«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 129. Տող 129.
[[Կատեգորիա:Գեղարքունիքի մարզի գյուղեր]]
[[Կատեգորիա:Գեղարքունիքի մարզի գյուղեր]]
[[Կատեգորիա:Գեղարքունիք գավառի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Գեղարքունիք գավառի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Հայաստանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Գեղարքունիքի մարզ]]

09:29, 30 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Գյուղ
Կարմիրգյուղ
Սևանա լիճը Կարմիրագյուղից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում1654
Մակերես5 կմ²
ԲԾՄ2130 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6298[1] մարդ (2017 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարմիրգյուղ (Հայաստան)##
Կարմիրգյուղ (Հայաստան)
Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)##
Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)

Կարմիրգյուղ (մինչև 1940 թվականը՝ Ղուլալի), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Անվանում

Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ։

Աշխարհագրություն

Կարմիրգյուղը մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կմ հեռավորության վրա։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք՝ 1200 մ։ Համայնքը զբաղեցնում է 488 հա տարածք, իսկ համայնքի ընդհանուր մակերեսը կազմում է 3532 հա։ Հատակագիծը անկանոն է, երկարավուն տեսքով։ Ռելիեֆը ըդհանուր առմամբ հարթավայրային է, բայց մասնատված է առանձին հատվածների, որոնք իրարից բաժանված են զառիթափ լեռնալանջերով (Հորթերի դոշ, Դարի գլուխ)։

Շրջակայքը հարուստ է բազալտի և ավազի հանքերով, որոնց պաշարները գործականում անսպառ են։

Գյուղի միջոցով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից՝ 4 կմ հարավ։ Գյուղը սահմանակից է՝ հարավից Սարուխան և Լանջաղբյուր գյուղերին, արևմուտքից՝ Գանձակին, իսկ հյուսիսից Գավառ քաղաքին։

Պատմություն

Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Նոր Բայազետից դեպի հարավ – արևելք գտնվող Ղուլալի անվանված (ներկայումս՝ Կարմիրգյուղ) այս տարածքը, սակայն ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել։

Գյուղում գտնվել է Արտաշես Առաջինի սահմաքար՝ արամեերեն արձանագրությամբ։ Արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մինչև այժմ գտնված վեցից հինգը հայտնաբերվել են Գեղարքունիքում։

Կարմիրգյուղը XV դարից եղել է Գեղարքունիքի մելիքներից Փիրհամզայի տոհմի նստավայրը։ Անշուշտ, անմտություն կլինի կարծել, թե գյուղը, որպես բնակավայր գոյություն է ունեցել հենց այս շրջանից։ Նոր Բայազետի վրա գերիշխող բլրի վրա,այսօր էլ պահպանվում են ուրարտական Խալդի աստծուն նվիրված ամրոցի մնացորդները, որը կառուցվել է Ռուսա I-ի օրոք։

Գյուղի հայկական հին անունը մոռացվել է։ Եղած նյութերով վերականգնել հնարավոր չի։ Ըստ մի ձեռագրի՝ 1664թ․-ին գյուղը կոչվել է Ղուլալի, ինչի մասին վկայում է  «գրեցաւ․․․ ի յերկիրս Գեղամա, ի գիւղս որ կոչի Ղուլալի» արձանագրությունը:

Տաթևի վանքի ձեռագրերում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը 1513 թվականին եկել են Տաթև, քանի որ  Գեղարքունիքը գտնվել է վանքի թեմի կազմում։ Վավերագրերում հիշատակվող մելիք Փիրհամզայի նստավայրը՝ ըստ արձանագրությունների և խաչքարերի գրությունների, եղել է Ղուլալիում։ Այստեղ է եղել նաև Փիրհամզայի գերդաստանի գերեզմանատունը[2]։

Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ համայնքի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետ գավառից 1830 թվականին, 140 ընտանիք՝ 709 բնակիչներով։ Այժմ ունի 5984 բնակիչ (2020թ.)։

Տնտեսություն

Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։

1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։

Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։

Պատկերասրահ

Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը` իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության: Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։

1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց «Հայր և որդի Ենգոյաններ» ՍՊԸ։

Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։

Տեսարժան վայրեր

Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, 1831 թվականին։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Կարմիրգյուղ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:



Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. Վաչիկ, Շահբազյան. Կարմիրգյուղ. Տոներ. էջեր 11–13.