«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
էլ չեմ ասում, որ վիքիֆիկացման կարիք կա։
(Հետ է շրջվում 7667043 խմբագրումը, որի հեղինակն է 46.162.239.43։ Ծանոթագրությունը պետք է նորյմալ դնել, նշված գրականությունն էլ ներկայացվի՝ գեղարվեստակա՞ն է, թե՞ փաստավավերագրական։)
Պիտակ: Հետ շրջել
(էլ չեմ ասում, որ վիքիֆիկացման կարիք կա։)
{{վֆ}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Պարույր Սկայորդի''', (ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից: Սկայորդի իշխանի որդին: Հին հայկ. հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին: ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի: Ասորական, հին հունական և հայկական աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը: Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (ըստ Հերոդոտոսի՝ Հարպագ, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր: Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում: Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը: Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները: Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին , որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես: Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով մ.թ.ա. 625 – 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը (առավել հավանական է՝ մ.թ.ա. 597- 596-ին, քանի որ Կիաքսարը Նինվեն պաշարել է մ.թ.ա. 612- ի մայիսին, հետևաբար մ.թ.ա. 625 – 624-ի մասին խոսք չեր կարող լինել), այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում:
103 621

edits

Նավարկման ցանկ