«Հայկական լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
{{Հիմնական հոդված|Արագած}}
[[Պատկեր:Aragats.jpg|մինի|ձախից|[[Արագած]]]]
[[Փոքր Կովկաս]]ի կենտրոնական լեռնաշղթաներից ոչ հեռու Հայկական լեռնաշխարհի 54-րդ բարձր կետն է՝ [[Արագած]]ը: Այն [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] ամենաբարձր գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն<ref>[http://www.armgeo.am/am/armhighlanddetailed/aragats/ Արագածի մասին]</ref> : Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին լեռը գրավում է մոտ 4000 կմ² տարածություն՝ [[Արարատյան դաշտ|Արարատյան]] ու [[Շիրակի դաշտ|Շիրակի]] դաշտերի, [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]] ու [[Քասաղ (գետ)|Քասախ]] գետերի միջև։ Արագած անվան ծագումը կապում են [[Հայկ նահապետ|Հայկ]]ի որդի [[Արամանյակ]]ի կամ [[Արա]] աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։
 
Արագածն անցյալում եղել է խոշոր [[հրաբուխ]]: Խառնարանը 400 մ խորություն և 3 կմ տրամագիծ ունի։ Այն շրջապատում են լեռան չորս կատարները՝ հյուսիսային (4090.1 մետր), արևմտյան (3995.3 մետր), արևելյան (3908.2 մետր) և հարավային (3887,8 մետր)։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Խառնարանից է սկիզբ առնում Քասախի վտակ [[Գեղարոտ (գետ)|Գեղարոտ գետ]]ը:
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