«Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Հանրապետութիւն}}
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 20. Տող 20.
Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել [[վարչապետ]]ին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում ՀՀ-ում մինչև սահմանադրական բարեփոխումները՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ [[Ռուսաստան]]ում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է [[ՊետԴումա]]յին, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։
Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել [[վարչապետ]]ին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում ՀՀ-ում մինչև սահմանադրական բարեփոխումները՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ [[Ռուսաստան]]ում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է [[ՊետԴումա]]յին, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[[William Everdell|William R. Everdell]], [http://www.reasoninrevolt.net.au/objects/pdf/a000109.pdf “From State to Freestate: The Meaning of the Word Republic from Jean Bodin to John Adams”] (7th ISECS, Budapest, 7/31/87) in ''Valley Forge Journal'', June, 1991
*[[William Everdell|William R. Everdell]], [http://www.reasoninrevolt.net.au/objects/pdf/a000109.pdf “From State to Freestate: The Meaning of the Word Republic from Jean Bodin to John Adams”] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190324141847/http://www.reasoninrevolt.net.au/objects/pdf/a000109.pdf |date=2019-03-24 }} (7th ISECS, Budapest, 7/31/87) in ''Valley Forge Journal'', June, 1991
{{Commons category|Republic}}
{{Commons category|Republic}}
{{Commons category|Republics}}
{{Commons category|Republics}}

03:45, 29 հունվարի 2021-ի տարբերակ

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,
  • միապետություններ։

Հանրապետություն

Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝

  • նախագահական,
  • պառլամենտական,
  • խառը կամ կիսանախագահական։

Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից։ Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի։ Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (aանվստահություն հայտնելու) գործընթացը։ Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն, և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով։ Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի։ Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են։ Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • նախագահական-խորհրդարանական,
  • խորհրդարանական-նախագահական։

Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում ՀՀ-ում մինչև սահմանադրական բարեփոխումները՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Ռուսաստանում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։

Արտաքին հղումներ

Տես՝ republic Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրապետություն» հոդվածին։