«Աննա Ջանբազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 2 as dead.) #IABot (v2.0.8
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
{{Անձ}}
'''Աննա (Անահիտ) Սարգիսի Ջանբազյան''', [[ԱՄՆ]]-ում բնակվող [[Հայերն Իրանում|իրանահայ]] պարող, պարուսույց: «Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար:
'''Աննա (Անահիտ) Սարգիսի Ջանբազյան''' ({{ԱԾ}}), [[ԱՄՆ]]-ում բնակվող [[Հայերն Իրանում|իրանահայ]] պարող, պարուսույց: «Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

21:06, 22 հունվարի 2021-ի տարբերակ

Աննա Ջանբազյան
Ծնվել է1952
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհունիսի 30, 2017(2017-06-30)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1984)
Մասնագիտությունպարուհի և պարուսույց
Ծնողներհայր՝ Սարգիս Ջանբազյան

Աննա (Անահիտ) Սարգիսի Ջանբազյան (1952, Թեհրան, Իրան - հունիսի 30, 2017(2017-06-30), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ԱՄՆ-ում բնակվող իրանահայ պարող, պարուսույց: «Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար:

Կենսագրություն

Աննա Ջանբազյանը ծնվել է Թեհրանում, Իրանում բալետի ակադեմիայի հիմնադիր Սարգիս Ջանբազյանի ընտանիքում։ Մանուկ հասակից հոր ղեկավարությամբ զբաղվել է պարարվեստով[1]։

Հոր մահից հետո՝ 1963 թվականին մեկնել է Հայաստան։ Թեհրան վերադառնալով՝ շուրջ 12 տարի ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան: 1984 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից պարերի բեմադրման բաժնի մագիստրատուրան: 1988 թվականին Կալիֆոռնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան[1]:

Աննա Ջանբազյանը բեմադրել է ավելի քան 150 ստեղծագործություն, այդ թվում՝ «Կոմիտաս-աքսորված և մոռացված», «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ Պարսկաստան», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ պարային համարներ[2]: 2015 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ[3]:

Պարգևներ, մրցանակներ

  • «Լեստըր Հորթոն» պարի մրցանակ, 2002, 2003, 2004 և 2006 թվականներ
  • «Grand Prix of Italy» մրցանակ, 205
  • «Diamond Awards» մրցանակ, 2007
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ, 2015[4]

Ընտանիք

  • Հայրը` Սարգիս Ջանբազյան
  • Մայրը` Ֆլոր Ջանբազյան
  • Եղբայրը` Ալբերտ Ջանբազյան

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող՝ Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. «Կայացավ Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017-06-26-ին.
  3. ««Հայաստանն ինձ համար հոգի, սիրտ, արյուն է. իմ հոգին ճախրում է Հայաստան ասելիս». Աննա Ջանբազյան». Հայերն այսօր. 2015-06-24. Վերցված է 2017-06-26-ին.(չաշխատող հղում)
  4. «Աննա Ջանբազյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով». Culture.AM. 2015-06-19. Վերցված է 2017-06-26-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