«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 64. Տող 64.
[[Պատկեր:Loyalist Teaching-beginning.jpg|200px|մինի|ձախից|Ուսուցողական տեքստի պատճեն]]
[[Պատկեր:Loyalist Teaching-beginning.jpg|200px|մինի|ձախից|Ուսուցողական տեքստի պատճեն]]


Գրականության միակ ժանրը, որն ուղղակի հիշատակված է հին եգիպտացիների կողմից, ուսուցման ժանրն էր: ժանրային մնացած դասակարգումը կատարվել է ժամանակակից եգիպտագետների կողմից: Տեքստերի մեծ մասը գրվել են չափածո, սակայն որոշ պատմողական պատմություններ գրվել են արձակ: Հին եգիպտական բանաստեղծությունների մեծ մասը եղել է երկտողանի, բայց նաև՝ եռատող եւ քառատող:
Գրականության միակ ժանրը, որն ուղղակի հիշատակված է հին եգիպտացիների կողմից, ուսուցման ժանրն էր: ժանրային մնացած դասակարգումը կատարվել է ժամանակակից եգիպտագետների կողմից: Տեքստերի մեծ մասը գրվել են չափածո, սակայն որոշ պատմողական գործեր գրվել են արձակ: Հին եգիպտական բանաստեղծությունների մեծ մասը եղել է երկտողանի, բայց նաև՝ եռատող և քառատող:


=== Ուսուցողական գրականություն ===
=== Ուսուցողական գրականություն ===
Տող 82. Տող 82.
[[Պատկեր:Cat guarding geese c1120 BC Egypt.jpg|150px|մինի|աջից|Օստրակոն]]
[[Պատկեր:Cat guarding geese c1120 BC Egypt.jpg|150px|մինի|աջից|Օստրակոն]]
Մարգարեական տեքստերի, ողբերի, զրույցների, երկխոսությունների ժանրին պատկանում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Իպուվերի ելույթը», «Նեֆերտիի մարգարեությունը» և այլն:
Մարգարեական տեքստերի, ողբերի, զրույցների, երկխոսությունների ժանրին պատկանում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Իպուվերի ելույթը», «Նեֆերտիի մարգարեությունը» և այլն:
Այս ժանրը զարգացում չի ունեցել Հին թագավորությունում, եւ ոչ մի բնօրինակ ստեղծագործություն չի գրվել: Եգիպտական մարգարեական գրականությունը վերածնվել է հունական Պտղոմեոսի դինաստիայում և հռոմեական ժամանակաշրջանում:
Այս ժանրը զարգացում չի ունեցել Հին թագավորությունում, և ոչ մի բնօրինակ ստեղծագործություն չի գրվել: Եգիպտական մարգարեական գրականությունը վերածնվել է հունական Պտղոմեոսի դինաստիայում և հռոմեական ժամանակաշրջանում:


== Տես նաև ==
== Տես նաև ==

19:08, 16 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Հին Եգիպտոսի գրականություն, եգիպտական լեզվով գրված հին Եգիպտոսի փարավոնյան շրջանից մինչև Հռոմեական տիրապետության վերջի գրականությունը: Շումերական գրականության հետ համարվում է աշխարհի առաջին գրականությունը[1]:

Եգիպտական հիերոգլիֆներ, Ռամզես II -ի դամբարանում, Լուքսոր տաճար

Հիերոգլիֆները և հիերատիկ գրերը առաջին անգամ հին Եգիպտոսում հայտնվել են մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին փուլում: Հին թագավորության ժամանակաշրջանում (մ. թ. Ա. XXVI—XXII դ.) գրական ստեղծագործության մեջ էին մտնում դամբանական տեքստերը, նամակները, կրոնական օրհներգերն ու բանաստեղծությունները և հիշարժան ինքնակենսագրական տեքստերը, որոնք պատմում էին ականավոր մարդկանց կյանքի մասին: Միայն Միջին թագավորության (մ. թ. Ա. XXI—XVII դար) սկզբում է ստեղծվել պատմողական գրականություն: Դա, Ռ. Բ. Պարկինսոնի խոսքերով ասած, «միջոցների հեղափոխություն» էր, և նկատվեց գրողների մտավոր դասի բարձրացում, նոր մշակութային զգացմունքներ, գրագիտության աննախադեպ մակարդակ (գրագետ էր ամբողջ բնակչության մեկ տոկոսը) և գրավոր նյութի ավելի մեծ մատչելիության արդյունք[2]: Գրական ստեղծագործությունը պատկանում էր գրողների այնպիսի դասի, որոնք աշխատում էին արխիվներում, դիվանատներում և իշխող փարավոնի բակում:

