«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը փոփոխում է․: la:Pax Sancti Stephani
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: fa:پیمان سن استفانو
Տող 23. Տող 23.
[[eo:Traktato de Sankta-Stefano]]
[[eo:Traktato de Sankta-Stefano]]
[[es:Tratado de San Stefano]]
[[es:Tratado de San Stefano]]
[[fa:قرارداد سن استفانو]]
[[fa:پیمان سن استفانو]]
[[fi:San Stefanon rauha]]
[[fi:San Stefanon rauha]]
[[fr:Traité de San Stefano]]
[[fr:Traité de San Stefano]]

16:11, 19 Հունիսի 2012-ի տարբերակ

Սան-Ստեֆանոյի պայմանագիրՌուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան՝ Սան-Ստեֆանոյում կնքված նախնական հաշտութան պայմանագիր, որով ավարտվեց 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգայինդիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և հայերը

Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։[1] Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր.«Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։[2] Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