«Էրազմ Քարամյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 149. | Տող 149. | ||
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]] |
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]] |
||
[[Կատեգորիա:Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ]] |
[[Կատեգորիա:Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ]] |
||
[[Կատեգորիա:Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ]] |
07:48, 9 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Էրազմ Քարամյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1912 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 15, 1985 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ |
Կրթություն | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1936) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | Հայաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 1076971 |
Էրազմ Ալեքսանդրի Քարամյան (Մելիք-Քարամյան) (մարտի 15, 1912, Փարիզ, Ֆրանսիա - հունիսի 15, 1985, Երևան, ՀԽՍՀ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր: ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:
Կենսագրություն
Էրազմ Քարամյանը ծնվել է 1912 թվականին Փարիզում, վտարանդի զինվորական բժշկի ընտանիքում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը վերադառնում է Ռուսաստան: 1930 թվականից աշխատել է Արևմտյան Սիբիրի և Մոսկվայի թատրոններում որպես ռեժիսոր։ 1936 թվականին ավարտել է Խարկովի երաժշտա-դրամատիկական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանական ֆակուլտետը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլյարևվսկու անվան արվեստների ազգային ինստիտուտ)[2]։ 1937 թվականից գալով Հայաստան, Քարամյանը եղել է ռեժիսորի օգնական, այնուհետև Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր (1947-1954 թվականներին փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, 1954 թվականից՝ գեղարվեստական ֆիլմի)։ Մի շարք ֆիլմերի սցենարների համահեղինակն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գնդացրային վաշտի հրամանատար Մելիք- Քարամյանը նկարահանում է զինվորական խրոնիկաներ, թղթակցում ճակատային ու զինվորական թերթերին: Նկարահանել է փաստագրական «Հայաստանի ամառանոցները» (1940), «Կարմիր բանակի մուտքը Երևան» (1941), Սևանի կասկադը» (1948), Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), ինչպես նաև գեղարվեստական «Հայրենասերների ընտանիքը» (1941, կարճամետրաժ), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1954) և «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969, երեքն էլ Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Նասրեդինը Խոջենթում» (1959, Համո Բեկնազարյանի համագործակցությամբ), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» (1973) և այլ կինոնկարներ:
ԽՍՀՄ կառավարության և բանակի գլխավոր հրամանատարության կողմից արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, Մոսկվայի պաշտպանության համար (1944), Կովկասի պաշտպանության համար (1944), Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալների, Սահմանապահ զինծառայող 2-րդ աստիճանի կրծքանշանի և բազմաթիվ հոբելյանական մեդալների:
Մահացել է 1985 թվականի հունիսի 15-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։
Մրցանակներ և պարգևներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1967)
- Կարմիր աստղի շքանշան
- Մոսկվայի պաշտպանության համար (1944) մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալ
- ԽՍՀՄ մեդալներ
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1973 | Լուսաբացից մեկ ժամ առաջ |
1969 | Պայթյուն կեսգիշերից հետո |
1965 | Արտակարգ հանձնարարություն |
1961 | Տասներկու ուղեկիցներ |
1959 | Նասրեդինը Խոջենտում
(Հմայված արքայազնը) |
1957 | Անձամբ ճանաչում եմ |
1956 | Ամպրոպի արահետով |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից |
1952 | Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը |
1948 | Սևանի կասկադը |
1941 | Հայրենասերների ընտանիքը |
1940 | Հայաստանի առողջավայրերը |
1937 | Կարո |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1969 | Պայթյուն կեսգիշերից հետո |
1959 | Նասրեդինը Խոջենտում
(Հմայված արքայազնը) |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից |
1941 | Հայրենասերների ընտանիքը |
Գրականություն
- Максимов М. Д., Лично известен, М., 1958;
- Ризаев С., Армянская художественная кинематография, Ер., 1963.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ կինոսցենարիստներ
- 1912 ծնունդներ
- Մարտի 15 ծնունդներ
- 1985 մահեր
- Հունիսի 15 մահեր
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