Միջին եգիպտերենը՝ Միջին թագավորության բանավոր խոսքը, դարձավ դասական լեզու Նոր թագավորության ժամանակ (Մ. թ. Ա. XVI—XI դդ.), և եգիպտական լեզուն առաջին անգամ հայտնվեց գրավոր տարբերակով: Նոր Թագավորության գրիչները կանոնիկացրել և վերաշարադրել են շատ գրական տեքստեր միջին եգիպտական լեզվով, որը, որպես այդպիսին մնաց սուրբ հիերոգլիֆիկ տեքստերի բանավոր ընթերցանության համար օգտագործվող լեզու: Միջին թագավորության ժամանակաշրջանի գրականության որոշ ժանրեր, ինչպես, օրինակ, խրատներն ու պատմությունները, հայտնի են դարձել Նոր թագավորությունում: Առավել տարածված և հայտնի պատմություններից էին «Սինուհեթի պատմությունը», «Պերճախոս գյուղացին» և այլն: Նոր թագավորության ժամանակաշրջանում ծաղկում են ապրում գրականության նոր ժանրեր, ինչպես, օրինակ, գրաֆիտիները՝ տաճարների և դագաղների պատերին, բայց ոչ միայն պատկերներով, այլև կաղապարային արտահայտություններով (ֆրազ): Հեղինակային իրավունքը կարևոր էր միայն որոշ ժանրերում, մինչդեռ ուսմունքի կամ կրոնական տեքստերը գրվել են կեղծանուններով և կեղծ վերագրումով՝ հայտնի պատմական գործիչներին: Մարգարեական տեքստի ժանրը վերածնվել է միայն հելլենիստական Եգիպտոսում (մ. թ. Ա. IV—III դար):

Հին եգիպտական տեքստերը գրվում էին պապիրուսների, կրաքարային, կերամիկական օստրակոնների, փայտե գրատախտակների, մոնումենտալ քարե շենքերի և նույնիսկ դագաղների վրա: Մինչ օրս պահպանված տեքստերը ներկայացնում են հին Եգիպտոսի գրական ժառանգության միայն մի փոքր մասը: Նեղոս գետով պայմանավորված խոնավ կլիման չի նպաստել պապիրուսների և արձանագրությունների պահմանմանը: Սակայն եգիպտական քաղաքակրթության ամայի ծայրամասերում գտնվող բնակավայրերում հնագետները հազարավոր տարիներ անց հայտնաբերել են գրականության բազմաթիվ գաղտնի պահեստներ:

Գրի, գրելու միջոցներ և լեզուներ

Հիերոգլիֆիկա, հիերատիկա և դեմոտիկա

Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում՝ Վաղ թագավորության ժամանակաշրջանում, հիերոգլիֆիկան և հիերատիկան դառնում են գրերի լավ հաստատված տեսակներ: Հիերոգլիֆիկ նամակը բաղկացած է առարկաների փոքր նկարներից[3]:

Կրաքարային կոթողը եգիպտական արքայադուստր Նեֆերեթիաբեթի դամբարանից Գիզայում

Օրինակ, մի հիերոգլիֆ պատկերող փականը նշանակում էր որևէ ձայն: Երբ զուգակցվում էին հիերոգլիֆները, արդեն ցույց էին տալիս վերացական հասկացություններ, ինչպիսիք են՝ վիշտը, երջանկությունը, գեղեցկությունը, չարը: Նարմերի Պալետում, որը կառուցվել է Մ. թ. ա. 3100 թվականին, դոդինաստիկ Եգիպտոսի վերջին փուլում, Նարմերի անունը գրելիս օգտագործվում են սոմայի պատկերներ[4]:

Եգիպտացիները հիերոգլիֆները կոչում էին «Աստծո խոսքեր» և դրանք կիրառում էին բարձր նպատակների համար, օրինակ, թաղման տեքստերի միջոցով հաղորդակցվում էին աստվածների և հոգիների հետ:

Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում էր մեկ առարկա: Քրմական ծիսակարգի գործողությունների միջոցով քրմերը հոգիների և աստվածների հետ հաղորդակցման համար բացում էին տաճարների մակերեսները զարդարող հիերոգլիֆները: Հուղարկավորության տեքստերում կան այնպիսի պնդումներ, որ հիերոգլիֆների աղավաղումը և նույնիսկ բացթողումը կարող էր վատ հետևանք ունենալ հանգուցյալի հոգու վրա: Մահացածի հոգու բարեկեցությունը կախված էր լավ տեքստից: Թունավոր օձի կամ այլ վտանգավոր կենդանու հիերոգլիֆի խեղաթյուրումը հեռացնում էր պոտենցիալ վտանգը:

Պապիրուս

Հիերարտիկան հիերոգլիֆների համեմատաբար պարզեցված ձևն էր: Դրանցով նույնպես կազմվում էին կրոնական կամ դամբանական տեքստեր: Մ. թ. ա. առաջին հազարամյակին կալիգրաֆիկ հիերատիկան դարձել է այն տառատեսակը, որն առավելապես օգտագործվել է հուղարկավորության պապիրուսներում: Մինչդեռ հիերոգլիֆների ուղղագրությունը պահանջում էր առավելագույն ճշգրտություն: Հիերատիկան շատ ավելի արագ էր կատարվում: Առաջին հերթին այն ծառայել է որպես ոչ փարավոնյան, ոչ մոնումենտալ և ոչ պակաս պաշտոնական գրվածքների, այլ նամակների, իրավաբանական փաստաթղթերի, բանաստեղծությունների, հարկային հաշվետվությունների, բժշկական տեքստերի, մաթեմատիկական տրակտատների և ուսումնական տեքստերի համար: Գոյություն են ունեցել հիերատիկայի երկու ոճեր. մեկը գեղագրություն էր և սովորաբար օգտագործվում էր կառավարական հաշվետվությունների և գրական տեքստերի համար, մյուսը՝ ոչ պաշտոնական հաշիվների և նամակների համար: Մ. թ. Ա. 1-ին հազարամյակի կեսերին հիերոգլիֆիկան և հիերարտիկան դեռևս օգտագործվել են թագավորական, մոնումենտալ, կրոնական և թաղման սուրբ գրությունների համար, մինչդեռ նոր տառատեսակը օգտագործվել է ոչ պաշտոնական, ամենօրյա դեմոտիկ տեքստերի համար: Հին եգիպտացիների կողմից ընդունված վերջնական տառատեսակը ղպտիական գիրն էր ՝ հունական այբուբենի ադապտացված տարբերակը: Ղպտիերենը ընդունված է համարվում մ. թ. ա 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը դառնում է պետական կրոն ողջ Հռոմեական կայսրությունում. հիերոգլիֆները սկսվուն են ընկալվել որպես հեթանոսական ավանդույթի կռապաշտական պատկերներ, որոնցով այլևս հնարավոր չէր աստվածաշնչյան կանոնագիրք գրել:

Գրելու գործիքներ և նյութեր

Հիերարտիկ գիր, մ.թ.ա. 10-րդ դար

Տեքստերը գրվել են ամենատարբեր հարմարանքներով: Բացի քարի վրա գրությունները կտրելու համար անհրաժեշտ գործիքից՝ հին Եգիպտոսում տեքստ գրելու հիմնական գործիքը եղեգի գրիչն էր: Ենթադրվում է, որ պապիրուսի ոլորանները բավականին թանկարժեք առարկաներ էին: Հռոմեական շրջանում եգիպտական ավանդական եղեգը փոխարինվել է հունա-հռոմեական տարածված ավելի կարճ, հաստ եղեգով: Ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ է գալիս թանաքը: Հունա-հռոմեական գրավոր պարագաների կիրառումը ազդեցություն է ունեցել եգիպտական ձեռագրիերի վրա, քանի որ հիերատիվ նշանները դարձել են ավելի լայնորեն տեղակայված, ավելի կլորացված և ավելի մեծ անկյունային ճշգրտությամբ[3]:

Գրավոր նյութերի պահպանում

Անապատում կառուցված ստորգետնյա եգիպտական դամբարանները, թերևս, առավել հարմար պայմաններ էին ապահովում պապիրուսային փաստաթղթերի պահպանման համար: Օրինակ, կան շատ լավ պահպանված հուղարկավորության պապիրուսներ՝ «Մեռյալների գիրք», որոնք տեղադրում էին դամբարաններում: Լավ պահպանված գրական պապիրուսների մեծ մասը վերաբերում է այս Նոր թագավորության ժամանակաշրջանին: Այդ խոնավ միջավայրը անբարենպաստ էր պապիրուսային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանման համար[5]: Հնագետները պապիրուսային փաստաթղթերի ավելի մեծ քանակություն են հայտնաբերել անապատային բնակավայրերում՝ ոռոգման կառույցներ չունեցող բնակավայրերում, ինչպիսիք են Էլեֆանտինան, էլ - Լահուն և էլ - Խիբան:

Գյուղացիները պապիրուս են հավաքում

Քարերը հաճախ կրկին օգտագործվել են որպես շինանյութ, եւ օստրակոններով թանաքը պահպանվել է միայն չոր միջավայրերում[6]: Եթե պապիրուսային գլանափաթեթները և փաթեթները սովորաբար պահվում էին արկղերում, ապա օստրակոնները սովորաբար աղբ էին նետում: Հայտնաբերվել են նամակներ, հիմներ, հորինովի պատմվածքներ, բաղադրատոմսեր, անդորրագրեր և կտակներ: Պենելոպե Ուիլսոնը հնագիտական այդ գտածոները համեմատում է ժամանակի աղբանոցի կամ թափոնների կոնտեյների հետ: Նա նշում է, որ Դեյր Էլ Մեդինայի բնակիչները գրագետ են եղել հին եգիպտական չափանիշներով, և նախազգուշացնում է, որ նման գտածոները լինում են միայն «հազվագյուտ հանգամանքներում և որոշակի պայմաններում»: Ջոն Թեյթն ընդգծում է, որ «եգիպտական նյութերը պահպանվել են շատ անհավասար <...> այդ անհավասարությունը վերաբերում է ինչպես ժամանակին, այնպես էլ տարածքին»: Նա նշում է, որ այն ժամանակ, երբ որոշ տեքստեր պատճենահանվել են մի քանի անգամ, մյուսները հայտնի են եղել միայն մեկ օրինակով: Օրինակ, Միջին թագավորության դարաշրջանի «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին» տեքստի միայն մեկ ամբողջական օրինակ կա[7]: Սակայն, այս հեքիաթը նաև հայտնվում է սրբապատկերների վրա՝ հատվածների տեսքով: Շատ այլ գրական ստեղծագործություններ պահպանվել են միայն դրվագներով կամ կորցրած բնօրինակների թերի պատճեններում:

Եգիպտերենի փուլերը

Գիրն առաջին անգամ հայտնվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում: Այն օգտագործվել է միայն կարճ անունների և մակագրությունների փոխանցման համար: Առնչվող տեքստերը չեն հայտնվել մինչև մ. թ. ա. 2600: Այս իրադարձությունը ազդարարեց եգիպտերենի առաջին հայտնի փուլի սկիզբը: Հին եգիպտերենը մնացել է գոյություն է ունեցել միայն բանավոր:

Սյուներ՝ Ռամզես II-ի օրոք կառուցված

Միջին թագավորության ժամանակ այն վերածվել է միջին եգիպտերենի: Չնայած միջին եգիպտերենը սերտորեն կապված էր հին եգիպտերենին, սակայն վերջինս զգալիորեն տարբերվում էր քերականական կառուցվածքով: Ուշ եգիպտերենը խոսակցական լեզու է դարձել մ. թ. ա. 1600 թվականին, սակայն չի օգտագործվել որպես գրավոր լեզու մինչև մ. թ. ա. 1300 թվականը: Մ. թ. Ա. VII դարում հին եգիպտերենը աստիճանաբար վերածվել է դեմոտիկայի, և թեև դեմոտիկան խոսակցական լեզու է մնացել մինչև մ. թ. Ա. V դարը, բայց այն աստիճանաբար փոխարինվել է ղպտիերենի:

Հիերարտիկան կիրառվել է հին եգիպտական և միջին եգիպտական լեզուներում հիերոգլիֆների հետ՝ դառնալով նամակի գերիշխող ձև[8]: Նոր թագավորության ժամանակ եգիպտերենը դառնում է դասական և պետական լեզու: Դառնում է նաև գրականության լեզու գրականության ավելի վեհ ձևերի համար, ինչպիսիք են՝ պատմական փաստաթղթերը, հիշարժան ինքնակենսագրությունները, կրոնական օրհներգերը և դամբանականները: Սակայն, Միջին թագավորության գրականությունը, որը գրվել է միջին Եգիպտերենով, վերագրվում է հիերատիկային:

