«Մաթիաս Էնար»–ի խմբագրումների տարբերություն
+ 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Գրող}} |
|||
'''Մաթիաս (Մաթիաս) Էնար''' ({{lang-en|Mathias Énard}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի գրող, թարգմանիչ, հրատարակիչ: |
'''Մաթիաս (Մաթիաս) Էնար''' ({{lang-en|Mathias Énard}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի գրող, թարգմանիչ, հրատարակիչ: |
||
12:10, 14 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ
Մաթիաս Էնար ֆր.՝ Mathias Énard | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1972[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Նյոր, Դյու-Սևր, Ֆրանսիա[4] |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող և համալսարանի դասախոս |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Լուվրի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Tell Them of Battles, Kings, and Elephants? |
Անդամակցություն | Societat Catalana d'Amics de Marcel Proust? |
Աշխատավայր | Բարսելոնայի ինքնավար համալսարան |
Պարգևներ | |
Mathias Énard Վիքիպահեստում |
Մաթիաս (Մաթիաս) Էնար (անգլ.՝ Mathias Énard, հունվարի 11, 1972[1][2][3][…], Նյոր, Դյու-Սևր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող, թարգմանիչ, հրատարակիչ:
Կենսագրություն
Մաթյաս Էնարը բարձրագույն կրթություն է ստացել Լուվրի դպրոցում որպես ժամանակակից արվեստի գիտակ, ապա արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում: Լսել է Բրիջիթ Սիմոն-Համիդի պարսկերեն լեզվի դասախոսությունները: 2000 թվականին, երկար ժամանակ Մերձավոր Արևելքում գտնվելուց հետո, նա տեղափոխվել է Բարսելոնա և համագործակցել այնտեղ մի քանի մշակութային ամսագրերի հետ։ Թարգմանել է երկու գիրք՝ պարսկերենից և արաբերենից։ Մասնակցել է Փարիզում «Inculte» ամսագրի խմբագրական կոլեգիայի աշխատանքներին։ 2010 թվականից Մաթյաս Էնարը արաբերեն է դասավանդել Բարսելոնայի ինքնավար համալսարանում։
2003 թվականին լույս է տեսել առաջին վեպը՝ «Կրակոցի կատարելությունը»: Ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Երկիրը չի նշվում, բայց կարող է լինել Լիբանանը: Գլխավոր հերոսը մահով տարված դիպուկահար է: Նա իր մասին ասում է. Կաղապար. Մեջբերման սկիզբը ես ինքս չգիտեի, թե ով եմ ես ՝ կրակող, թե թիրախ:
Je ne savais plus si j'étais celui qui tirait ou celui sur lequel on tirait.
Հաջորդ տարի այս ստեղծագործությունը ստացել է Ֆրանկոֆոնիայի հինգ մայրցամաքների մրցանակը, Էդմե Դե Լարոշֆուկոյի մրցանակը և նշվել է առաջին վեպի փառատոնում:
2005-2006 թվականներին Մաթյաս Էնարը Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու էր։
2005-2006 թվականներին Մատյաս Էնարը Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի գիտաշխատող էր:
«Ակտ Սուդ» հրատարակչությունում 2008 թվականին նա հրատարակել է իսրայելա-պաղեստինյան պատերազմի մասին պատմող «Գոտին» վեպը: Հեղինակը, իր իսկ խոսքերով, «ցանկանում էր ստեղծել ժամանակակից էպոս»: Վեպն ունի հետաքրքիր առանձնահատկություն. նրա բոլոր հինգ էջերին շարունակվում է մեկ նախադասություն առաջին դեմքից: «Գոտին» արժանացել է «Դեկտեմբեր» մրցանակի, «Կանդիդ» մրցանակի և «Լիվր էնթեր» մրցանակի:
2010 թվականին նույն հրատարակչությունը հրատարակել է Էնարի «Պատմիր նրանց մարտերի, թագավորների և փղերի մասին» աշխատությունը: Խոսքը Պոլսում Միքելանջելոյի կյանքի մասին է, որտեղ նա ժամանել է 1506 թվականի մայիսի 13-ին՝ սուլթան Բայեզիդ Երկրորդի հրավերով: Պոլիսը ցուցադրվում է որպես հանդուրժող և ամբողջովին եվրոպական քաղաք, որն ընդունել է կաթոլիկ Իսպանիայից վտարված հրեաներին: Այս աշխատանքը շահել է Գոնկուրի անվան ճեմարանի մրցանակ (2010 թվական), Պուատու-Շարանտ գրքի մրցանակ (2011 թվական), «Լսողների ձայնը» (2011 թվական) ինչպես նաև Պուատու Շարանտեի գրքի և ընթերցանության կենտրոնի մրցանակ:
2011 թվականին Մաթիաս Էնարը գծագիր Տոմա Մարենի և փիլիսոփա Ժուլյեն Բեզիյենի հետ Փարիզում հիմնել է «Scrawitch» պատկերասրահը, որը կազմակերպում է ժամանակակից նկարիչների էստամպների ցուցահանդեսներ:
2012 թվականին Էնարը հրատարակել է «Փողոցային գողեր» վեպը, որը պատմում է արաբական գարնան ժամանակ Իսպանիայում երիտասարդ մարոկկացու արկածների մասին, երբ այդ երկրում սկսվեցին համազգային բողոքի ակցիաները: «Փողոցային գողեր»-ով գրողը արձագանքել է այդ իրադարձություններին և տվել իր գնահատականը:
2015 թվականին Մաթիաս Էնարը արժանացել է Գոնկուրի մրցանակի «Կողմնացույց» (ֆր. ՝ Boussole) վեպի համար, որում հեղինակը «փորձում է ազատել Արևելքի ընկալումը արևմտյան կլիշեներից»:
2015 թվականի սեպտեմբերի դրությամբ, Էնարի աշխատանքները հրատարակվել են 22 երկրներում, դրանք թարգմանվել են, մասնավորապես, անգլերեն, դանիերեն, եբրայերեն, իսպաներեն, կատալոներեն, հոլանդերեն, գերմաներեն, խորվաթերեն, չեխերեն և ճապոներեն:
Ստեղծագորությունների էկրանավորում
2012 թվականին «Վերելք Օրինոկոյի երկայնքով» վեպի հիման վրա ռեժիսոր Մարիոն Լեյնը նկարահանել է «Կապիկը ուսին» ֆիլմը[6]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13652236X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
- ↑ Обезьяна на плече(չաշխատող հղում) на сайте Кинопоиск
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիաս Էնար» հոդվածին։ |
|