«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ4»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| անուն = Միկ Հարվի
| բնօրինակ_անուն = Mick Harvey
| պատկեր = Mick Harvey.jpg
| ալտերնատիվ =
| նկարագրություն = Միկ Հարվի (Nick Cave and the Bad Seeds, Crime and the City Solution)
| լայնություն = 230px
| landscape = <!-- այո, եթե պատկերը լայն է, հակառակ դեպքում թողնել դատարկ -->
| գույն = **Պարտադիր** մեկը գրեք՝ solo_singer, non_vocal_instrumentalist, non_performing_personnel, կամ temporary
| ի ծնե անուն = Մայքլ Ջոն Հարվի
| մականուն =
| ծննդյան օր = 29.8.1958
| ծննդավայր = Ռոչեստեր, [[Վիկտորիա (նահանգ)|Վիկտորիա նահանգ]]
| երկիր = {{դրոշ|Ավստրալիա}} [[Ավստրալիա]]
| վախճանի օր = <!-- {{death date and age|YYYY|MM|DD|YYYY|MM|DD}} (death date 1st) -->
| վախճանի վայր =
| ժանրեր = [[ռոք]], [[պոստ փանկ]]
| մասնագիտություն = մուլտիինստրումենտալիստ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող, հեղինակ-կատարող
| գործիքներ = [[Կիթառ]], [[բաս կիթառ]], [[դաշնամուր]], [[երգեհոն]], սինթեզատոր, [[քսիլոֆոն]], [[զանգականվագ]], [[թմբուկ]], [[հարվածային գործիքներ]]
| գործունեության տարիներ = 1973–այժմ
| լեյբլեր = [[Mute Records]]
| կապված է =
| կայք = <!-- {{URL|example.com}} անպայման գրեք այս կաղապարով, որ էջի վրա երևա example.com-->
| հայտնի գործիքներ =
}}
'''Միկ Հարվի''' ({{lang-en|Mick Harvey}}, լրիվ անուն՝ '''Մայքլ Ջոն Հարվի''', {{Lang-en|Michael John Harvey}}, ծնվել է [[1958]] թվականի [[Օգոստոսի 29|օգոստոսի 29–ին]]), [[Ավստրալիա|ավստրալացի]] երաժիշտ–մուլտիինստրումենտալիստ, կոմպոզիտոր, գործիքավորող և պրոդյուսեր։ Առավել հայտնի է որպես [[Nick Cave and the Bad Seeds]] և [[Crime and the City Solution]] խմբերի անդամ։

== Վաղ տարիներ ==
Միկ Հարվին ծնվել է Ռոչեսթեր կոչվող փոքր քաղաքում, բայց վաղ տարիքում տեղափոխվել է [[Մելբուռն]]։ Հարվիի հայրը անգլիական եկեղեցու [[վիկարիոս]] էր, և Միկը վաղ տարիքից երգում էր եկեղեցու [[Երգչախումբ|երգչախմբում]]։ Ֆիլիպ և Սեբաստյան եղբայրների հետ նա սովորել է Caulfield տղաների մասնավոր դպրոցում։ [[1970-ականներ|1970-ականների]] սկզբին Հարվին այս դպրոցում հանդիպել է [[Նիկ Քեյվ|Նիկ Քեյվին]], [[Ֆիլ Քալվերտ|Ֆիլ Քալվերտին]] և [[Թրեյսի Պուի|Թրեյսի Պուին]], որոնց հետ նա սկսել է նվագել դպրոցական երեկոներին՝ հիմնականում Լու Ռիդի, [[Դեյվիդ Բոուի|Դեյվիդ Բոուիի]] և [[Էլիս Քուփեր|Էլիս Քուպերի]] երգացանկը:

== The Birthday Party ==
[[1975]] թվականին՝ ուսումնական տարվա ավարտից հետո, սկսնակ երաժիշտները հիմնադրեցին Boys Next Door անվանումով խումբը։ Նրա կազմի մեջ մտան Հարվին՝ կիթառով, Քալվերտը՝ բասով, Պյուն հարվածային գործիքներով և Քեյվը՝ բարձրախոսով։ Ավստրալական փանկ–ալիքի ժամանակ, ի դեմս այնպիսի խմբերի, ինչպիսիք են [[The Saints]]-ը և [[Radio Birdman]]–ը, Boys Next Door-ը նախընտրում էր [[Նոր ալիք (երաժշտություն)|նոր ալիքի]] երաժշտություն նվագել: [[1977]] թվականից մինչև [[1980]] թվականը նրանք պարբերաբար համերգներ են տվել մելբուռնյան բարերում՝ նվագելով [[The Stooges]]–ի և [[The Jam]]–ի ոճով։ [[1978]] թվականին խմբին միացավ երկրորդ կիթառահար [[Ռոլանդ Հովարդ|Ռոլանդ Հովարդը]], ով Boys Next Door-ին բերեց իրեն բնորոշ քաոսային հետադարձ կապ։ [[1980]] թվականին խումբը, անվանափոխելով [[The Birthday Party]], ուղևորվեց [[Լոնդոն]], որտեղ սկսեց նվագել սեփական շատ մռայլ և ագրեսիվ երաժշտությունը։ [[1982]] թվականին տեղափոխվեցին Արևմտյան Բեռլին, որտեղ խումբը լքեց Ֆիլ Քալվերտը, և Միք Հարվին ստիպված եղավ թողնել կիթառը և անցնել թմբուկների։ The Birthday Party–ն, այնուամենայնիվ, դադարեց գոյություն ունենալ արդեն մեկ տարի անց։