Գրականության գործառույթները

Գրող՝ ծնկին պապիրուս, մ. թ. ա. 15-14-րդ դարեր

Հին եգիպտոսի պատմության ընթացքում ընթերցանությունը և գիրը պետական հաստատություններում ծառայելու հիմնական պահանջներն էին, թեև կառավարական պաշտոնյաները ամենօրյա աշխատանքում օգնություն էին ստացել էլիտար, գրագիր սոցիալական խմբից: Ինչպես երևում է Ռամմեսիդների II շրջանի պապիրուս Անաստասի II-ից, գրողներին պետք էր նույնիսկ կազմակերպել լճի պեղումներն ու աղյուսե թեքատի կառուցումը, որոշել տղամարդկանց թիվը կոթողի տեղափոխման և ռազմական առաքելության մատակարարման համար: Բացի կառավարությունում ծառայելուց՝ գրողները նաև ծառայություններ են մատուցել անգրագետ մարդկանց՝ նամակներ, գովազդային նյութեր և իրավաբանական փաստաթղթեր կազմելու գործում: Գրագետ մարդիկ կազմում էին բնակչության միայն 1 տոկոսը, մնացած մասը ներառում էր անգրագետ գյուղացիներ, հովիվներ, արհեստավորներ և այլ աշխատողներ, ինչպես նաև առևտրականներ:

Գրողները պատասխանատու էին գրական տեքստի պահպանման, հաղորդման և սրբադասման: Աշակերտները, որոնք վերաշարադրում էին դասական «Սինուխայի հեքիաթ»ը և «Ամենեմխաթի ուսուցումները» ստեղծագործությունները, ուսումնասիրում էին ուղղագրության կանոնները և ստանում անհրաժեշտ բարոյական արժեքներ: Միջին թագավորության ժամանակաշրջանում օստրակոններում գրված մանկավարժական տեքստերի մեծ մասը ուսանելի էին մանկավարժական համակարգում: Պատմվածքները, ինչպիսիք են «Սինուխի հեքիաթը» և «Նեֆերկարեի Թագավորը և գեներալ Սասենեթը», հազվադեպ են օգտագործվել դպրոցական վարժությունների համար: Սակայն, այդ պատմությունները նույնպես կրել են ուսուցողական բնույթ, և գլխավոր հերոսները սովորաբար կրում էին բարոյական մեծ արժեքներ, ինչպիսիք են հայրենիքի հանդեպ սերը կամ վստահությունը իրենց ուժերի վրա:

Գրագետ եգիպտացիները գրականությունից դուրս նաև դասական գրականության հասանելիություն են ունեցել: Գրողները երբեմն բացասաբար էին վերաբերվում դասականների նման սիրողական օգտագործմանը: Հանս-Վերներ Ֆիշեր-Էլֆերտը ենթադրում է, որ գրողները հատկապես մտահոգված էին համատեքստից դուրս հատվածների չարաշահմամբ՝ համարելով, որ ավելի լավ է սովորել և փորձել հասկանալ ընդհանուր առմամբ դասական ստեղծագործությունները:

Եգիպտական գրականության և արվեստի մեջ սուղ, բայց ամուր ապացույցի հիման վրա կարելի է պնդել, որ գոյություն է ունեցել տեքստերի բանավոր ընթերցանության պրակտիկա, օրինակ, թաղման նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր բարձրաձայն կարդում են պապիրուսային տեքստեր: Եգիպտական բառը՝ «šdj»՝ «կարդալ բարձրաձայն», կապված էր կենսագրությունների և նամակների ընթերցանության հետ: Որոշ տեքստեր, օրինակ, սիրո, դամբանական, գովաբանական, երգվում էին: Մ. թ. ա. I դարի պատմվածքների շարքում յուրաքանչյուր պատմություն սկսվում էր «Ձայն, որը փարավոնի առաջ է» արտահայտությամբ. այն ցույց էր տալիս,որ տեքստը բարձրաձայն ընթերցվել է լսարանի առջև: Գրականությունը ծառայել է նաև կրոնական նպատակներին: Սկսած հնագույն թագավորության «Բուրգերի տեքստեր»-ից՝ դամբարանի պատերի, սարկոֆագների և պապիրուսների դամբանական ստեղծագործությունները նախատեսված էին հոգու պաշտպանության եւ դաստիարակության համար[9]:

