«Էզրա Թեդ Նյումեն»–ի խմբագրումների տարբերություն
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ → Կատեգորիա:Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ |
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
||
Տող 17. | Տող 17. | ||
Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ [[1958]] թվականի ապրիլի 20-ին<ref name=Debus/>: |
Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ [[1958]] թվականի ապրիլի 20-ին<ref name=Debus/>: |
||
Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս [https://www.childrensmuseummissoula.org/families-first/ Families First Missoula] կրթական տնօրենն է: |
Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս [https://www.childrensmuseummissoula.org/families-first/ Families First Missoula] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170702161543/https://www.childrensmuseummissoula.org/families-first/ |date=2017-07-02 }} կրթական տնօրենն է: |
||
==Ընտրված հրապարակումներ== |
==Ընտրված հրապարակումներ== |
02:34, 25 հունվարի 2021-ի տարբերակ
Էզրա Թեդ Նյումեն անգլ.՝ Ezra Theodore Newman | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1929 Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 24, 2021[1] (91 տարեկան) Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փիթսբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | հարաբերականության ընդհանուր տեսություն |
Անդամակցություն | International Society on General Relativity and Gravitation?[2] |
Ալմա մատեր | Սիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Syracuse University College of Arts and Sciences? (հունիսի 1, 1956)[3] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Peter Bergmann? |
Պարգևներ | |
Ezra T. Newman Վիքիպահեստում |
Էզրա Թեդ Նյումեն (հոկտեմբերի 17, 1929, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 24, 2021[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով: Նա Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր է: Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից:
Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար: Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց:
Կրթություն
Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[5]: Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[6]:
Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա: Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում, հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով: Կրթությունը շարունակելու համար նա գնաց Սիրաքյուսի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան:
Աշխատանքային գործունեությունը ֆիզիկայում
Նյումենը միացել է Պիտսբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին: Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրաքյուսի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին: 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[5]:
1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ: Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[7]: Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ:
1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[8]:
Ընտանիք
Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[5]:
Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula Արխիվացված 2017-07-02 Wayback Machine կրթական տնօրենն է:
Ընտրված հրապարակումներ
- Frittelli, Simonetta; Kling, Thomas P.; Newman, Ezra T. (2000). «Image distortion from optical scalars in non perturbative gravitational lensing». Physical Review D. 63 (2). arXiv:gr-qc/0011108. Bibcode:2001PhRvD..63b3007F. doi:10.1103/PhysRevD.63.023007.
- Newman, E. T.; Couch, E.; Chinnapared, K.; Exton, A.; Prakash, A.; Torrence, R. J. (1965). «Metric of a rotating charged mass». J. Math. Phys. 6 (6): 918. Bibcode:1965JMP.....6..918N. doi:10.1063/1.1704351.
- Newman, E. T.; Penrose, R. (1962). «An approach to gravitational radiation by a method of spin coefficients». J. Math. Phys. 3 (3): 566. Bibcode:1962JMP.....3..566N. doi:10.1063/1.1724257.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ezra Ted Newman Obituary — Pittsburgh: 2021. — ISSN 1068-624X; 2692-6903
- ↑ http://www.isgrg.org/history.php
- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=Newman&first_nm=Ezra&year=2011
- ↑ 5,0 5,1 5,2 Allen G. Debus (1968) Who's Who in Science, page 1250, A. N. Marquis
- ↑ Paul Basken (February 13, 2011) A Humble Heavyweight in Physics Finally Gets His Due, Chronicle of Higher Education
- ↑ Newman, E. T.; Tamburino, L. A.; & Unti, T. (1963). «Empty-space generalization of the Schwarzschild metric». J. Math. Phys. 4 (7): 915. Bibcode:1963JMP.....4..915N. doi:10.1063/1.1704018.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Newman, E. T. (1973). «Maxwell's equations and complex Minkowski space». Journal of Mathematical Physics. The American Institute of Physics. 14 (1): 102. Bibcode:1973JMP....14..102N. doi:10.1063/1.1666160.
{{cite journal}}
: Unknown parameter|subscription=
ignored (|url-access=
suggested) (օգնություն)
== References ==
Արտաքին հղումներ
- Ezra (Ted) Newman from University of Pittsburgh
- «2011 Einstein Prize Recipient». Վերցված է նոյեմբերի 21, 2010-ին.
- «Pitt Physicist Receives 2011 Einstein Prize for Lifetime Contributions To Understanding, Reshaping Einstein's Theory of General Relativity». Վերցված է նոյեմբերի 21, 2010-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզրա Թեդ Նյումեն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 2021 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Սիրաքյուսի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆիզիկա
- Պրոֆեսորներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ապրող անձինք
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