«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 5549 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Protected "Հայկ նահապետ": Ոչ կառուցողական խմբագրական պատերազմ ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 21:12, 24 Սեպտեմբերի 2020 (UTC)) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 21:12, 24 Սեպտեմբերի 2020 (UTC))))
«[[Հաբեթ]]ի սերունդների Ցանկը սահմանել և առաջադրել է [[Մովսես Խորենացի]]ն, որպես [[Հին Կտակարան]]ի ազգաբանության ցանկերին այլընտրանք, քանզի, Պատմահայրը բողոքում է. «ս. գիրքը յուրայիններին (հրեաներին. հեղ) զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան…(հավելելով) մեր [[Հաբեթ]]ի սերունդները բոլորովին չկան»։ [[Խորենացի]]ն առաջադրել է սեփական՝ [[Նոյ]]ի [[Հաբեթ]] որդու ազգաբանության Ցանկ, հավելելով, որ այն ավելի հավաստի է, քան Ծննդոց բաժնի ցանկերը, քանի որ այնտեղ [[Հաբեթ]]ի սերունդները բացակայում են(''[[Մ. Խորենացի]], ՀՊ'', էջ՝ 77-78)։ Ի տարբերություն իրենից առաջ և հետո պատմություններ գրող պատմիչների, Պատմահայրը ազնվորեն թվարկում է, թե [[Հաբեթ]]ի ազգաբանությունը ճշտելիս, ինքը ինչ աղբյուրներից է օգտվել՝ [[Աբյուդենոս]], Կեփաղիոն, հունարեն գրականություն, իսկ Հին Կտակարանի Ծննդոց բաժնի ազգանության ցանկերը որևէ հավաստի աղբյուրներ չունեն։ Սկսած Խորենացուց, մեր բոլոր պատմիչները անփոփոխ են թողել «Հաբեթից սկսվող ազգաբանության», այդ թվում «Առաջին հայկյանների»՝ Հայկից մինչև [[Արա Գեղեցիկ]]» Հայկազունի առաջնորդների Ցանկը։<br />
Ըստ Խորենացու մի շարք հայոց [[Հայ ազնվականություն|ազնվական]] [[տոհմ]]եր իրենց ակունքների սկիզբ են համարում [[Հայկ Նահապետ]]ին։ Դրանցից են [[Բզնունիներ]]ը, [[Խորխոռունիներ]]ը, [[Մանդակունիներ]]ը, [[Վահևունիներ]]ը, [[Վարաժնունիներ]]ը, [[Առանշահիկներ]]ը և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում<ref>Պ․Մ․Հերունի, ''Հայերը և հնագույն Հայաստանը'', Երևան 2006 թվական</ref>։
 
== Առասպելի ժամանակագրության վերաբերյալ ==
 
* '''Ղևոնդ Ալիշանի վարկած'''
 
Ըստ մատենագրական տվյալների, 428թ հայոց շարժական (աշխարհիկ, քաղաքական) տոմարի Նավասարդի 1-ը համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 11-ի հետ: Ղևոնդ Ալիշանն այս փաստը հիմք ընդունելով, համարեց, որ Հայոց աշխարհիկ-շարժական տոմարի տարեմուտը օգոստոսի 11-ն է:
 
Հին եգիպտացիները 1460 տարին մեկ մի տարի իրենց ժամանակագրության հաշվարկից հանում էին և դրանով ուղղում իրենց տոմարը (այն ինչ հիմա մենք ենք անում 4 տարին մեկ փետրվարի 29 մտցնելով): Եգիպտացիներն այդ 1460-ամյա պարբերաշրջանը կոչում էին Սոտիսի շրջան (Սոտիս-ը Սիրիուս աստղի անվանումն է): Ալիշանը ենթադրեց, թե Հայոց մեջ ևս պիտի գործածվեր այդ պարբերաշրջանը, այն մտցրեց իր հաշվարկների մեջ և կոչեց Հայկյան շրջան: Նա 428թ 1460 տարով հետ գնաց, հասավ մ.թ.ա. 1032թ, Ալիշանը 1460 տարով էլ է հետ գնում և հանգում մ.թ.ա. 2492թ-ին ու հեվելով <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի վրա, եզրակացնում, որ սա է Հայոց տոմարի սկիզբը, քանի որ մ.թ.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայկը հաղթեց Բելին:
 
