«Բաբուին»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}} |
|||
{{taxobox |
|||
| name = Բաբուին |
|||
| image file = |
|||
| image title = |
|||
| image descr = |
|||
| superregnum = |
|||
| regnum = Կենդանիներ |
|||
| subregnum = |
|||
| phylum = |
|||
| subphylum = |
|||
| classis = |
|||
| ordo = |
|||
| familia = |
|||
| genus = |
|||
| species = [[Քորդավորներ]] |
|||
| latin = |
|||
| author = |
|||
| syn = |
|||
| arm_syn = |
|||
| typus = |
|||
| section name = |
|||
| section text = |
|||
| eol = |
|||
| itis = |
|||
| ncbi = |
|||
| wikispecies = Moho bishopi |
|||
| commons = Category:Moho bishopi |
|||
| range map = |
|||
| range legend = |
|||
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}} |
|||
}} |
|||
'''Բաբուին''', կամ '''դեղին շնակապիկ'''<ref>Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=92}}</ref> ({{lang-la|Papio cynocephalus}}), Շնակապիկների տեսակ կապիկանմանների ընտանիքից (''Cercopithecidae'')։ |
'''Բաբուին''', կամ '''դեղին շնակապիկ'''<ref>Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=92}}</ref> ({{lang-la|Papio cynocephalus}}), Շնակապիկների տեսակ կապիկանմանների ընտանիքից (''Cercopithecidae'')։ |
||
17:21, 31 հունվարի 2021-ի տարբերակ
Բաբուին | |
Բաբուին | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Պրիմատներ (Primates) |
Վերնաընտանիք | Cercopithecoidea |
Ընտանիք | Կզակապիկներ (Cercopithecidae) |
Ենթաընտանիք | Cercopithecinae |
Ցեղ | Պավիաններ (Papio) |
Տեսակ | Բաբուին (P. cynocephalus) |
Միջազգային անվանում | |
Papio cynocephalus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Բաբուին, կամ դեղին շնակապիկ[1] (լատին․՝ Papio cynocephalus), Շնակապիկների տեսակ կապիկանմանների ընտանիքից (Cercopithecidae)։
Արտաքին տեսք
Մեծերի գլուխը ավելի մեծ է և ժանիքները համեմատաբար խոշոր։ Մարմնի երկարությունը միջինում կազմում է 75 սմ, պոչինը՝ 60 սմ։ Մորթու գունավորումը դեղնավուն է (այստեղից էլ դեղին շնակապիկ անվանումը)։ Չնայած նրանց անդյուրաշարժ տեսքին, նրանք շատ ճարպիկ են։
Բնակության վայր
Բաբուինը տարածված է միջին և արևելյան Աֆրիկայում, բնակվում է տափաստանային և լեռնային տարածաշրջաններում: Սնվում է բուսական (պտուղներ, կոճղեզներ և այլն), և կենդանական (միջատներ, մանր ողնաշարավորներ) սննդով:
Տեղ-տեղ վնասում են գյուղատնտեսությանը: Բաբուիններին մեծ մասամբ պահում են կենդանաբանական այգիներում և գազանանոցներում:
Վարքագիծ
Բաբուինները գերզարգացած սոցիալական փոխհարաբերություններով պրիմատներ են, որոնք երբեք մենակ չեն ապրում: Հոտում, միջինում լինում են մոտ 80 կենդանի: Հոտի անդամները միասին ճանապարհորդում են, սնվում և քնում: Մեկը մյուսի հանդեպ հարաբերություններում արտահայտված է սոցիալական հիերարխիա: Հոտում դոմինանտում են մի քանի մեծ արուներ, որոնք միասնական են և գալիս են օգնության վտանգի դեպքում: Առաջնորդների կազմը բավականին կայուն է և մի քանի տարի մնում է նույնը: Էգերի և իրենց ձագերի միջև ձևավորվում են ընկերական հարաբերություններ — բաբուինների հոտի հիմքը:
Էգերի և իրենց հասունացած աղջիկների միջև պահպանվում են սերտ կապեր, իսկ որդիները հեռանում են հոտից, որպեսզի միանան ուրիշին:
Երբ բաբուինների հոտը կեսօրին գնում է հանգստանալու, բարեկամները, որպես կանոն, հավաքվում են մեծ էգի շուրջը, որպեսզի հանգստանան և զբաղվեն գրումինգով: Գիշերները մեկ ընտանիքի անդամները քնում են իրար գրկած: Եթե բարեկամներից մեկին վտանգ է սպառնում մեկ այլ բաբուինի կողմից, բոլորը միանգամից գալիս են օգնության: Եվ չնայած, որ էգերը կռվում են սննդի համար, նրանց միջև լուրջ կռիվներ հազվադեպ են լինում: Ցեղակիցների բարձր ստատուսը անընդհատ պահպանվում է հատուկ ժեստերի օգնությամբ, որոնք արտահայտում են հնազանդություն (օրինակ, դիմածռությունը և պոչի բարձրացումը: Եթե հանկարծ էգերի միջև առաջանում են կոնֆլիկտներ, ապա քիչ հետո նրանք հաշտվում են՝ բուժելով մեկը մյուսին:
Արու նորեկը, որը եկել է ուրիշ հոտ, պետք է հաստատի ընկերական և բարեկամական հարաբերություններ: Սովորաբար նա սկսում է մեծ էգի հետ հարաբերությունները կարգավորելուց, որը այդ ընթացքում երեխա չի կրում: Նա ամենուրեք հետևում է նրան չպպացնելով շուրթերը, նուրբ գռմռալով և գրիմաս կառուցելով: Դա կատարվում է ամեն անգամ, երբ էգի հայացքը ընկնում է նրա վրա: Եթե էգը բարեհաճ է, նա կարող է թույլ տալ նրան քորել իրեն: Մի քանի ամիս անց արուն կարող է ենթադրել ամեն հարաբերություններ այդ էգի հետ:
Բաբուինների մոտ նկատվում է որդեսպանություն, որով զբաղվում են նորեկ արուները: Անհատական գծերը հանդիսանում են կարևոր գործոն զույգեր ստեղծելու գործում: Որոշ զույգեր իրար հետ անցկացնում են շատ երկար ժամանակ, բայց միմյանց չեն դիպչում: Հաճախ գրկում են միմյանց, երբ հանդիպում են, քնում են, պինդ գրկելով իրար: Զույգերը ժամանակի ընթացքում փոխվում են:
Բաբուիններին հաճախ միանում են կճղակավորները: Արու բաբուինները իրենց հերթին որսում են այծքաղների ձագերին:
Բազմացում
Էգի և արուի միջև կապը ոչ միշտ է, որ վերածվում է սեռական կապի: Էգերը զուգավորվում են տարբեր արուների հետ, սակայն կյանքի մեծ մասը հասուն տարիքում անցկացնում են կամ երեխաներ կրելով, կամ էլ նրանց խնամելով: Բնության մեջ հասուն էգերը սովորաբար հղիանում են 1-2 դաշտանային ցիկլերից հետո: Նորածին բաբուինը պատված է կարճ, սև թավշանման բրդով, որը կոնտակտում է հասուն կենդանիների դեղնա-մոխրագույն բրդի հետ: Քանի դեռ ձագուկը չի պատվել բրդով, նա գտնվում է ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում:
Արտաքին հղումներ
- ↑ Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=92}}