«Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
Տող 20. Տող 20.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:1917 գրքեր]]
[[Կատեգորիա:1917 գրքեր]]
[[Կատեգորիա:Գրական գործեր Հայոց ցեղասպանության մասին]]
[[Կատեգորիա:Գրական գործեր Հայոց ցեղասպանության մասին]]

09:38, 1 փետրվարի 2021-ի տարբերակ

Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից
շվեդ.՝ Sven Hedin - adelsman! : ett öppet brev från K. G. Ossiannilsson
ԵնթավերնագիրԲաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից
ՀեղինակԿ. Գ. Օսիանիլսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուշվեդերեն
Էջեր236
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՍտոկհոլմ
ՀրատարակիչLondon, T.F. Unwin ltd
Հրատարակման տարեթիվ1917
ԹարգմանիչH. G. Wright
Թվային տարբերակarchive.org կայքում]

Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից, (անգլ.՝ Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson), Շվեդիայի 20-րդ դարի սկզբի հակագերմանական շարժման առաջնորդներից մեկի՝ շվեդ գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Օսիանիլսոնի՝ 1917 թվականին հրատարակված գիրքն է։ Հեղինակը գրքում քննության առնելով շվեդ հայտնի գրող, հետազոտող և աշխարհագետ Սվեն Հեդինի մի շարք հրապարակումներ, փորձել է վեր հանել Առաջին աշխարհամարտի իրական պատկերը, այդ թվում նաև հայերի նկատմամբ Թուրքիայի վարած ցեղասպան քաղաքականության էությունը։

Բովանդակություն

Գիրքը բաղկացած է 12 գլուխներից, որոնցից արևմտահայերին է վերաբերվում հատկապես 11-րդ գլուխը (անգլ.՝ Hedin’s account of Armenia), որում հեղինակը անդրադառնալով շվեդական մի շարք հեղիակավոր պարբերականներում տպագրված Սվեն Հեդիանի «A Few Impressions of Turkey in Asia» հոդվածին՝ նշում է վերջինիս կեղծ և կողմնակալ դիրքորոշումը հայերի տեղահանության և վերջինիս իրական նպատակների վերաբերյալ։ Սվեն Հեդինը լինելով հատկապես Ջեմալ փաշայի մտերիմ ընկերը՝ փորձում է արդարացնել վերջինիս գործողությունները պատերազմի տարիներին, ինչպես նաև Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում, որի ղեկավարները ամեն գնով փորձում են «փրկել» իրենց հայրենիքը։ Ամփոփելով նյութը, գրքի հեղինակը նշում է, որ շվեդ ազնվականը, պաշտպանելով թուրքերին և ժխտելով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, սև բիծ է թողնում իր հայրենիքի հեղինակության վրա։

Քաղվածքներ գրքից

1894 թ.-ից մինչև 1909 թ. մի քանի հարյու հազար հայ է դարձել թուրքական կոտորածների զոհը, սակայն այդ ամենը դեռ սկիզբն էր, հարգելի Սվեն Հեդին։ Թուրքիան առաջին աշխարհամարտի տարիներին անցնելով Գերմանիայի կողմը, հայերին բանակ զորակոչեց, և նրանց օգտագործելով ծանր աշխաըտանքների մեջ` նախօրոք մշակված ծրագրի համաձայն ոչնչացրեց։ Դուք պնդում եք, որ հայերը ապստամբ են ու դավաճան, և նրանք ամեն ինչ անում են Թուրքիան ներսից քայքայելու համար։ Արդյոք ինչպե՞ս կարող էին այդ խեղճ մարդիկ, ովքեր օրնիբուն ճգնում են ծանր աշխատանքից և դաժան պայմաններում կորցնել են անգամ իրենց մարդկային դեմքը, ապստամբություն կազմակերպել։
Հարգելի Սվեն Հեդին, դուք պնդում եք, որ ձեր սիրելի ընկեր Ջեմալ փաշան իր երկաթե ձեռքով և մեծ հայրենասիրությամբ կարողացավ փրկել Մերձավոր արևելքի արաբներին, սակայն մոռանում եք նշել, որ այդ երկաթե ձեռքն է կազմակերպել 300 արաբ մտավորականների սպանությունը, և սովի մատնել այդ ժողովրդին[1]:

Ծանոթագրություններ

  1. Ossiannillson, K. G. (translation by H. G. Wright) -Sven Hedin, Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson. London, T. Fisher UNWIN LTD. First published in 1917. (անգլ.)