«Պատրիկ Գազազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Պատրիկ Հովհաննեսի Գազազյան''' ({{ԱԾ}}), հայազգի օդաչու, ավագ լեյտնենատի, մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։
'''Պատրիկ Հովհաննեսի Գազազյան''' ({{ԱԾ}}), հայազգի օդաչու, ավագ լեյտենանտ, մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

06:37, 12 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Պատրիկ Գազազյան
Ծնվել է1913[1]
ԾննդավայրԻզմիթ, Թուրքիա[1]
Մահացել էհոկտեմբերի 18, 1941(1941-10-18)[1]
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

Պատրիկ Հովհաննեսի Գազազյան (1913[1], Իզմիթ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 18, 1941(1941-10-18)[1]), հայազգի օդաչու, ավագ լեյտենանտ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Կենսագրություն

Ծնվել է 1913 թվականին Թուրքիայի Նիկոմեդիա քաղաքում (այժմ՝ Իզմիթ)[2]։ 1925 թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ 1934 թվականին ավարտել է Բաքու քաղաքի օդաչուական դպրոցը։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել է Ուկրաինայում և Բելառուսիայում տեղի ունեցած մարտերին։ Կատարել է մոտ 114 մարտական թռիչք։ 1941 թվականի հուլիսի 4-ին Պատրիկ Գազազյանի ինքնաթիռների օղակը հաջող մարտ է մղել գերմանական ինքնաթիռների դեմ։ Գազազյանին հաջողվել է վառվող ինքնաթիռով վայրէջք կատարել և միանալ իր զորամասին: Եղել է ռմբակոծիչ էսկադրիլիայի փոխհրամանատար:

Զոհվել է օդային մարտում, 1941 թվականի հոկտեմբերի 18-ին[3]։

Իմ մահվան դեպքում խնդրում եմ, որ իմ օրագիրը հանձնեք գումարտակի կոմիսար ընկեր Լավրովին, որ նա էլ հանձնի կնոջս՝ Վալենտինա Իվանովնա Դենիսովային, իսկ Վալենտինային անպայման փոխանցեք, որ որդիս երբ նա մեծանա, կարդա ու իմանա, թե ինչպես է իր հայրը կռվել Խորհդային Միության և մեր աճող սերնդի բարեկեցության ու երջանիկ կյանքի համար։
- Հատված Գազազյանի զինվորական օրագրից[4]

Պարգևներ

  • Կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Գազազյան Պատրիկ Հովհաննեսի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2020-09-04-ին.
  3. «Фурин Василий Иванович, капитан : Информация из приказа об исключении из списков :: ОБД Мемориал». obd-memorial.ru (ռուսերեն). Վերցված է 2020-09-04-ին.
  4. 70 лет Победе: С первых дней Великой Отечественной армянский народ поднялся на защиту своего существования

Արտաքին հղումներ