«Ռազմիկ Մարտիրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]
[[Կատեգորիա:Պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Բնօրինակում անաղբյուր հոդվածներ]]

08:01, 10 հունվարի 2021-ի տարբերակ

Ռազմիկ Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1959(1959-05-24) (64 տարեկան)
ԾննդավայրԱրարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ռազմիկ Մարտիրոսի Մարտիրոսյան (մայիսի 24, 1959(1959-05-24), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

Ռազմիկ Մարտիրոսյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 24-ին Արարատի շրջանի Ոսկետափ գյուղում: 1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Ստացել է պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորումը: 1981-1984 թվականներին աշխատել է Արարատի շրջանի Ոսկետափ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ, տնօրենի տեղակալ, 1984-1985 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի հրահանգիչ: 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[1]։ 1987-1988 թվականներիին եղել է Արարատ գյուղի դպրոցի տնօրենի տեղակալ, իսկ 1988-1993 թվականներին` եղել է Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: 1999-2003 թվականներին` եղել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար, նախարարի առաջին տեղակալ, նախարար: 1993-1995 թվականներին` եղել է ԳԽ պատգամավոր (թիվ 171 ընտրատարածք): Եղել է ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999 թվականներին` եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 112 ընտրատարածք): Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 1998-1999 թվականներին` Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ [2]: Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ [3]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Ծանոթագրություններ

  1. «Мартиросян Размик Мартиросович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021-01-08-ին.
  2. «Ռազմիկ Մարտիրոսյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-01-08-ին.
  3. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-01-08-ին.