== Crime and the City Solution ==
[[1985]] թվականին Հարվին իր հին ընկեր Սայմոն Բոննիի հետ ստեղծել է վերջին [[Crime and the City Solution]] խումբը։ Նոր կազմում, բացի Սայմոնից և Միկից, ընդգրկվել են [[The Birthday Party]]-ի կիթառահար [[Ռոլանդ Հովարդ|Ռոլանդ Հովարդը]], նրա կրտսեր եղբայր բասիստ Հարի Հովարդը և Swell Maps-ի հարվածային գործիքներ նվագող Քևին Փոլ Գոդֆրին: Նոր Crime and the City Solution–ը թողարկել է միայն մեկ ստուդիական ալբոմ, որից հետո հիմնել է [[These Immortal Souls]] սեփական խումբը, որին միացել է ստեղնաշարային գործիքներ նվագող Ժենևևա Մակգակկինը: [[1987]] թվականին Հարվին և Բոննին հավաքել են նոր կազմ, որում ընդգրկվել են [[Einstürzende Neubauten]]-ի մասնակից Ալեքսանդր Հակեն, ջութակահար Բրոնուինա Ադամսը, ինչպես նաև Թոմաս Սթերնը և Քրիսլո Գաասը: Թողարկելով երեք ստուդիական ալբոմ՝ խումբը կազմալուծվել է [[1990]] թվականին։ [[2011]] թվականի Crime and the City Solution-ի վերամիավորմանը Միկը չի մասնակցել։

== Nick Cave and the Bad Seeds ==
[[Պատկեր:Mick Harvey (The Bad Seeds) 'Talking Smack Honest Conversations About Drugs'.webm|մինի|ձախից|Հարվին քննարկում է թմրամիջոցների օգտագործումը Էնդրյու Մակմիլենի հետ]]
Ավելի վաղ [[Նիկ Քեյվ|Նիկ Քեյվը]], Միկ Հարվին, [[Einstürzende Neubauten]]-ի առաջնորդ [[Բլիքսա Բառգելդ|Բլիքսա Բառգելդը]] և [[Magazine]]-ի անդամ Բարրի Ադամսոնը միասին, հիմնադրեցին [[Nick Cave and the Bad Seeds]] խումբը, որը գոյություն ունի մինչև այսօր: Միկը եղել է նրա մասնակիցը 25 տարի և լքել Է The Bad Seeds-ի կազմը [[2009]] թվականին՝ վկայակոչելով անձնական խնդիրներն ու մասնագիտական տարաձայնությունները<ref>{{cite web|url=http://www.abc.net.au/news/2009-01-22/bad-seeds-co-founder-harvey-quits/2600690?section=entertainment |title=Bad Seeds co-founder Harvey quits|date=2009-01-23|publisher=ABC News|accessdate=2012-11-27|archiveurl=https://www.webcitation.org/6DtpHfoaq|archivedate=2013-01-24}}</ref>։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ սկսել է ավելորդ զգալ խմբում դեռևս [[1997]] թվականին, ''[[The Boatman’s Call]]'' ալբոմի ձայնագրման ժամանակ<ref name="MF">{{cite web|url=http://musicfeeds.com.au/news/mick-harvey-opens-up-on-why-he-left-the-bad-seeds/|title=Mick Harvey Opens Up On Why He Left The Bad Seeds|author=Smith, Barnaby|date=2011-05-05|publisher=Music Feeds|accessdate=2012-11-27|archiveurl=https://www.webcitation.org/6DtpIT4vj|archivedate=2013-01-24}}</ref>։ Ըստ երաժշտի, Նիկը սկսել է ավելի շատ խորհրդակցել The Bad Seeds-ի նոր մասնակից [[Ուորեն Էլիս (երաժիշտ)|Ուորեն Էլիսի]] հետ, արդյունքում նրա և Հարվիի միջև հարաբերությունները գնալով ավելի են լարվել<ref name="MF"/>։ Իր դերը խաղացել է նաև Միկի ցանկությունն ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և Քեյվի նոր գործիքավորումները<ref>{{cite web|url=http://thequietus.com/articles/06195-mick-harvey-gives-reasons-for-leaving-bad-seeds|title=Mick Harvey Gives Reasons For Leaving Bad Seeds|date=2011-05-14|publisher=The Quietus |accessdate=2012-11-27 |archiveurl=https://www.webcitation.org/6DtpJfxXS|archivedate=2013-01-24}}</ref>։ Մուլտինստրումենտալիստը մասնակցել է The Bad Seeds տասնչորս ստուդիական ալբոմների ձայնագրությանը, իսկ [[2013]] թվականի ''[[Push the Sky Away]]'' նոր ալբոմը պատրաստվել է առանց նրա մասնակցության<ref>{{cite web|url=http://pitchfork.com/news/48724-nick-cave-and-the-bad-seeds-announce-new-album-push-the-sky-away/|title=Nick Cave and the Bad Seeds Announce New Album, Push the Sky Away|author=Snapes, Laura|date=2012-11-27|publisher=[[Pitchfork]] |accessdate=2012-11-27 |archiveurl=https://www.webcitation.org/6DUcAThJP|archivedate=2013-01-07}}</ref>։

