«Սոնակշի Սինհա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան}} '''Սոնակշի Սինհա''' ({{lang-en|Sonakshi Sinha}}, {{ԱԾ}}), հնդիկ Դերասանուհի|դեր...»:
 
Տող 75. Տող 75.
{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{DEFAULTSORT: Սինհա, Սոնակշի}}
{{DEFAULTSORT: Սինհա, Սոնակշի}}

[[Կատեգորիա:Հունիսի 2 ծնունդներ]]

10:41, 15 հունվարի 2021-ի տարբերակ

Սոնակշի Սինհա
հինդի՝ सोनाक्षी सिन्हा
անգլ.՝ Sonakshi Sinha
Ծնվել էհունիսի 2, 1987(1987-06-02) (36 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունSNDT Women's University?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և երգչուհի
Ծնողներհայր՝ Shatrughan Sinha?, մայր՝ Poonam Sinha?

Սոնակշի Սինհա (անգլ.՝ Sonakshi Sinha, հունիսի 2, 1987(1987-06-02), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել: Սոնակշին իր դերասանական դեբյուտը կատարեց 2010 թվականին` «Անվախը» ֆիլմում, որի համար նա ստացավ Filmfare Award մրցանակ՝ որպես լավագույն դեբյուտային կին դերասանուհի:

Կենսագրություն

Սոնակշի Սինհան ծնվել է դերասանների ընտանիքում: Հայրը դերասան և քաղաքական գործիչ Շատրուգհան Սինհան է, մայրը՝ դերասանուհի Պունամ Սինհան (կարիերայի սկզբում նրան անվանում էին Կոմալ): Բացի նրանից, ընտանիքում կային երկվորյակ եղբայրներ՝ Լավ Սինհա և Քուշ Սինհա: Սոնակշիի զարմիկը դերասանուհի Պուջա Ռուպարելն է, որը առավել հայտնի է «Սիրահարված արքա» ֆիլմում, որտեղ նա խաղում փոքրիկ երեխայի:

Սոնակշին իր կարիերան սկսել է որպես զգեստների դիզայներ և զգեստներ է պատրաստել «Իմ սիրտը պատկանում է ուրիշին» ֆիլմի համար: 2009 թվականին նա Հնդկաստանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում աշխատում էր որպես մոդել: Չնայած նա դերասանական ընտանիքից էր, Սոնակշին երբեք չի օգտագործել իր հոր անունը: Նա հաջողությունների հասավ միայն իր իսկ ջանքերի և համառության շնորհիվ: Սոնակշին երբեք չէր երազում դերասանուհի դառնալ, բայց Հնդկաստանում նորաձևության շաբաթվա ընթացքում Սալման Խանը տեսավ նրան և առաջարկեց նրան «Անվախը» ֆիլմում նկարահանվել:

Մասալա ժանրի մի շարք կոմերցիոն հիթերից հետո Սոնակշիին առաջարկել են մարմնավորել ականավոր բանաստեղծուհի Ամրիտա Պրիտամին՝ ռեժիսոր Ջասմիթ Ռինի կենսագրական ֆիլմի մեջ նկարահանվելու համար[1][2][3]: Քննադատների և երկրպագուների կողմից բարձր է գնահատվել նրա նախորդ դերը Վիկրամադիտյա Մոտվանի «Ավազակը» ֆիլմում[4]:

2014 թվականին Սոնակշին կատարեց իր առաջին դեբյուտը թամիլական կինոնկարում՝ նկարահանվելով Lingaa մարտաֆիլմում, որում խաղում էր Ռաջնիկանտի հետ[5], իսկ հաջորդում որպես երգչուհի, ձայնագրել է «Aaj Mood Ishqholic Hai» երգը Meet Bros-ի հետ[6][7]: 2017 թվականին նա խաղաց պակիստանցի լրագրողի Noor ֆիլմում, որը ձախողվեց կինովաճառքում և սպանության մեջ կասկածվող Ittefaq թրիլլերում՝ Սիդհարթ Մալհոտրայի: 1969 թվականի համանուն ֆիլմի վերամշակմամբ` Ittefaq-ը դարձավ հնդկական ամենաշահութաբեր կինոնկարը նոյեմբերին` հավաքելով շուրջ 300 միլիոն ռուփի[8]:

