«Մկրտիչ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
https://nisanyanmap.com/?yer=27365
No edit summary
Տող 17. Տող 17.
}}
}}


'''Մկրտիչ Շահենի Հաճյան''' ([[1915]], [[հունվարի 11]], գյուղ [https://nisanyanmap.com/?yer=27365 Էզմե] ([[Կ. Պոլիս|Կ.Պոլսի]] մերձակա Կեյվե գավառակում) - [[1985]], [[նոյեմբերի 25]], [[Մեխիկո]]), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։
'''Մկրտիչ Շահենի Հաճյան''' ([[1915]], [[հունվարի 11]], գյուղ Էզմե<ref>[https://nisanyanmap.com/?yer=27365 Էզմե]</ref> ([[Կ. Պոլիս|Կ.Պոլսի]] մերձակա Կեյվե գավառակում) - [[1985]], [[նոյեմբերի 25]], [[Մեխիկո]]), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

10:19, 11 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Մկրտիչ Հաճյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Շահէն Հաճեան
Ի ծնեՄկրտիչ Շահենի Հաճյան
Ծնվել է1915 հունվարի 11
Ծննդավայրգյուղ Էզմե (Eşme mah - Geyve - Sakarya)
Վախճանվել էնոյեմբերի 25, 1985(1985-11-25) (տարիքը 70)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկա Մեքսիկա
Ազգությունհայ
Քաղաքացիություն Թուրքիա և  Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1933)
Մասնագիտությունգրող, նկարիչ, երաժշտական քննադատ և գյուտարար

Մկրտիչ Շահենի Հաճյան (1915, հունվարի 11, գյուղ Էզմե[1] (Կ.Պոլսի մերձակա Կեյվե գավառակում) - 1985, նոյեմբերի 25, Մեխիկո), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։

Կենսագրություն

Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-1957 թվականներին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959 թվականին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (Հաճյանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները[2]։

Ստեղծագործություններ

Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973)[3] և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։

Ցուցահանդեսներ

Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Ծանոթագրություններ

  1. Էզմե
  2. Paris, Bibliothèque de l'Eglise apostolique arménienne -. «Bibliothèque de l'Eglise apostolique arménienne - Paris - Հաճեան , Մկրտիչ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2016-11-24-ին.
  3. Հաճեան, Մկրտիչ (1973-01-01). Բոցեր: քերթուածներ (Armenian).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ

  • Garo Kurkman, Armenian painters of Ottoman Empire, Volume I, Matusalem Publications, Istanbul, April, 2004.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։