«Հույները Հայաստանում և Արցախում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Միջազգային հարաբերություններ
{{Տեղեկաքարտ Միջազգային հարաբերություններ
|անվանում = Հայ-հունական հարաբերություններ
|անվանում = Հույն-հայկական հարաբերություններ
|պատկեր = Greece Armenia Locator.png
|պատկեր = Greece Armenia Locator.png
|երկիր1 = Հունաստան
|երկիր1 = Հունաստան

10:32, 4 Հուլիսի 2012-ի տարբերակ

Հույն-հայկական հարաբերություններ
Հունաստան և Հայաստան

Հունաստան

Հայաստան

Հույները Հայաստանում, Հայաստանում բնակվող հույները:

Հունական համայնքի շենքը Ալավերդիում

Պատմություն

Հայաստանում հույները բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, երբ վերջինս գաղթեցրեց նրանց Կիլիկիայից Տիգրանակերտ: Սակայն հույների մեծ ներհոսք եղավ ավելի քան 2 հարյուր տարի առաջ`1760-ականներին, երբ Իրակլի թագավորի հրավերով Օսմանյան կայսրությունից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանի` վրացական ազդեցության տակ գտնվող բնակավայրերում [փա՞ստ]: Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770-ին` Ալավերդու, այնուհետեւ`Շամլուղի պղնձաձուլական գործարանները:

Ինչպես ողջ Անդրկովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` իոնական հունարենի տարաձևությունն է: Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթացծներ են (ինքնանվանում` Ռոմեյուս): Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն և ռուսերեն: Ներկայումս Հայաստանում բնակվում է 6.000 հույն և ևս 300-ը ԼՂՀ-ում: [1]

Եկեղեցի

Ներկայումս Հայաստանում կա մեկ հունական եկեղեցի` Այոս Գերոգիոս Սուրբ Գևորգ, որը գտնվում է Հանքավանում: Քննարկում են Երևանում, Ալավերդիում կառուցել հունական վանքեր:

Բնակության վայրեր

Ներկայումս հունական համայնքներ կան Ախթալայում, Ալավերդիում, Լոռվա մարզում, Երևանում, Հանքավանում և Գյումրիում, ինչպես նաև Ստեփանավան, Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներում [2]: Ներկայումս Հայաստանի միակ հունական գյուղը դա Յաղդանն է [3]:

Մադան

20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանն այլևս ոչ թե առանձին գյուղ է, այլ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքի մի թաղամասն է, ընդամենը` 75 բնակչով: Ընդ որում, Մադանում ապրող 40 ընտանիքներից միայն 5-ն է հունական` հիմնականում ծեր թոշակառուներից բաղկացած:

Մադանը մեր ցավն է. լրիվ հունական գյուղ էր, հիմա հազիվ 3-4 ընտանիք է մնացել: Մեծահասակներ են: Գյուղը, կարելի է ասել, քանդված է, տեր ու տիրական չկա` կարծես պատերազմից հետո մտնես:
- Հայաստանի հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարով

Թվաքանակ

Պաշտոնական տվյալներով Հայաստանում 2001թ. բնակվում էր 1.176 [4], իսկ ներկայումս ոչ պաշտոնական տվյալների` 6.000 հույն որից 2.000-ը պոնտացի հույներ են:

Լեզու

Հայաստանի հույների մի մասը Պոնտացի հույների ժառանագներն են և խոսում են հունարենի պոնտական բարբառով:

Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչում

Ներկայումս Հայաստանն ու ԼՂՀ-ն դեռ չեն ճանաչում հույների ցեղասպանությունը, նույնիսկ Պոնտոսի հույների հիշատակին հուշարձան չկա :

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի փոքրամասնությունները, Գառնիկ Ասատրյան, Վիկտորիա Առաքելովա:
  2. Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (անգլ.)
  3. «Այցելություն դեպի Յաղդան. Հայաստանի վերջին հունական գյուղը». Վերցված է մայիսի 19, 2012-ին.
  4. 2001 Հայաստանի մարդահամարը