«Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)»–ի խմբագրումների տարբերություն
replace with vector (GlobalReplace v0.6.5) |
Rescuing 1 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8 |
||
Տող 73. | Տող 73. | ||
* [[Ժոսլեն III (Եդեսիայի կոմս)|Ժոսլեն III]]-ը հորից ժառանգում է Եդեսիայի կոմսի տիտղոսը։ |
* [[Ժոսլեն III (Եդեսիայի կոմս)|Ժոսլեն III]]-ը հորից ժառանգում է Եդեսիայի կոմսի տիտղոսը։ |
||
* [[Ագնես դը Կուրտենե]] [[1158]] թվականին ամուսնանում է [[Երուսաղեմի արքաների ցանկ|Երուսաղեմի արքա]] [[Ամորի I (Երուսաղեմի արքա)|Ամորի I]]-ի հետ։ |
* [[Ագնես դը Կուրտենե]] [[1158]] թվականին ամուսնանում է [[Երուսաղեմի արքաների ցանկ|Երուսաղեմի արքա]] [[Ամորի I (Երուսաղեմի արքա)|Ամորի I]]-ի հետ։ |
||
* [[Իզաբել դե Կուրտենե]]ն [[1159]] թվականին ամուսնանում է [[Կիլիկյան Հայաստան]]ի իշխան [[Թորոս Բ]]-ի հետ<ref>Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում: [[Սվերդլովսկ]], 1990. 151—159 էջեր [http://elar.usu.ru/bitstream/1234.56789/2587/3/adsv-25-12.pdf] [http://www.peeep.us/816fc899 արխիվ] (ռուսերեն)</ref>։ |
* [[Իզաբել դե Կուրտենե]]ն [[1159]] թվականին ամուսնանում է [[Կիլիկյան Հայաստան]]ի իշխան [[Թորոս Բ]]-ի հետ<ref>Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում: [[Սվերդլովսկ]], 1990. 151—159 էջեր [http://elar.usu.ru/bitstream/1234.56789/2587/3/adsv-25-12.pdf]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} [http://www.peeep.us/816fc899 արխիվ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20121012085959/http://www.peeep.us/816fc899 |date=2012-10-12 }} (ռուսերեն)</ref>։ |
||
Թոռներ |
Թոռներ |
20:53, 16 հունվարի 2021-ի տարբերակ
Ժոսլեն II Josselin II | |||
| |||
---|---|---|---|
1131 - 1150 | |||
Նախորդող | Ժոսլեն I | ||
Հաջորդող | Ժոսլեն III | ||
Մասնագիտություն՝ | միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1113 | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | 1159 | ||
Վախճանի վայր | Հալեպ | ||
Դինաստիա | Կուրտենե | ||
Հայր | Ժոսլեն I | ||
Մայր | Բեատրիս Ռուբինյան | ||
Ամուսին | Բեատրիս Սաոնցի | ||
Զավակներ | Ժոսլեն, Ագնես դը Կուրտենե, Իզաբել դե Կուրտենե | ||
Ժոսլեն II դը Կուրտենե (ֆր.՝ Josselin II de Courtenay, ծնվել է 1113 թվականին մահացել 1159-ին Հալեպում, հանդիսանում Եդեսիայի կոմսության վերջին կառավարիչը։ Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի և Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին Ա-ի դուստր Բեատրիս Ռուբինյանի որդին։
Եդեսիայի կոմս
1125 թվականին Ազազի ճակատամարտում մուսուլմանները գերեվարում են Ժոսլենին, սակայն տարիներ անց Երուսաղեմի արքա Բալդուին II-ի ջանքերով ազատ է արձակվում։ 1131 թվականին նրա հայր Ժոսլեն I-ը Դանեշմանդի ամիրայության դեմ մարտում վիրավորվում է, իսկ հետագայում վախճանվում։ Հոր մահից հետո Ժոսլենը ժառանգում է գահը։
Այդ ժամանակ կոմսությանը կից ստեղծվում է Զանգիների ամիրայությունը, որը միավորում է Մոսուլը և Հալեպը։ Ժոսլենը լուրջ ուշադրություն չէր դարձնում կոմսության սահմանները ուժեղացնելու հարցին, քանի որ «զբաղված էր» Տրիպոլիի կոմսության հետ վիճաբանելով։ 1138 թվականին Ժոսլենը Անտիոքի դքսության և Բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի միացյալ ուժերով փորձում է պարտության մատնել Իմադ ալ-Դին Զանգիին, սակայն հաջողության չի հասնում։
Մայրաքաղաքի գրավում
1144 թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է Եդեսիան։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը[1]։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները Տուրբեսսել քաղաքից։
1146 թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն աթաբեկ Նուր ալ-Դինը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ 1150 թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է Հալեպ, որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում 1159 թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է Հալեպ։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում քրիստոնեությանը մինչև մահը։
Ժառանգներ
Ժոսլենը ուներ երեք զավակ՝
- Ժոսլեն III-ը հորից ժառանգում է Եդեսիայի կոմսի տիտղոսը։
- Ագնես դը Կուրտենե 1158 թվականին ամուսնանում է Երուսաղեմի արքա Ամորի I-ի հետ։
- Իզաբել դե Կուրտենեն 1159 թվականին ամուսնանում է Կիլիկյան Հայաստանի իշխան Թորոս Բ-ի հետ[2]։
Թոռներ
Ծոռ
Ծանոթագրություններ
- ↑ Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն
- ↑ Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում: Սվերդլովսկ, 1990. 151—159 էջեր [1](չաշխատող հղում) արխիվ Արխիվացված 2012-10-12 Wayback Machine (ռուսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)» հոդվածին։ |
|