«Կենդանաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը ավելացնում է․: diq:Heywanşınasiye
Տող 29. Տող 29.
[[da:Zoologi]]
[[da:Zoologi]]
[[de:Zoologie]]
[[de:Zoologie]]
[[diq:Heywanşınasiye]]
[[el:Ζωολογία]]
[[el:Ζωολογία]]
[[en:Zoology]]
[[en:Zoology]]

04:30, 19 Հունիսի 2012-ի տարբերակ

Կենդանաբանությունը կամ զոոլոգիան գիտություն է կենդանիների մասին: Կենսաբանության բաժին է, ուսումնասիրում է կենդանիների բազմազանությունը, տարածումը, կազմությունը և կենսագործունեության օրինաչափությունները: Ժամանակակից կենդաբանությունը գիտությունների մի համալիր է, իր մեջ ընդգրկում է մասնաճյուղային շատ դիսցիպլիններ, որոնց ուսումնասիրության առարկան մի դեպքում կենդանիների կառուցվածքային, կենսագործունեության կամ զարգացման երևույթներն են, մյուս դեպքում՝ կարգաբանական որոշակի աստիճանում գտնվող կենդանիները: Կենդանաբանական գիտությունների մեջ դասվում են.

  • կենդանիների կարգաբանությունը, որն ուսումնասիրում է նրանց տեսակային բազմազանությունը, բացահայտում պատմական զարգացման ուղին և այլն
  • կենդանիների սաղմնաբանությունը, որն զբաղվում է անհատական զարգացման (օնտոգենեզ) առանձնահատկություններով
  • կենդանիների ձևաբանությունը, որն ուսումնասիրում է կենդանիների արտաքին և ներքին կառուցվածքները
  • էկոլոգիան, որը բացահայտում է օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև եղած կապը
  • կենդանիների աշխարհագրությունը, որը բացահայտում է կենդանիների տարածվածությունը ջրում և ցամաքում, Երկրի առանձին մասերի կենդանական աշխարհի կազմությունն ու ծագման առանձնահատկությունները:
  • Կենդանիների ֆիզիոլոգիան, որը հետազոտում է կենդանի օրգանիզմում կատարվող կենսագործունեության օրինաչափությունները և այլն:

20-րդ դարում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ գենետիկան և մոլեկուլային կենսաբանությունը: Կենդանաբանության մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի մեջ մտնող կենդանիների տեսակները, օրինակ, պրոտոզոոլոգիան ուսումնասիրում է միաբջիջ կենդանիներին, միջատաբանությունը՝ միջատներին, իխթիոլոգիան՝ ձկներին, օրնիտոլոգիան՝ թռչուններին և այլն: Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում: Սակայն կենդանաբանությունը, որպես գիտություն, ծնունդ է առել Հին Հունաստանում՝ կապված Արիստոտելի անվան հետ: Արիստոտելն իր աշխատություններում տեղեկություններ է հայտնում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խոշոր խմբերում: Մանրադիտակի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակություն ունեցող իրադարձություն էին կենդանաբանության և ընդհանրապես օրգանական աշխարհի ճանաչման համար: Լևենհուկը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշխարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկությունները, սեռական բազմացման բջջաբանական գաղտնիքները: Այդ ժամանակաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տեսավ շվեդացի բնագետ Կարլ Լիննեյի «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը: Կենդանաբանության մեջ հեղաշրջող իրադարձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության և օրգանական աշխարհի զարգացման էվոլյուցիոն ուսմունքի ստեղծումը: Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆիլոգենետիկ զարգացման տեսության և բիոգենետիկ օրենքի ստեղծման համար: 18-19-րդ դարերում կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն-համեմատական ուղղություններ, որոնց ստեղծման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի.Ռուլեն, Ն.Սևերցովը, Ի.Մեչնիկովը և ուրիշներ:

Գրականություն

«5-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979թ. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)