«Վայոց ձորի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում): Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` [[Արփայի գոգհովիտ|Արփայի գոգավորություն]], [[Վայքի լեռնաշղթա|Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա]] (ձգվում է հարավում) և [[Վարդենիսի լեռներ|Վարդենիսի հրաբխային լեռնավահան]]։ Հյուսիսում սահմանակցում է [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի մարզին]], հյուսիս-արևելքում՝ [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետությանը]], հարավ-արևմուտքում՝ [[Սյունիքի մարզ|Սյունիքի մարզին]], հարավային հատվածում՝ [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանին]], իսկ արևմուտքում՝ [[Արարատի մարզ|Արարատի մարզին]]։ [[Երևան|Մայրաքաղաք Երևանին]] անմիջապես չի հարում։
 
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը [[Եղեգնաձոր|Եղեգնաձոր համայնքն]] է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են [[Վայք|Վայքն]] ու [[Ջերմուկ (քաղաք)|Ջերմուկը]]։ Վերջինս համարվում է [[Զբոսաշրջությունը Հայաստանում|զբոսաշրջային կարևոր նշանակություն]] ունեցող [[Առողջարանային գործը Հայաստանում|առողջարանային քաղաք]]։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը [[Հայեր|հայերն]] են (99 %-ից և ավելի): Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
 
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը [[Գյուղատնտեսությունը Հայաստանում|գյուղատնտեսությունը]], որի ավանդական ուղղություններից մեկն էլ [[Խաղողագործությունը Հայաստանում|խաղողագործությունն]] է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է [[Խաղողագործությունը Հայաստանում|Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից]] մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն [[Արենի (գինի)|հանրահայտ գինին]]։
 
Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ [[Պատմագիտությունը Հայաստանում|Հայաստանի պատմագրության]] մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է [[Մովսես Խորենացի|քերթողահայր Մովսես Խորենացու]] կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով [[Հայաստանի պատմություն|հայկական պետական կազմավորումների]] մեջ։ [[Արենիի քարանձավ|Թռչունների քարայրում]] հայտնաբերված [[Արենի 1 կոշիկ|կաշվե տրեխը]] համարվում է մինչ օրս հայտնաբերվածհայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև [[Արենի-1 գինեգործարան|գինու կարասների մի ամբողջ շարք]] (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում): Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի [[Թանահատի վանք|Թանահատի վանքը]] (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող [[Սմբատաբերդ|Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը]] և [[Հայկական ճարտարապետություն|վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության]] մարգարիտներից մեկը՝ [[Նորավանք|Նորավանքը]]։ Այստեղ է գտնվել նաև [[Միջնադարյան Հայաստան|միջնադարյան Հայաստանի]] կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ [[Գլաձորի համալսարան|Գլաձորի համալսարանը]]։
 
== Անվան ստուգաբանություն ==
40 085

edits

Նավարկման ցանկ