«Դմիտրի Ֆեոկտիստով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.
* [https://argentina.mid.ru/posol Страница посла на сайте Посольства России в Аргентине]
* [https://argentina.mid.ru/posol Страница посла на сайте Посольства России в Аргентине]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Ֆեոկտիստով, Դմիտրի}}

[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Խորհրդային դիվանագետներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային դիվանագետներ]]

06:15, 30 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Դմիտրի Ֆեոկտիստով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1967(1967-11-09) (56 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Դմիտրի Ֆեոկտիստով (ռուս.՝ Дми́трий Вале́рьевич Феокти́стов, նոյեմբերի 9, 1967(1967-11-09)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

1990 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ճապոներենին և անգլերենին:

1993 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ:

  • 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի հուլիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի երկրորդ քարտուղար:
  • 1996 թվականի օգոստոսից մինչև 2000 թվականի օգոստոսը եղել է Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի եւ տեղեկատվության ռեֆերենտուրայի երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար:
  • 2000 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգհային կազմակերպությունների դեպարտամենտի առաջին քարտուղար, խորհրդական:
  • 2004 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հուլիսը եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության զինաթափման և չտարածման հարցերով խորհրդական, խմբի ղեկավար:
  • 2008 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի ապրիլը եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության քաղաքական համակարգողի ավագ խորհրդական և տեղակալ:
  • 2010 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ:
  • 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
  • 2018 թվականի հունիսի 20-ից Արգենտինայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]:

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի ապրիլի 9)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հոկտեմբերի 1)[4]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