«Նիզակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. frame|Նիզակներ '''Նիզակ''' (պահլավերեն nezak, nizag), գեղարդ, տեգ, մոտիկից և հեռվից նետմամբ խոցող հնա...
(Տարբերություն չկա)

17:50, 22 Հունիսի 2012-ի տարբերակ

Պատկեր:Nizak.gif
Նիզակներ

Նիզակ (պահլավերեն nezak, nizag), գեղարդ, տեգ, մոտիկից և հեռվից նետմամբ խոցող հնագույն զենք: Գործածվել է որսի ժամանակ և մարտերում: Երևան է եկել պալեոլիթի դարաշրջանում: Նախնական նիզակը եղել է սրածայր փայտե ձող: Հետագայում 1.5 մետրից մինչև 5 մետր երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր: Նիզակը առանձնապես տարածվել է երկաթի դարում: Լայնորեն օգտագործվել է Հին Արևելքի երկրների ու անտիկ աշխարհի զարաբանակներում: Եվրոպայում նիզակով զինվել են գլխավորապես ասպետական զորքերը: Հաճախ օգտագործվել են սուր ծայրի կողքերից զույգ կեռեր կամ մի կողմից սակր ունեցող նիզակներ: Նիզակի գործածությունը որոշ երկրներում հարատևել է մինչև 20-րդ դարի սկիզբը: Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի որոշ բնիկների մոտ նիզակը առայսօր օգտագործվում է որպես որսի զենք: Հնում նիզակը դիտվել է իշխանության խորհրդանիշ: Լանգոբարդները հանդիսավորությամբ նիզակ են հանձնել նորընծա թագավորին, հռոմեացիները՝ բարձր դաս փոխադրվող քաղաքացուն: Պատերազմում պարտված հակառակորդին ու գերիներին նիզակներից պատրաստած յուրահատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան:

Գրականություն

«8-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979թ. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)