«Արսեն Բոշնաղյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 19. Տող 19.
[[Կատեգորիա:Գեներալ-մայորներ]]
[[Կատեգորիա:Գեներալ-մայորներ]]
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Կարմիր աստղի շքանշանի ասպետներ]]

19:21, 12 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Արսեն Բոշնաղյան
հունիսի 26, 1914(1914-06-26)[1] - հունվարի 8, 1972(1972-01-08)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1] և Մոսկվայի ճակատամարտ[1]
ԿրթությունՕրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան (1935)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Արսեն Սերգեյի Բոշնաղյան (հունիսի 26, 1914(1914-06-26)[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1972(1972-01-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958): ԽՄԿԿ անդամ (1940):

Կենսագրություն

Արսեն Բոշնաղյանը ծնվել է 1914 թվականի հունիսի 26-ին, Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում[2]: 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը, 1935 թվականին՝ Օրենբուրգի ավիադպրոցը, 1955 թվականին՝ Մոսկվայի գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացները: 1935-1940 թվականներին ծառայել է Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և Հայրենական Մեծ պատերազմը սկսվելոււ պես նշանակվել գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի օգնական, 1941-1943 թվականներին ծառայել շտաբային, բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոյի ղեկավարությամբ, ով մասնակցում էր Մոսկվայի պաշտպանության, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Սևաստոպոլի ռազմական գործողությունների պլանների մշակմանն ու իրականացմանը, ծառայել է գնդապետ Սիմոն Զավարյանի, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո: Հետագայում աշխատել է որպես կորպուսի օպերատիվ բաժնի, դիվիզիայի, ապա կորպուսի շտաբի պետ, բանակի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին Բոշնաղյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի հրաձգային կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետ: Անմիջականորեն մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման մարտերին: Մասնակցել է Նևել, Գորոդոկ, Վիտեբսկ, Պոլոցկ, Ելգավա քաղաքների ազատագրման համար մղված մարտերին: 1944 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի մայիսը Բոշնաղյանն անմիջական մասնակցություն է ունեցել Յուրլանդական թերակղզու և Քյոնիկսբերգ քաղաքի գրավման մարտերի պլանավորմանը և իրականացմանը: 1955 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1960–1963 թվականներին ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբերում։

Արսեն Բոշնաղյանը մահացել է 1972 թվականի հունվարի 8-ին, Երևանում[3][4]:

Պարգևներ

  • Լենինի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան (2 անգամ)
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան (2 անգամ)

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Արսեն Սերգեյի Բոշնաղյան». www.kyavartv.am. Վերցված է 2020-05-06-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  4. «Բոշնաղյան Արսեն Սերգեյի | historyofarmenia.am.am». www.armin.am. Վերցված է 2020-05-06-ին.