«Բրահմապուտրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: as:ব্ৰহ্মপুত্ৰ নদ
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:رود براهماپوترا
Տող 30. Տող 30.
[[et:Brahmaputra]]
[[et:Brahmaputra]]
[[eu:Brahmaputra]]
[[eu:Brahmaputra]]
[[fa:رود براهماپوترا]]
[[fi:Brahmaputra]]
[[fi:Brahmaputra]]
[[fr:Brahmapoutre]]
[[fr:Brahmapoutre]]

18:51, 29 Մայիսի 2012-ի տարբերակ

Բրահմապուտրա - գետ Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում։ Կազմավորվում է Հիմալայների հյուսիսային լանջերից և Կայլաս լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող մի քանի օժանդակների միախառնումից (մոտ 4800 մ բարձրության վրա)։ Ստորին հոսանքում հոսում է Բենգալյան հարթավայրով։ Թափվում է Բենգալյան ծոցը` Գանգեսի հետ առաջացնելով ընդհանուր դելտա (տարածքը ավելի քան 80 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 2900 կմ. նավարկելի է 1290 կմ (Տիբեթում` առանձին հատվածներում)։

Անվանումը սանսկրիտերեն նշանակում է «Բրահմա աստծու որդի» (Բրահման հնդկական աստվածային երորդության մեջ դիտվում է որպես գլխավոր և արարչագործ աստված)։ Առանձին հատվածներում անվանվում է Մացանգ, Յանգպո (Տիբեթում), Դիհանգ (Հիմալայները կտրելու տեղում), Ջամունա (Բանգլադեշում)։[1]

Աղբյուրներ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 88.