Թեև գրականության ստեղծմամբ հիմնականում զբաղվել են տղամարդիկ, սակայն թվում է, որ որոշ տեքստեր գրվել են կանանց կողմից: Օրինակ, պահպանվել են կանանց ուղարկած և ստացած մի քանի նամակներ, և տարբեր տեքստերում խոսվում է կանանց մասին, ովքեր նամակներ են գրում: Սակայն Էդվարդ Ֆ. Ուենտը պնդում է, որ նույնիսկ այդ դեպքերում հնարավոր է, որ կանայք չեն գրել, այլ վարձել են գրողներ:

Հեղինակներ

Հին եգիպտական գեղարվեստական գրականությունը գրավոր չի գրանցվել մինչեւ Միջին թագավորության տասներկուերորդ դինաստիայի սկիզբը: Հին Թագավորության տեքստերը հիմնականում օգտագործվել են աստվածային պաշտամունքի համար: Միջին թագավորության տեքստերը գրվել են զվարճանքի եւ մտավոր հետաքրքրասիրության բավարարման նպատակների հետ: Փարքինսոնը եւ Մորենցը նաեւ կարծում են, որ Միջին թագավորության գրավոր ստեղծագործությունները Հին թագավորության բանավոր գրականության արտագրություններ են:

Հիերոգլիֆներ. մ.թ.ա 1323—1319 թվականներ

Առնվազն հայտնի է, որ որոշ բանավոր բանաստեղծություններ տեղափոխվել են գրավոր գրականություն: Օրինակ, պատգարակներ տեղափոխողների երգերը գրավոր պահպանվել են Հին թագավորության գերեզմաններում: Ավելին, որոշ հեղինակներ, հնարավոր է, որ կրկնօրինակել են հին նախատիպերի բնորոշ ոճը: Գեղարվեստական սյուժեները հաճախ ոչնչացվել են ժամանակի և տարածության մեջ. գեղարվեստական գրականության մեջ ժամանակակից սյուժեների կիրրառումը համեմատաբար ուշ երևույթ էր: Օրինակ, Միջին թագավորության հեղինակները գրում էին իմաստության մասին հորինված տեքստեր, որոնց գործողությունները տեղի էին ունենում Հին թագավորության ոսկե դարում (օրինակ՝ «Կագեմնիի ուսմունքները», «Պտղահոտեպի ուսմունքները» և «Նեֆերտի»-ի նախաբանը) կամ կարող էին ստեղծել ավելի քաոսային մթնոլորտում ծավալվող գործողություններ (օրինակ՝ «Մերիկարի խրատ» և «Պերճախոս գյուղացին»): Կան նաև այնպիսի սյուժեներ, որոնք արծարծում են հավերժական թեմաներ՝ սեր, մահ:

Պարկինսոնը գրում է, որ գրեթե բոլոր գրական տեքստերը գրվել են կեղծանուններով, իսկ հաճախ կեղծ կերպով վերագրվել են պատմության այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են փարավոնները և վիզիրիները: Միայն գրականագիտական ժանրերի ստեղծագործություններն է ճիշտ վերագրել պատմական անձանց։ Նման ժանրերի տեքստերը, ինչպիսիք են պատմողական պատմվածքները, երբեք չեն գրվել հայտնի պատմական անձի անունով: Թեյթը պնդում է, որ դասական ժամանակաշրջանում եգիպտացի գրողներն իրենց կարծիքն են հայտնել տեքստերի հեղինակային իրավունքները դպիրների դերի մասին, սակայն ուշ շրջանում կրոնական էլիտան տաճարներում վերահսկել է հեղինակային բոլոր իրավունքները:

Միջին թագավորության XI դինաստիայի Հեքանահթի պապիրուսներից մեկը

Մի քանի բացառություններ կան կեղծանունների օգտագործման կանոններից: Մասնավոր և երբեմն օրինակելի նամակների հեղինակները սովորաբար խոստովանում էին, որ գրվածքը իրենց է պատկանում: Մասնավոր նամակները դատարանում կարող էին օգտագործվել որպես ապացույցներ, քանի որ յուրաքանչյուր մարդու ձեռագիրը եզակի էր համարվում: Փարավոնի կողմից ստացված կամ գրված մասնավոր նամակները երբեմն Միապետության պատվին քարե հուշարձանների հիերոգլիֆներով են գրվել, և քարե կոթողների վրա գրված փարավոնյան հրամանագրերը հաճախ հրապարակվել են:

