«Մովսես Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Ձեռքով հետշրջում Վիզուալ խմբագիր
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
{{Անձ}}
'''Մովսես Հրանտի Հակոբյան''' ({{ԱԾ}}), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, [[Գեներալ-գնդապետ (Հայաստանի Հանրապետություն)|գեներալ-գնդապետ]]<ref>[https://www.president.am/hy/decrees/item/4268/ Մ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>։ 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի '''որոշմամբ''' ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ<ref>{{Cite web|url=http://panarmenian.net/m/arm/news/255909|title=PanARMENIAN.Net - Mobile|website=panarmenian.net|accessdate=2018-05-24}}</ref>։
'''Մովսես Հրանտի Հակոբյան''' ({{ԱԾ}}), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, [[Գեներալ-գնդապետ (Հայաստանի Հանրապետություն)|գեներալ-գնդապետ]]<ref>[https://www.president.am/hy/decrees/item/4268/ Մ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>։ 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ<ref>{{Cite web|url=http://panarmenian.net/m/arm/news/255909|title=PanARMENIAN.Net - Mobile|website=panarmenian.net|accessdate=2018-05-24}}</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

06:08, 4 փետրվարի 2021-ի տարբերակ

Մովսես Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1965(1965-02-04) (59 տարեկան)
ԾննդավայրՃարտար
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱլմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտությունռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և Արցախի պաշտպանության նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Արցախի հերոս «Վարդան Մամիկոնյան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Մարտական ծառայության մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից և «Մարտիկ-ինտերնացիոնալիստին» կրծքանշան
 Movses Hakobyan Վիքիպահեստում

Մովսես Հրանտի Հակոբյան (փետրվարի 4, 1965(1965-02-04), Ճարտար), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ[1]։ 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ[2]։

Կենսագրություն

Մովսես Հակոբյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: 1982 թ. ընդունվել է Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը՝ «Հրամանատարական, մարտավարական, թրթուրավոր և անվավոր մեքենաներ» մասնագիտությամբ։ 2002 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն

1986 թ. մինչեւ 1987 թ. օգոստոս ամիսը ծառայել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի թիվ 553 մոտոհրաձգային գնդում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, իսկ 1987 թ.-ից մինչեւ 1988 թ. հունիս ամիսը ծառայել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային զորքերում՝ որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ։ 1988 թ. հունիսին գործուղվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի՝ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գունդ, որտեղ և ծառայել է մինչև 1992 թ. մարտ ամիսը՝ զբաղեցնելով մոտոհրաձգային դասակի, իսկ այնուհետև՝ վաշտի հրամանատարի պաշտոնները։ Երբ 1992 թ. մարտ ամսում գունդը տեղափոխվել է Ստեփանակերտից, մնացել է ԼՂՀ-ում, շարունակել ծառայությունը բանակի շարքերում։

01.07.1992 թ. մինչև 01.09.1992 թ. հանդիսացել է Ճարտար գյուղի գումարտակի հրամանատարը։
01.09.1992 թ. մինչև 01.09.1993 թ. զբաղեցրել է Շուշիի ՊՇ հրամ. տեղակալի, շրջանի հրամանատարի, 01.09.1993 թ. մինչև 01.12.1993 թ. Մոնթեաբերդի պաշտպանական,
01.12.1993 թ. մինչև 12.01.1998 թ. Մարտունու 2-րդ ՊՇ հրամանատարի, 12.01.1998 թ. մինչև 04.09.1999 թ. Ասկերանի ՊՇ հրամանատարի պաշտոնները։
04.09.1999 թ. մինչև 25.02.2000 թ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲՀ ՄՊ գծով տեղակալի, 25.02.2000 թ. մինչև 22.08.2001 թվականը՝ ՊԲՀ առաջին տեղակալի պաշտոնները։
24.07.2002 թ., ավարտելով ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան, նշանակվել է ՀՀ ՊՆ խորհրդականի, իսկ 2003 թ. հուլիսի 31-ից՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ - շտաբի պետի պաշտոններում։

ԼՂՀ Նախագահի 2007 թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։

ԼՂՀ Նախագահի 2012 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։

ՀՀ Նախագահի 2015 թ. հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[3]։ Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների՝ Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի և Ֆիզուլու ուղղություններով։ Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է։

ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում[4]:

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. Մ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2018-05-24-ին.
  3. Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Մովսես Հակոբյանին շնորհվել է գենեռալ-գնդապետի կոչում
  5. Մ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին