Jump to content

Ըմբշամարտ: խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա]]ն: Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածների քանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։
 
Փոփոխվել են նաև գոտեմարտի տևողությունը, մրցամասերի քանակը, մարտերի ընթացքում տրվող ընդմիջումների քանակն ու տևողությունը և այլն։ Այսպես, մինչև 1924-ը գոտեմարտերը շարունակվում էին մինչև մարզիկներից մեկի հաղթանակը։ 1924 թ-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 40 րոպե, որը բաժանվում էր 20 րոպեանոց երկու մրցամասի։ 1928-ին գոտեմարտի տևողությունը կիսով չափ կրճատվեց, և ըմբիշները մարտը վարում էին 10 րոպե կանգնած դրությունում, այնուհետև՝ 3-ական րոպե՝ ծնրադիր վիճակում և վերջին 4 րոպեն՝ նորից կանգնած դրությունում։ 1933-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 10 րոպե, ըստընդ որում ըմբիշները գոտեմարտում էին միայն կանգնած դրությունում։
 
1945-ին ազատ ոճի ըմբիշների գոտեմարտը սահմանվեց 15 րոպե՝ առաջին վեց րոպեին կանգնած դրությունում, 3-ական րոպե՝ ծնկադիր և վերջին 3 րոպեն՝ կանգնած դրությունում։ 1950-ին այս կարգը սահմանվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի համար։ 1956-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 12 րոպե, որից առաջին 6 րոպեն՝ կանգնած դրությունում, 2-ական րոպե՝ ծնրադիր, վերջին 2 րոպեն՝ կանգնած դրությունում։
Անանուն մասնակից