* '''Մ.Վ. Դյակոնովի աշխատությունների վրա հիմնված վարկած'''
 
Մ.թ.ա. VI հազարամյակի վերջերին - III հազարամյակի սկզբներին Միջագետքի առավել հին հայտնի պետ. կառույցը հիմնել է Քիշի I թագավորական դինաստիան, որը դարձել է Միջագետքյան ցեղերի միավորման կենտրոն, սակայն մ.թ.ա. XXVIII – XXVII դդ-ում ՈՒրուկի դեմ պայքարում (կիսաառասպելական կառավարիչներ Էնմերկարի, Լուգուլբանդի, Գիլգամեշի օրոք) կորցրել է իր տիրապետությունը: Մ.թ.ա. XXIVդ. (Լուգուլզագեսի թագավորի օրոք) ՈՒրուկը /Արեք/ իր գերիշխանության ներքո միավորել է Միջագետքը (ՈՒրուկի I թագավորություն):
 
Մ.թ.ա. XXII դ. Սարգոն Աքքադացին իր տիրապետությունը տարածեց ամբողջ Միջագետքի վրա և Աքքադն արդեն որպես կուռ ձևավորված քաղաք պետություն՝ դարձավ Մերձավոր Արևելքում գերիշխող տերություն: Աքքադն ավելի հզորացավ Սարգոնի թոռան՝ Նարամ-սինի օրոք /2238-2202/: Մ.թ.ա. XXII դ. վերջին ՈՒրուկի թագավոր ՈՒտիխեգալը կրկին Միջագետքի իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Նրա մահից հետո իշխանությունն անցել է ՈՒրի III թագավորության հիմնադիր ՈՒր-Նամմուին:
 
/Տես՝ И.М. Дьяконов, Общественный и государственный строй древнего Двуречья. Шумер, М., 1959г. /
 
'''''Եզրահանգում''' - Հայկական լեռնաշխարհում առաջին ձևավորված պետական կառույցների մասին տեղեկատվությունն ի հայտ է գալիս սկսած մ.թ.ա. XXVIII – XXVII դդ-ում ՈՒրուկի I թագավորական դինաստիայի ժամանակաշրջանից (Արատտա): Հետագայում Հայկական լեռնաշխարհի պետական կառույցների մասին տեղեկատվություններ են հանդիպում XXIV - XXII դ.դ. – ում (Արմի քաղաքի կամ Արմանում երկիր) և սկսում են ձևավորվել քաղաք պետություններ /տես <Մեծամուրի> հնավայր/, ավելի ուշ Միտաննի պետությունը, հետագայում Հայասան և այլն: Այսինքն Հայկական լեռնաշխարհի մասին տեղեկատվությունները բացակայում են մ.թ.ա. VI հազարամյակի վերջերին և III հազարամյակի սկզբներին Միջագետքի Քիշի I թագավորական դինաստիայի օրոք: Համեմատական վերլուծություն անցկացնելով եղած փաստերի, ինչպես նաև <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի ու Հին կտակարանի ժամանակագրության հետ, կարելի է հանգել այն մոտավոր եզրակացությանը, որ Բաբելոնի աշտարակաշինության ու Հայկի և Բելի հետ կապված դեպքերը մեծ հավանականությամբ տեղի են ունեցել մ.թ.ա. VI հազարամյակի վերջերի և III հազարամյակի սկզբների միջև ընկած ժամանակահատվածում:    ''
 
== Տես նաև ==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