2018 թվականին թողարկվեց Happy Bhag Jayegi Returns ֆիլմը, որը 2016 թվականին թողարկված համանուն ֆիլմի շարունակությունն է, այստեղ նույնպես Սոնակշին կատարեց իր երգերից մեկը: Նույն թվականին Դիլջիթ Դոսանջի հետ միասին թողարկվեց Welcome in New-York ֆիլմը, սակայն ֆիլմը տապալվեց կինովաճառքում: Նա նաև նկարահանվել է Total Dhamaal ֆիլմի համար նախատեսված «Mungda» երաժշտական ​​համարի մեջ, որը դարձավ երգի ռիմեյքը, որի տակ պարել է Հելենը Inkaar ֆիլմում: Չնայած բուն երգի տարբեր արձագանքներին[9], ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ: Այժմ Սոնակշին համաձայնել է նկարահանվել «Անվախը 3» ֆիլմում, որը իր դեբյուտային «Անվախը» ֆիլմի տրիքվելն է: Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սկզբներին[10]:

Ֆիլմագրությունը

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2010 Անվախը Dabangg Ռաջո
2012 Համազգեստի պատիվ Rowdy Rathore Նիրաջա
2012 Ծաղրածուն Joker Մանալի
2012 Անհավատալի պատմություն Oh My God! կամեո «Go Go Govinda» երգում
2012 Սարդարի որդին Son of Sardaar Սուկհմիտա
2012 Անվախը 2 Dabangg 2 Ռաջո Պանդեյ
2013 Խիզախը Himmatwala կամեո «Thank God It's Friday» երգում
2013 Ավազակը Lootera Պակհի Ռոյ Չաուդհարի
2013 Մի անգամ Մումբայում 2 Once Upon a Time in Mumbai Dobaara! Ջասմին
2013 Ղեկավար Boss կամեո «Party All Night» և «Har Kisi Ko» երգերում
2013 Ռաջայի փամփուշտը Bullett Raja Միտալի
2013 Ռ…Ռաջկումար R… Rajkumar Չանդա
2014 Զինվորը միշտ ծառայության մեջ է Holiday Սաիդա
2014 Սև ձի/ Ջեքսոն մարտիկը Action Jackson Կհուշի
2014 Lingaa(թամիլ.) Բհարատի
2015 Զայրույթ Tevar Ռադհիկա
2016 Ակիրա Akira Ակիրա
2016 Ֆորս 2 Force 2 Կամալջիտ Կաուր
2017 Noor Նուր
2018 Welcome to the New York Ջինալ Պատել
2018 Թափառական Malang
2018 Yamla Pagla Deewana: Phir Se
2019 Radhe
2019 Անվախը 3 Dabangg 3 Ռաջո Պանդեյ

Ծանոթագրություններ

  1. «Sonakshi Sinha to turn serious with Amrita Pritam biopic». Indian Express (անգլերեն). 2014-12-23. Վերցված է 2014-12-26-ին.
  2. «The biopic saga continues: Now, Sonakshi Sinha as Amrita Pritam?». India Today (անգլերեն). 2014-10-06. Վերցված է 2014-12-26-ին.
  3. «Sonakshi Sinha Returns to Non-Commercial Genre With Amrita Pritam Biopic» (անգլերեն). NDTV. 2014-12-23. Վերցված է 2014-12-26-ին.
  4. «Lootera: a slow pace romantic saga worth watching, say critics». Hindustan Times (անգլերեն). 2013-07-05. Վերցված է 2017-10-12-ին.
  5. «Rajinikanth fascinated by Sonakshi Sinha's work in Tamil debut film 'Lingaa'». The Indian Express (անգլերեն). 2014-05-12. Վերցված է 2014-05-17-ին.
  6. Shreya Thakur (2015-12-23). «Sonakshi Sinha's badass look in Desi Kalakaar or boho-chic in Aaj Mood Hai Ishqoholic – vote now!». Bollywood Life (անգլերեն). Վերցված է 2015-12-24-ին.
  7. «Sonakshi Sinha turns singer; records her first single». International Business Times (անգլերեն). 2015-11-19. Վերցված է 2017-05-15-ին.
  8. «Bollywood box-office November 2017: Will Vidya Balan's Tumhari Sulu beat Sonakshi Sinha's Ittefaq this month?». The Indian Express (անգլերեն). 2017-11-29. Վերցված է 2018-01-14-ին.
  9. Subhash K. Jha (2019-02-07). «Mungda song: Original team blasts Sonakshi Sinha's remix». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2019-04-05-ին.
  10. «Sonakshi Sinha reveals when 'Dabangg 3' will start shooting». The Times of India (անգլերեն). 2018-01-10. Վերցված է 2018-01-14-ին.

Արտաքին հղումներ