«Կորին Տելյադո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
{{Տեղեկաքարտ Գրող}}


'''Կորին Տելյադո''' (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես ({{lang-es|Corín Tellado, María del Socorro Tellado López}}, {{ԱԾ}}), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը [[Միգել դե Սերվանտես|Սերվանտեսից]] հետո:
'''Կորին Տելյադո''' (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես ({{lang-es|Corín Tellado, María del Socorro Tellado López}}, {{ԱԾ}}), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը [[Միգել դե Սերվանտես|Սերվանտեսից]] հետո:
Տող 29. Տող 29.
* [http://www.corintellado.com Официальный сайт]{{ref-es}}
* [http://www.corintellado.com Официальный сайт]{{ref-es}}
* [https://web.archive.org/web/20070927213157/http://www.universoromance.com.ar/harlequineras/autores/bibliografias/t/corintellado.htm Корин Тельядо на сайте издательства ''Арлекин'']{{ref-es}}
* [https://web.archive.org/web/20070927213157/http://www.universoromance.com.ar/harlequineras/autores/bibliografias/t/corintellado.htm Корин Тельядо на сайте издательства ''Арлекин'']{{ref-es}}
{{DEFAULTSORT:}}
{{DEFAULTSORT:Տելյադո Կորին}}
{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

10:09, 3 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Կորին Տելյադո
իսպ.՝ María del Socorro Tellado López
Ծննդյան անունիսպ.՝ María del Socorro Tellado López
Ծնվել էապրիլի 25, 1927(1927-04-25)[1]
ԾննդավայրViavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Վախճանվել էապրիլի 11, 2009(2009-04-11)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրGijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Գրական անունCorín Tellado, Ada Miller և Ada Miller Leswy
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերսիրավեպ, էրոտիկ վեպ, մանկական վեպ, վեպ և պատմվածք
Պարգևներ
Կայքcorintellado.com
 Corín Tellado Վիքիպահեստում

Կորին Տելյադո (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես (իսպ.՝ Corín Tellado, María del Socorro Tellado López, ապրիլի 25, 1927(1927-04-25)[1], Viavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - ապրիլի 11, 2009(2009-04-11)[2], Gijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը Սերվանտեսից հետո:

Կենսագրություն

Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի: Մարիան մանկությունից անհագ կարդացել է Դյումայի և Բալզակի ստեղծագործությունները: 1945 թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները: 1946 թվականին «Bruguera » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ» (այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագիր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մոտ 100 էջանոց մեկ փոքր վեպ: 1964 թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ: 1966 թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները:

Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով: Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր: 1994 թվականին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Մահացել է 2009 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող Խիխոն քաղաքում:

Ստեղծագործություն

Նրա հիմնական ժանրը սիրավեպն է՝ սիրային-քնարական պատմություններ: Բացի դրանից՝ կեղծանուններով (Ադա Միլեր և այլն) հրատարակել է մի քանի տասնյակ էրոտիկ վեպեր:

Հետաքրքիր փաստեր

1950-ական թվականներին Կորին Տելյադոյի գրքերի սրբագրիչը որոշ ժամանակ եղել է Գիլերմո Կաբրերա Ինֆանտեն: Ավելի ուշ նա Տելյադոյին անվանել է անմեղ պորնոգրաֆ և խոստովանել, որ նրա վեպերի ընթերցումը մեծապես ազդել է գրող դառնալու իր որոշման վրա. Տելյադոյի գրքերի մասին էսսեն ընդգրկվել է Կաբրերա Ինֆանտեի ժողովածուում (1975 թվական): Իսպանացի նշանավոր գրաքննադատ և սոցիոլոգ Անդրես Ամորասի գիրքը՝ «Վարդագույն վեպի սոցիոլոգիան» (1968 թվական), ստեղծվել է Տելյադոյի 10 ամենահայտնի ստեղծագործությունների վերլուծության հիման վրա: Նրա գրքերը՝ որպես ընդհանուր ռոմանտիզմի խորհրդանիշ և դարաշրջանի յուրօրինակ նշան, հիշատակվում են Մարկեսի, Վարգաս Լյոսայի, Մ. Պուիգի գործերում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #129245151 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.

Գրականություն

  • Amorós A. Sociología de una novela rosa. Madrid: Taurus, 1968
  • González García M.T. Corín Tellado: medio siglo de novela de amor, 1946—1996. Oviedo: Pentalfa Ediciones, 1998
  • Carmona González A. Corín Tellado: el erotismo rosa. Madrid: Espasa Calpe, 2002

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորին Տելյադո» հոդվածին։