Գրական ժանրեր և թեմաներ

Ուսուցողական տեքստի պատճեն

Գրականության միակ ժանրը, որն ուղղակի հիշատակված է հին եգիպտացիների կողմից, ուսուցման ժանրն էր: ժանրային մնացած դասակարգումը կատարվել է ժամանակակից եգիպտագետների կողմից: Տեքստերի մեծ մասը գրվել են չափածո, սակայն որոշ պատմողական գործեր գրվել են արձակ: Հին եգիպտական բանաստեղծությունների մեծ մասը եղել է երկտողանի, բայց նաև՝ եռատող և քառատող:

Ուսուցողական գրականություն

Այս Ժանրի գրականությունը դիդակտիկ բնույթ ուներ, և ենթադրվում է, որ Միջին թագավորությունում ընդգրկված է գրողի կրթության ծրագրում: Կան ապացույցներ, որ ուսուցման տեքստերը ստեղծվել են առաջին հերթին ոչ թե կրթության մեջ օգտագործելու համար, այլ գաղափարական նպատակներով: Օրինակ, Ադոլֆ Էրմանը գրում է, որ Ամենեմհեթ Ա-ի (մ. թ. ա. մոտ 1991-1962 թվականներ) որդիների ուսուցումը հեռու էր դպրոցական փիլիսոփայության շրջանակներից, և ոչ մի կապ չուներ դպրոցի հետ: Պատմողական գրականությունը (ինչպես, օրինակ, «Պերճախոս գյուղացին») ընդգծում է անհատ հերոսի թեման, որը մարտահրավեր է նետում հասարակությանը և ընդունված գաղափարախոսություններին, մինչդեռ ուսուցողական տեքստերը, ընդհակառակը, ընդգծում են ընդունված դոգմաների պահպանման անհրաժեշտությունը:

Ուսուցողական տեքստերի հիմնական բառերն էին «ուսանել» և «իմանալ»: Այս տեքստերը սովորաբար ունեին «Ուսում X-ի կողմից Y-ի համար» կաղապարային անվանում, որտեղ X-ը կարող էր լինել հեղինակավոր գործիչ (օրինակ՝ վեզիրեմ կամ փարավոն), ով բարոյական ցուցում էր տալիս իր որդուն կամ մարդկանց: Երբեմն դժվար է որոշել, թե քանի հասցեատեր կա, քանի որ մեկ տեքստում երբեմն նշվում են մի քանի մարդիկ: Ուսուցողական ժանրի օրինակներ կարելի է համարել «Պտղահոտեպի խրատները», «Կագեմնիի ուսուցումները», «Մերիկարի ուսուցումը» և այլն: Միջին թագավորությունից պահպանված ուսուցողական տեքստերը հիմնականում գրված են պապիրուսների վրա, չնայած դրանց հատվածներից առկա են սրբապատկերներում և տախտակներում:

Ուսուցողական տեքստի ամենավաղ օրինակը գտնվում է դպրոցի փայտե տախտակի վրա և վերաբերում է XVIII դինաստիային:

Պատմողական գրականություն

Պապիրուս, «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում»

Այս ժանրով գրված գործերը հիմնականում հեքիաթներ և պատմվածքներ են: Պատմողական ժանրը պահպանված գրականության մեծ մասն է կազմում: Կարևոր պատմություններից կարելի է առանձնացնել «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում», «Նեֆերքարի արքան և գեներալ Սասենեթը», «Սինուղի հեքիաթը»:

Երգիծական գրականությունը ներկայացված է մի շարք պատմագրական հուշարձանների, նկարների, պապիրուսների և օստրակոնների վրա:

