«Դիֆուզ տոքսիկ խպիպ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=208}}

[[Կատեգորիա:Ներզատական հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Ներզատական հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Վիրաբուժական հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Վիրաբուժական հիվանդություններ]]

10:14, 11 փետրվարի 2021-ի տարբերակ

Դիֆուզ տոքսիկ խպիպ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
Անվանվել էRobert James Graves? և Karl Adolph von Basedow?
 Graves' disease Վիքիպահեստում

Դիֆուզ տոքսիկ խպիպ (հոմանիշներԲազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն)– գենետիկական դետերմինացված, աուտոիմուն հիվանդություն է, պայմանավորված թիրեորիդ հորմոնների արտադրության կայուն բարձրացմամբ և վահանագեղձի դիֆուզ փոփոխություններով։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 20-50 տարեկան կանանց մոտ։ Թիրեոտոքսիկոզով ուղեկղվող հիվանդությունների թվում դիֆուզ տոքսիկ խպիպ հանդիպում է 80% դեպքերում։

Էթիոպաթոգենեզ

Ներկայումս դիֆուզ տոքսիկ խպիպը համարվում է գենետիկ աուտոիմուն հիվանդություն։ Դա հիմնավորվում է այն փաստով, որ դիֆուզ տոքսիկ խպիպով հիվանդների 15%–ը ունեն նույն հիվանդությամբ տառապող ազգականներ։ Հիվանդության առաջացման հրահրող գործոններ են՝ փսիխոէմոցիոնալ տրավմաները, սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, անգինա, ռևմատիզմ, տուբերկուլյոզ և այլն), գանգուղեղային տրավմաները, հղիությունը, յոդի մեծ քանակությամբ օգտագործումը, հիպոթալամո–հիպոֆիզար շրջանի հիվանդությունները և այլն։
Ենթադրվում է, որ այս հիվանդության ժամանակ օրգանիզմում առաջանում են թիրեոստիմուլացնող իմունոգլոբուլիններ։ Թիրեոստիուլացնող իմունոգլոբուլինները (աուտոհակամարմինները) փոխազդում են վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի ռեցեպտորների հետ և այս իմունոգլոբուլինների ազդեցությունը համանման է հիպոֆիզի կողմից արտադրվող թիրեոտրոպ հորմոնի ազդեցությանը։ Սրա հետևանքով մեծանում է գեղձի ծավալը, ուժեղանում է անոթավորումը, արտադրվում են հավելյալ քանկությամբ թիրեոիդ հորմոններ։

Կլինիկական պատկեր և դիագնոստիկա

Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ խպիպ, տախիկարդիա և էկզոֆթալմ։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սիրտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական տախիկարդիայով, մշտական կամ պարոքսիզմալ տախիառիթմիայով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ թիրեոտոքսիկ սիրտ։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում ակնագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝

  • Շտելվագի ախտանիշ – աչքերի հազվադեպ թարթում
  • Գրեֆեյի ախտանիշ — դանդաղ ներքև տեղաշարժվող առարկայի վրա տեսողության ֆիքսացիայի ժամանակ վերին կոպի հետ մնալը (վերին կոպի և ծիածանաթաղանթի միջև մնում է սկլերայի սպիտակ շերտ)
  • Դալրիմպլի ախտանիշ — էկզոֆթալմ
  • Ելինեկի ախտանիշ — պիգմենտավորում աչքերի շուրջ
  • Ժոֆֆրուայի ախտանիշ – վերև նայելու ժամանակ ճակատի կնճռոտման բացակայություն։

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։ Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան

  1. թեթև – պուլսը մինչև 100 զ/ր, թույլ արտահայտված սիմպտոմատիկա
  2. միջին – պուլսը մինչև 120 զ/ր, մարմնի զանգվածի կորուստ մինչև 20%, տրեմոր, թուլություն
  3. ծանր – պուլսը 120 զ/ր–ից ավելի, շողացող առիթմիա, թիրեոտոքսիկ փսիխոզ, սրտային անբավարարություն և կախեքսիա:

Բուժում

  1. Կոնսերվատիվ – մերկազոլիլ, b - բլոկատորներ, տրանկվիլիզատորներ։ Բուժման կուրսը 1-1.5 տարի։
  2. Վիրահատական – վիրահատության ծավալը՝ վահանագեղձի սուբտոտալ (ենթաամբողջական) կամ տոտալ (ամբողջական) մասնահատում։ Վիրահատությունը իրականացվում է նախավիրահատական նախապատրաստումից հետո։
  3. Ռադիոակտիվ յոդով՝ I131 բուժում։

Աղբյուրներ

М. И. Кузин (2002). «4». Хирургические болезни (ռուսերեն) (3 ed.). Медицина. էջ 47-69. ISBN 5-225-00920-4.

Գրականություն

  • Хирургические болезни։ М. И. Кузин, О. С. Шкроб, 2005. ISBN 5-225-00920-4

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208