«Հոլիվուդյան փառքի ծառուղի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
 
Տող 1. Տող 1.
{{Անաղբյուր}}
[[Պատկեր:Hollywood Walk of Fame.jpg|աջից|մինի|240px|Հոլիվուդյան պողոտան]]
[[Պատկեր:Hollywood Walk of Fame.jpg|աջից|մինի|240px|Հոլիվուդյան պողոտան]]
'''Հոլիվուդյան փառքի ճեմուղի''' ([[Անգլերեն|անգլ]].` ''Hollywood Walk of Fame''), Հոլիվուդյան պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի շարան։ Մայթերի վրա գտնվում են աստղեր, որոնք նվիրված են հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, [[ռադիո]]յի և թատրոնի ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց, այլ նաև գեղարվեստական կերպարների։

Ընթացիկ տարբերակը 12:35, 18 Օգոստոսի 2020-ի դրությամբ

Հոլիվուդյան պողոտան

Հոլիվուդյան փառքի ճեմուղի (անգլ.` Hollywood Walk of Fame), Հոլիվուդյան պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի շարան։ Մայթերի վրա գտնվում են աստղեր, որոնք նվիրված են հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց, այլ նաև գեղարվեստական կերպարների։

Ըստ «NPO Plog Research» կոչվող շուկայական հետազոտություն կատարող ֆիրմայի 2003 թվականի զեկույցի՝ փառքի ճեմուղին տարեկան իր մոտ է գրավում 10 միլիոն զբոսաշրջիկների։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։

1,8 մետր ընդմիջումներով մայթերի վրա շարված են մոտ 2400 աստղ։ Բուն մայթը պատրաստված է իտալական տեռացո կոչվող կերամիկական շինանյութի մուգ ածխագույն տեսակից, իսկ աստղերը՝ վարդագույն տեռացոյից։ Աստղերի մեջ գտնվում են հատուկ տարբերանշանները, որոնք ցույց են տալիս տվյալ անձի գործունեության բնագավառը։ Դրանք էլ պատրաստված են բրասս կոչվող մետաղից (չշփոթել բրոնզի հետ)։ Տարբերանշաններն ունեն հետևյալ տեսքը.

Դասական տեսախցիկ - ներկայացնում է կինոյի բնագավառը
Ալեհավաքով հեռուստացույց - ներկայացնում է հեռուստատեսության բնագավառը
Ձայնապնակ - ներկայացնում է երաժշտության բնագավառը
Ռադիո միկրոֆոն - ներկայացնում է ռադիոյի բնագավառը
Կատակերգության և ողբերգության դիմակներ - ներկայացնում է թատրոնի բնագավառը (ավելացվել է 1984 թ.ին)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]