Ողբ, զրույցներ, երկխոսություններ և մարգարեություններ

Օստրակոն

Մարգարեական տեքստերի, ողբերի, զրույցների, երկխոսությունների ժանրին պատկանում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Իպուվերի ելույթը», «Նեֆերտիի մարգարեությունը» և այլն: Այս ժանրը զարգացում չի ունեցել Հին թագավորությունում, և ոչ մի բնօրինակ ստեղծագործություն չի գրվել: Եգիպտական մարգարեական գրականությունը վերածնվել է հունական Պտղոմեոսի դինաստիայում և հռոմեական ժամանակաշրջանում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. John Lawrence Foster Ancient Egyptian literature: an anthology. — University of Texas Press, 2001. — 308 с. — ISBN 9780292725263
  2. R. B. Parkinson Poetry and Culture in Middle Kingdom Egypt: A Dark Side to Perfection. — Equinox Pub., 2010. — 393 с. — ISBN 9781845537708
  3. 3,0 3,1 Werner Forman, Stephen Quirke Hieroglyphs and the Afterlife in Ancient Egypt. — University of Oklahoma Press, 1996. — 192 с. — ISBN 9780806127514
  4. Penelope Wilson Sacred Signs: Hieroglyphs in Ancient Egypt. — Oxford University Press, 2003. — 180 с. — ISBN 9780192802996
  5. Stephen Quirke Egyptian Literature 1800 BC: Questions and Readings. — Golden House, 2004. — 226 с. — ISBN 9780954721862
  6. John Tait Never Had the Like Occurred: Egypt's View of its Past. — Routledge, 2016. — 380 с. — ISBN 9781315423470
  7. Fischer-Elfert, H.-W. Representations of the Past in the New Kingdom Literature / J. W. Tait. — Never Had the Like Occurred': Egypt's View of Its Past. — London, 2003. — С. 119—138. — ISBN 1844720071
  8. Miriam Lichtheim Ancient Egyptian Literature: Volume II: The New Kingdom. — University of California Press, 2006. — 262 с. — ISBN 9780520933064
  9. E. A. Wallis Budge The Dwellers on the Nile: The Life, History, Religion and Literature of the Ancient Egyptians. — Courier Dover Publications, 2012. — 385 с. — ISBN 9780486169040

Գրականություն

  • Матье, Милица Эдвиновна|Матье М. Э. Мифы Древнего Египта. — Л.: Изд-во Государственного Эрмитажа, 1940. — 116 с. (ռուս.)
  • Сказки и повести Древнего Египта / Пер. с древнеегипет. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсона, Ф. Л. Мендельсона. — М.: Худож. лит-ра, 1956. — 152 с. (ռուս.)
  • Фараон Хуфу и чародеи. Сказки, повести, поучения Древнего Египта / Пер. с древнеегип. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсона, Ф. Л. Мендельсона. — М.: Худож. лит-ра, 1958. — 264 с. (ռուս.)
  • Рубинштейн, Ревекка Ионовна|Рубинштейн Р. И. Мифы Древнего Египта. — М.: Учпедгиз, 1959. — 132 с. (ռուս.)
  • Путешествие Ун-Амуна в Библ. Египетский иератический папирус № 120 ГМИИ им. Пушкина в Москве / Изд. текста и исслед. Коростовцев, Михаил Александрович|М. А. Коростовцева. Отв. ред. Струве, Василий Васильевич| В. В. Струве. — М.: Изд-во восточной литературы, 1960. — 134 c.: ил. — Серия «Памятники письменности Востока».(ռուս.)
  • Лирика древнего Египта / Пер. с древнеегип. Ахматова, Анна Андреевна|А. А. Ахматовой, В. А. Потаповой; Сост. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсон. — М.: Худож. лит-ра, 1965. — 158 с. (ռուս.)
  • Повесть Петеисе III. Древнеегипетская проза / Пер. с древнеег. Коростовцев, Михаил Александрович|М. А. Коростовцева. Текст подгот. К. Н. Жуковской. — М.: Худож. лит-ра, 1978. — 304 с. (ռուս.)
  • Сказки и повести Древнего Египта / Пер. и комм. Лившиц, Исаак Григорьевич|И. Г. Лившица. — Л.: Наука, 1979. — 288 с. — Серия «Литературные памятники». (ռուս.)
  • Сказки Древнего Египта. — Краснодар: МП Полис, 1992. — 144 с.
  • Рак И. В. В царстве пламенного Ра. Мифы, легенды и сказки Древнего Египта. — М.: Детская лит-ра, 2002. — 192 с. — Серия «Школьная библиотека». — ISBN 5-08-003972-8
  • Сказки Древнего Египта / Под ред. Г. А. Беловой, Т. А. Шерковой. — М.: Алетейа, 1998. — 352 с. — Серия «Сокровенное слово Востока». — ISBN 5-89321-012-3
  • Легенды и мифы Древнего Египта. — СПб.: Летний сад, Коло, 1998. — 192 с. — ISBN 5-89740-054-4
  • Синило, Галина Вениаминовна|Синило, Г. В. История мировой литературы : Древний Ближний Восток : учеб. пособие; допущено Министерством образования Республики Беларусь в качестве учеб. пособия для студентов учреждений высшего образования по специальности «Культурология (по направлениям)» — Минск: Вышэйшая школа, 2014. — 456 с. ISBN 978-985-062412-3 (ռուս.)