«Կալկի Կյոկլեն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հունվարի 10 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:1984 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 74. | Տող 74. | ||
[[Կատեգորիա:Հունվարի 10 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Հունվարի 10 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:1984 ծնունդներ]] |
10:29, 15 հունվարի 2021-ի տարբերակ
Կալկի Կյոկլեն ֆր.՝ Kalki Koechlin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Պոնդիչերի, Հնդկաստան |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան և Hebron School? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[2] |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, գրող և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Made in Heaven?[3], Gully Boy?[4] և Margarita, with a Straw? |
Ամուսին(ներ) | Anurag Kashyap? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կալկի Կյոկլեն (ֆր.՝ Kalki Koechlin, հունվարի 10, 1984[1], Պոնդիչերի, Հնդկաստան), ֆրանսիական ծագումով հնդիկ դերասանուհի և սցենարիստ, հիմնականում նկարահանվում է Բոլիվուդում: Կյոկլենը Հնդկաստանի ազգային կինոմրցանակի, Filmfare Awards մրցանակաբաշխության և կրկնակի Screen Awards մրցանակների դափնեկիր է:
Կենսագրություն
Կալկին ծնվել է Պոնդիչերրի քաղաքում՝ ֆրանսիացի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Անժեից տեղափոխվել են Հնդկաստան: Նա մեծ ճարտարապետ Մորիս Կյոկլենի հետնորդ է:
Մանկուց նա մասնակցել է թատերական ներկայացումների, իսկ արդեն երիտասարդության տարիներին սովորել է դերասանական խաղ Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանում, միևնույն ժամանակ խաղացել է տեղական թատերախմբում: Վերադառնալով Հնդկաստան, նա իր դեբյուտը կատարեց 2009 թվականին «Dev.D» ֆիլմում, որի համար նա ստացավ Filmfare Award մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Դրանից հետո նա խաղացել է «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» (Life Can't Be Boring) (2011) և Yeh Jawaani Hai Deewani (2013) ֆիլմերում, որոնք դարձել են Բոլիվուդի ամենաշատ եկամտաբեր ֆիլմերից մեկը, որի համար նույնպես արժանացել է Filmfare Award մրցանակի: Կյոկլինը նաև մասնակցել է «That Girl in Yellow Boots» ֆիլմի սցենարական աշխատանքներին, որում նա նկարահանվել է:
Չնայած Կյոկլենը հիմնականում նկարահանվել է անկախ ֆիլմերում, մասնավորապես «Margarita with a Straw» դրամայում (2014) և «Waiting» (2015) կոմեդիայում, որոնք նրան արժանացրեցին ժյուրիի հատուկ ազգային կինոմրցանակի: Նա նաև նկարահանվել է կոմերցիոն հաջող ֆիլմերում, այդ թվում՝ «Շանհայ» քաղաքական դրամայում (2012) և «Ek Thi Daayan» թրիլերում (2013): Մի շարք հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումն արտահայտելու համար նա նկարահանվում է նաև YouTube-ում հրապարակված սոցիալական տեսանյութերում[5][6]:
Բացի կինոյի և թատրոնի դերերից, Կյոկլենը գրել և նկարահանել է նաև Հնդկաստանի մի քանի թատերական ներկայացումներ: Նա եղել ՝ «Skeleton Woman» (2009) դրամայի համահեղինակ, որը նրան արժանացրել է «The MetroPlus Playwright Award» մրցանակի և «Colour Blind» (2014) ֆիլմի: Նրա ռեժիսորական դեբյուտը «Living Room» տրագիկոմեդիան էր (2015): Կյոկլենը վարեց նաև «Կալկիի մեծ փախուստը» կոչվող տուրիստական շոուն, որի պրեմիերան կայացավ 2016 թվականիի սեպտեմբերին Fox Life-ով:
Անձնական կյանքը
2011-2015 թվականներին նա ամուսնացած էր հնդիկ ռեժիսոր Անուրագ Քաշյապի հետ:
Ֆիլմագրություն
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2009 | Դեվ. Դ | Dev.D | Չանդրամուկհի |
2011 | Շայտան | Shaitan | Ամրիտա «Էմի» Ջայշանկար |
2011 | Կյանքը չի կարող ձանձրալի լինել | Zindagi Na Milegi Dobara | Նատաշա |
2011 | Դեղին ճտկավոր կոշիկներով աղջիկը | That Girl in Yellow Boots | Ռուտհ Էդսեր |
2011 | Իմ ընկեր Պինտոն | My Friend Pinto | Մեգգի |
2011 | Գեղեցկուհին ետնախորշից | Trishna | խաղացել է իրեն |
2012 | Շանհայ | Shanghai | Շալինի Սահայ |
2013 | Կախարդը | Ek Thi Daayan | Լիզա Դատտ |
2013 | Խենթ երիտասարդություն | Yeh Jawaani Hai Deewani | Ադիտի Մեհրա |
2014 | Երջանիկ ավարտ | Happy Ending | Վիշակհա |
2015 | Մարգարիտան Ծղոտի հետ | Margarita with a Straw | Լայլա |
2015 | Սպասում | Waiting | Տարա Դեշպանդի |
2015 | Մեկին գումարած մեկ | Un plus une(ֆր.) | խաղացել է իրեն |
2016 | Ինքնասպանը | A Death in the Gunj | Միմի |
2016 | Մանտրա | Mantra | Պիյա Կապուր |
2017 | Ջիա և Ջիա | Jia Aur Ji | Ջիա |
2017 | Ժապավեն | Ribbon | Սահանա Մեհրա |
2019 | Գուլլի տղան | Gully Boy | Շվետա/ Սկայ |
2019 | CandyFlip | Էմիլի | |
2019 | Ծիսական խաղեր | Sacred Games | Բատիյա Աբելման |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://twitter.com/kalkikanmani/status/421475922928103424
- ↑ https://www.ouest-france.fr/leditiondusoir/data/751/reader/reader.html#!preferred/1/package/751/pub/752/page/17
- ↑ https://theworldofmovies.com/made-in-heaven-amazon-prime-original-web-series-review/
- ↑ https://theworldofmovies.com/gully-boy-movie-review/
- ↑ Koechlin: The Printing Machine YouTube-ում(անգլ.)
- ↑ AIB365: It’s Your Fault YouTube-ում(անգլ.)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալկի Կյոկլեն» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կալկի Կյոկլեն կատեգորիայում։ |