«Մոլբերտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[(File:|Image:) +[[Պատկեր:)
Տող 1. Տող 1.
{{Անաղբյուր}}
[[Պատկեր:Tripod_easel.jpg|thumb|Մոլբերտ]]
[[Պատկեր:Tripod_easel.jpg|thumb|Մոլբերտ]]
'''Մոլբերտ''' ({{lang-de|Malbrett}}, հարթակ նկարելու համար), պատվանդան, որի վրա նկարիչը տեղադրում է նկարը աշխատելու ընթացքում։ Սովորաբար այն պատրաստվում է [[փայտ]]ից:
'''Մոլբերտ''' ({{lang-de|Malbrett}}, հարթակ նկարելու համար), պատվանդան, որի վրա նկարիչը տեղադրում է նկարը աշխատելու ընթացքում։ Սովորաբար այն պատրաստվում է [[փայտ]]ից:

15:09, 18 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Մոլբերտ

Մոլբերտ (գերմ.՝ Malbrett, հարթակ նկարելու համար), պատվանդան, որի վրա նկարիչը տեղադրում է նկարը աշխատելու ընթացքում։ Սովորաբար այն պատրաստվում է փայտից:

Պատմություն

H-աձև շրջանակով մոլբերտներ

Մոլբերտներն սկսել են օգտագործվել դեռևս հին եգիպտացիների ժամանակներում։ Ի սկզբանե մոլբերտ էր համարվում նկարի հիմքը, որը պատրաստվում էր յուղաներկով տախտակե կամ պղնձե վահանի վրա։ Բացի բյուզանդական սրբապատկերից և ուշ անտիկ շրջանի եգիպտական նկարներից, մոլբերտներն առաջին անգամ կիրառվել են 9-րդ և 12-րդ դարերում զոհասեղանների (լատին․՝ Retabulus) կամ վարագույրների (լատին․՝ Antependium) պատրաստման համար, իսկ 16-րդ դարում գործածությունից դուրս մղվեցին փայտե շրջանակի վրա ձգված կտորի կիրառման արդյունքում։ Հոլանդացի նկարիչները և նրանց ընդօրինակողները շարունակում էին նկարել մոլբերտների վրա նաև ավելի ուշ ժամանակաշրջաններում։ 19-րդ դարում որպես մոլբերտ սկսեցին օգտագործվել նաև ավելի կայուն փայտե-տաշեղային սալիկներ։

Համարվում է, որ Malbrett-ը (ճիշտ արտասանությունը` մոլբրետ) այլևս չի օգտագործվում գերմաներենում: Մոլբերտը չի կիրառվում իր սկզբնական նշանակությամբ, սակայն որպես նկարելու համար հենարան` մոլբերտներ կարելի է հանդիպել նկարչական պարագաների խանութներում։

Տեսակներ

Մոլբերտը կարող է ունենալ տարբեր կառուցվածք.

  • Եռոտանի, որը հիմնվում է երեք ոտքի վրա։ Հայտնի էր դեռևս անտիկ դարաշրջանում։
  • H-աձև շրջանակով, որը բաղկացած է հորիզոնական հիմքի վրա ամրացված ուղղահայաց կանգնակից։ Կողմերը սովորաբար զուգահեռ են միմյանց, իսկ հիմքը ուղղանկյունաձև է։
  • Բազմակի ձև ունեցող, որն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ և կարգավորումներ։

Տես նաև

Արտաքին հղումներ