին ռադիոհաղորդումները սկսվել են Ռիգայում 1925 թվականին։ 1954 թվականից գործում է Ռիգայի հեռուստատեսային ստուդիան։ Հաղորդումները տրվում են լատիշերեն և ռուսերեն։ 1982 թվականին հանրապետությունում կար 183 հիվանդանոցային հիմնարկ՝ 35,2 հազար մահճակալով։ Աշխատում էր 11,6 հազար բժիշկ և 29,2 հազար միջին բուժանձնակազմ։ Մեծ ճանաչում ունեն [[Բալդոնե]], [[Յուրմալա]] և մյուս առողջարանները։

Քիմիական արդյունաբերությունն արտադրել է [[մանրաթելեր]] ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնացել է կահույքի և լուցկու արտադրությունը։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն։

[[ԽՍՀՄ]] գոյության [[ԽՍՀՄ փլուզում|վերջին տարիներին]] Լատվիայի ԽՍՀ-ում առաջին ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանը 1990 թվականի մայիսի 4-ին ընդունեց «[[Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին հռչակագիր|Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին]]» հռչակագիրը՝ 50 տարվա պետականության կորստից հետո վերանվանվելով '''[[Լատվիա|Լատվիայի Հանրապետության]]'''։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
[[Պատկեր:RAF-2203 in Moscow in 2007.jpg|մինի|աջխից|ՌԱՖ (Ռիգայի ավտոֆաբրիկա)]]
<center>
<center>
{|class="graytable" style="text-align:center"
{|class="graytable" style="text-align:center"

18:37, 12 փետրվարի 2021-ի տարբերակ


Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Latvijas Padomju Sociālistiskā Republika
 Ռուսական կայսրություն 1940 - 1991 Լատվիա 

Քարտեզ


(1940 թվական)

Քարտեզ2

Պատկեր:Latvian SSR 1940.jpg
(1940 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ռիգա
Մակերես 64,589 կմ2(1989 թվական)
Բնակչություն 2,666,567 (1989 թվական)
Լեզու ռուսերեն, լատիշերեն
Ազգություն լատիշներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, լեհեր և ուրիշներ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ

Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ 1984 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 2 589 000։ Ազգության կազմը (1979-ին, հազար մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ լատիշներ՝ 1 344, ռուսներ՝ 821, բելառուսներ՝ 112, ուկրաինացիներ՝ 67, լեհեր 63 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 40,3 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ռիգա (875 հազար բնակիչ՝ 1984)։ Խոշոր քաղաքներն են եղել Դաուգավպիլսը (122), Լիեպայան (109)։

Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։

1939 թվականի օգոստոսի 23Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Լատվիական ԽՍՀ կազմավորվել է 1940 թվականի հուլիսի 21-ին, որպես մարիոնետային պետություն Խորհրդային Միության կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Լատվիական ԽՍՀ տարածքն օկուպացվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականից մինչև 1945 թվականի մայիսը վերագրավվել Կարմիր բանակի կողմից։

ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ առաջին հերթին առանձնացել է մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են համարվել մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։

Քիմիական արդյունաբերությունն արտադրել է մանրաթելեր ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնացել է կահույքի և լուցկու արտադրությունը։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն։

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Լատվիայի ԽՍՀ-ում առաջին ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանը 1990 թվականի մայիսի 4-ին ընդունեց «Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին» հռչակագիրը՝ 50 տարվա պետականության կորստից հետո վերանվանվելով Լատվիայի Հանրապետության։

Պատկերասրահ

ՌԱՖ (Ռիգայի ավտոֆաբրիկա)
Տեսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից Տեսարան Դաուգավպիլսից Ռիգայի նավահանգիստը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 725