«Վիտամին B2»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 31. Տող 31.
!width= 200|Ռիբոֆլավինի քանակությունը,<br /> մգ/100 գ մթերքում։
!width= 200|Ռիբոֆլավինի քանակությունը,<br /> մգ/100 գ մթերքում։
|-
|-
|[[լյարդ]] и [[Երիկամ (անատոմիա)|երիկամներ]]
|[[լյարդ]] և [[Երիկամ (անատոմիա)|երիկամներ]]
|2,80-4,66
|2,80-4,66
|-
|-

14:10, 26 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Ռիբոֆլավին

Ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամինից է, բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ։

Ընդհանուր տեղեկություններ

B²-ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B²-ը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժները, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները։ Վիտամինը կայուն է տաքացնելու նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։

Ֆիզիկական հատկություններ

Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ, 27,5 °C) և էթանոլում, անլուծելի է ացետոնում, դիէթիլ եթերում, քլորոֆորմում, բենզոլում։

Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։

Քիմիական հատկություններ

Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես կոֆերմենտներ։

Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ, ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր ալդեհիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում, մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում, աջակցում են գլուտաթիոնի և հեմոգլոբինի վերականգնմանը։

Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։

Ռիբոֆլավինի անբավարարությունը մարդու օրգանիզմում

Վիտամին B²-ը անհրաժեշտ է էրիտրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան.

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուց և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի, քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ։ Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավերով ոտքերում և այլն։

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը, վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը, Աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունները, ռիբոֆլավինի հակադիր դեղամիջոցների ընդունումը։

Սննդամթերք Ռիբոֆլավինի քանակությունը,
մգ/100 գ մթերքում։
լյարդ և երիկամներ 2,80-4,66
դրոժներ 2,07-4,0
ձվեր 0,30-0,80
նուշ 0,80
շամպինյոններ 0,4
սպիտակ սունկ 0,3
շիկասունկ 0,3
կաթնաշոռ 0,30-0,50
բրոկոլի 0,3
կաղամբ 0,25
հնդկաձավար 0,24
կաթ 0,13-0,18
միս 0,15-0,17
մաքրած բրինձ,
մակարոնեղեն,
սպիտակ հաց,
մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը
0,03-0,05

Արտաքին հղումներ