«Գագիկ Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ararat Trvants (WMAM) տեղափոխեց էջը «Գագիկ Վահանի Մելիքյան»-ից «Գագիկ Մելիքյան»: Հայրանվան պատճառով
Տող 22. Տող 22.
* [http://www.parliament.am/archive/deputies.php?sel=details&ID=122&lang=rus կենսագրություն]
* [http://www.parliament.am/archive/deputies.php?sel=details&ID=122&lang=rus կենսագրություն]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]

16:53, 8 հունվարի 2021-ի տարբերակ

Գագիկ Մելիքյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1960(1960-01-01) (64 տարեկան)
Ծննդավայր Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Գագիկ Վահանի Մելիքյան (հունվարի 1, 1960(1960-01-01), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

  • 1981 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային և հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (իրավագիտություն): Տնտեսագետ: Իրավագետ:
  • 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
  • 1983-1985 թվականներին աշխատել է որպես շինարարական մոնտաժման պլանաֆինանսային թիվ 9 «Հայջրմուղկոյուղի» բաժնի պետ:
  • 1986-1989 թվականներին հայգյուղտնտեսության վերահսկողական աշխատանքների մասնագետ:
  • 1989-1991 թվականներին ՀԱՄԿ-ի Շամշադինի շրջկոմի կազմկոմիտեի հրահանգիչ:
  • 1991-1993 թվականներին Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ:
  • 1993-1995 թվականներին Տավուշի կապի հանգույցի տնօրեն, իսկ 1995-1999 թվականներին՝ «Հայագրոբանկի» Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:
  • 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«ՀՀԿ» խմբակցության քարտուղար:

  • 2008 թվականի հուլիսի 3-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«ՀՀԿ» խմբակցության քարտուղար:

  • 201 թվականի ապրիլի 26-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 7-ին ընտրվել է «ՀՀԿ» խմբակցության քարտուղար[1]:

Ծանոթագրություններ

  1. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-01-08-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Մելիքյան» հոդվածին։