== Սոլո ստեղծագործություն ==
[[Պատկեր:Mickey Harvey 2012.jpg|մինի|աջից|Հարվին 2012 թվականին]]
Իր առաջին սոլո ''Intoxicated Man'' և ''Pink Elephants'' ալբոմները Հարվին թողարկել է [[1990-ականներ|1990-ականների]] վերջին: [[2005]] թվականին թողարկվել է ''One Man’s Treasure'' երրորդ ալբոմը, որը երաժշտին աջակցել է առաջին մենահամերգների ժամանակ, որոնցում նրան ուղեկցել են The Bad Seeds-ի գործընկերներ Թոմաս Ուայդլերը և Ջեյմս Ջոնսթոնը, ինչպես նաև Ռոզի Ուեստբրուկը: Հետո թողարկվեցին ևս երկու ալբոմ՝ ''Two of Diamonds'' և ''Sketches from the Book of the Dead'', ինչպես նաև ''Kick the Drugs'' [[Մինի ալբոմ|մինի ալբոմը]], որը հրապարակվել է The Wallbangers խմբի հեղինակությամբ։ [[2013]] թվականին թողարկվեց ''(Four Acts of Love)'' ալբոմը<ref>{{cite web|url=http://mute.com/mute/new-album-four-acts-of-love-out-29-april|title=New Album: FOUR (Acts of Love)|date=2013-04-29|publisher=[[Mute Records]]|accessdate=2012-11-27|archiveurl=https://www.webcitation.org/6JIyjJvY8|archivedate=2013-09-01}}</ref>։ Միկ Հարվին մասնակցել է նաև The Birthday Party–ի իր ընկեր [[Ռոլանդ Հովարդ|Ռոլանդ Հովարդի]] ''[[Teenage Snuff Film]]'' և ''[[Pop Crimes]]'' ալբոմների ձայնագրություններին և պրոդյուսերել է The Bad Seeds-ի իր գործընկերների՝ Կոնվեյ Սավեջի և Հյուգո Ռեյսի աշխատանքները։ Նա բրիտանացի երգչուհի Պի Ջեյ Հարվի PJ Harvey Trio-ի կոլեկտիվի մասնակիցներից մեկն էր, պրոդյուսերում էր նրա ''[[Stories from the City, Stories from the Sea]]'' և ''[[Let England Shake]]'' ալբոմները, մասնակցում էր ''[[To Bring You My Love|o Bring You My Love]]–ի'' և ''[[Is This Desire?|s This Desire?]]–ի'' ձայնագրություններին։ Կարևոր դեր է խաղացել The Jeffrey Lee Pierce Sessions Project նախագծում, որը նվիրված է [[The Gun Club]]-ի հանգուցյալ առաջնորդ Ջեֆրի Լի Փիրսին:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


== Արտաքին հղումներ ==
* [http://www.mickharvey.com/ Միկ Հարվիի կայք] {{ref-en}}
* [http://www.allmusic.com/artist/mick-harvey-mn0000481915 Allmusic] {{ref-en}}
* [http://mute.com/artists/mick-harvey Միկ Հարվին Mute Records–ում] {{ref-en}}
{{Արտաքին հղումներ}}

16:55, 14 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