«Լոր (Սյունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: աղյուսկաում → աղյուսակում using AWB (7852)
Տող 14. Տող 14.
|շրջանի տեսակ =
|շրջանի տեսակ =
|շրջան =
|շրջան =
|շրջանը աղյուսկաում =
|շրջանը աղյուսակում =
|համայնքի տեսակ =
|համայնքի տեսակ =
|համայնք =
|համայնք =
Տող 67. Տող 67.


==Հղումներ==
==Հղումներ==
{{Reflist}}
{{Reflist}}

{{arm-geo-stub}}


[[Կատեգորիա:Սյունիքի մարզի գյուղեր]]
[[Կատեգորիա:Սյունիքի մարզի գյուղեր]]


{{arm-geo-stub}}

08:51, 4 Հունիսի 2012-ի տարբերակ

Գյուղ
Լոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԴավիթ ARUSTAMYAN
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն419 (2009) մարդ
Տեղաբնականունլորեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3511
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Լոր - գյուղ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում: Ծովի մակերևույթից բարձր է 1680 մետր: Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 134 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 30 կմ: Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է: Բնակչությունը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ` 419 է: Գյուղապետն է Դավիթ Արզումանյանը:

Պատմությունը

Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է: Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի՝ Լորաձորի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա և ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին: Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: Ստեփանոս Օրբելյան պատմիչը իր նշանավոր «Պատմութիւն տանն Սիսական» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած «Հավիտենական կտակը», որտեղ գրված է, որ Տաթևի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին և նրանից գնել Տաթևին հարող Արծիվ գյուղը՝ ամբողջ տարածքով: Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում և Տաթև գյուղը: Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից և Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգևոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաև Տաթևի վանքի տիրույթների սահմանները, որոնց արևմտյան սահմանը հասնում է մինչև Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը: Տաթևի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է 906 թ., երբ ավարտվել է Տաթևի վանային համալիրի մայր՝ Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը: Այդ առիթով Սյունյաց հոգևոր աթոռը նոր գյուղեր և կալվածքներ է ստացել: Փաստաթղթի տակ, մի խումբ հոգևոր և աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը և նրա որդիները, այլ նաև հայոց թագավոր Սմբատ Բագրատունին, որ եկել էր եկեղեցու նավակատիքին: Այստեղ նույնպես Տաթևի արևմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը: Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն: 1950-ական թվականներին ականավոր պատմաբան Մորուս Հասրաթյանը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի դամբարան: Այդ փոքրիկի (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից Շապուհ արքայի օրոք (383-389թթ.): Սա ապացուցում է, որ դեռևս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե և որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում: Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը: Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը (Աղվերծ-Դարպասի հետ) պահպանել է նաև միջնադարում: Ստեփանոս Օրբելյանի «Պատմությանը» կցված` Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին Մրուց, Մարդակայք, Տատան, Մազազնի, Լծեն, Որոտն, Ոպնի, Երեմք, Մոգույք, Մշկաձոր, Սապատաձոր գյուղերը: Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչև օրս գոյատևող Շենաթաղ և Գետաթաղ գյուղերը: Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման և հզորացման հետ: Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ: Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն:

Նշանավոր լորեցիներ

Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ Համո Սահյանը։

Հղումներ