«Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Թեկնածուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 539. Տող 539.
::::Հարգելի {{Նշել|Avagyanasya}}, շարունակելու իմաստ չեմ տեսնում էլ. եթե անձը նշանակալի չէ, կարող եք ջնջման ներկայացնել, եթե ոչ, ապա Ձեր բերած փաստարկները օդում են։ Ես քննադատության հետ խնդիր առհասարակ չունեմ, սակայն հիմնավորումները պիտի առավել քան համոզիչ լինեն։--[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 15:34, 13 Օգոստոսի 2020 (UTC)
::::Հարգելի {{Նշել|Avagyanasya}}, շարունակելու իմաստ չեմ տեսնում էլ. եթե անձը նշանակալի չէ, կարող եք ջնջման ներկայացնել, եթե ոչ, ապա Ձեր բերած փաստարկները օդում են։ Ես քննադատության հետ խնդիր առհասարակ չունեմ, սակայն հիմնավորումները պիտի առավել քան համոզիչ լինեն։--[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 15:34, 13 Օգոստոսի 2020 (UTC)
::::Հարգելի [[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]], նշածներիցս ավելի համոզիչ փաստարկների կարիք կարծում եմ՝ չկա, իսկ ջնջման ոչինչ չեմ պատրաստվում ներկայացնել։ Այո, շարունակելն իմաստ չունի, պարզապես ընկերական խորհուրդ․ մի անգամ էլ աչքի անցկացրեք հոդվածը, մեխանիկական թարգմանություններն էլ են շատ-շատ (ներածական մասում ուղղումներ արել եմ, եթե նկատել եք)։ Լավ եղեք։ --[[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] ([[Մասնակցի քննարկում:Avagyanasya|քննարկում]]) 15:59, 13 Օգոստոսի 2020 (UTC)
::::Հարգելի [[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]], նշածներիցս ավելի համոզիչ փաստարկների կարիք կարծում եմ՝ չկա, իսկ ջնջման ոչինչ չեմ պատրաստվում ներկայացնել։ Այո, շարունակելն իմաստ չունի, պարզապես ընկերական խորհուրդ․ մի անգամ էլ աչքի անցկացրեք հոդվածը, մեխանիկական թարգմանություններն էլ են շատ-շատ (ներածական մասում ուղղումներ արել եմ, եթե նկատել եք)։ Լավ եղեք։ --[[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] ([[Մասնակցի քննարկում:Avagyanasya|քննարկում]]) 15:59, 13 Օգոստոսի 2020 (UTC)
:::::Վերջերս ես այս քննարկմանը արձագանքել էի, բայց գրառումս չի պահպանվել :(։ Ամեն դեպքում գրելու կարիք տեսնում եմ։ Ինձ թվում է երկու կողմն էլ (կներեք «կողմ» բառի համար ։Ճ) ծայրահեղ են մոտենում հարցին։ Տեսեք, այս պահին մեր վիքիում այդքան շատ որակյալ հոդածներ չեն գրվում ու մենք նույնիսկ դեպքեր ենք ունենում, երբ շաբաթվա հոդվածի թեկնածու չկա ու ստիպված «պահեստից ենք հոդված հանում», բայց պատկերացրեք մենք ընտրության հնարավորություն ունենք (օրական 10 հատ որակյալ հոդված է գրվում)։ Այդ դեպքում մենք տեսականորեն կարող ենք օրական 10 նոր ընտրյալ հոդված ունենալ, բայց կրկին տարեկան 52 շաբաթվա հոդված կունենանք։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք 3650 ընտրյալ հոդվածից ընտրելու 52-ը։ Բնականաբար սա չափազանցված օրինակ էր, բայց հիմնական միտքը նույնն է․ շաբաթվա հոդվածները սահմանափակ են ու պետք է որակից բացի այլ չափանիշներ ունենան ու հաշվի առնելով այն, որ հոդվածը դրվում է գլխավոր էջում, ես կարծում եմ, որ այն պետք է լինի հետաքրքիր ու գրավող (այս եզրերը թող մարկետինգով զբաղվողները սահմանեն)։ Ուսուցողական կամ դաստիարակչական լինելու առումով էլ համաձայն չեմ, քանի որ երբեմն ոչ դաստիարակչական նյութը կարող է հետաքրքիր լինել (օրինակ՝ [[:en:Fucking Hell]], [[Հայերեն հայհոյախոսություն]], [[:en:Zenzizenzizenzic]], [[Աղջիկ փախցնել]], [[:en:Arak (drink)]], [[:en:Henry Molaison]])։ Իսկ հոդվածի մասին բան չեմ կարող ասել, քանի որ ալարում եմ կարդալ :'(։ --[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 22:30, 15 Օգոստոսի 2020 (UTC)
* {{կողմ}}, շատ լավ շարադրված և հետաքրքիր թեմա է: Միանշանակ արժանի է գլխավոր էջում լինել:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 10:34, 13 Օգոստոսի 2020 (UTC)
* {{կողմ}}, շատ լավ շարադրված և հետաքրքիր թեմա է: Միանշանակ արժանի է գլխավոր էջում լինել:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 10:34, 13 Օգոստոսի 2020 (UTC)
* {{կողմ}}, շատ հետաքրքիր և ուսանելի թեմա է: --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 13:14, 13 Օգոստոսի 2020 (UTC)
* {{կողմ}}, շատ հետաքրքիր և ուսանելի թեմա է: --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 13:14, 13 Օգոստոսի 2020 (UTC)

22:30, 15 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Հարգելի՛ մասնակիցներ,
  • մինչ առաջադրելը ծանոթացե՛ք շաբաթվա հոդվածի թեկնածուների չափանիշներին,
  • ձեր կողմից 7 օր անարձագանք մնացած հոդվածները կտեղափոխվեն «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով ձեր քննարկման էջում,
  • թեկնածու առաջադրելուց հետո եղե՛ք ավելի ուշադիր և հետևե՛ք այս էջին՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար:
  • հոդվածներն առաջադրելիս օգտագործե՛ք համապատասխան կաղապարը:
  Նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:

Ընտրված թեկնածուներ

Դորոթի Դին

Կոննի Գիլքրիստ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ

Հոլոքոստ

Ալեզիայի ճակատամարտ

Բիլլի Այլիշ

Սափորով աղջիկը

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան

Աթենքի Ակրոպոլիս

Արիանա Գրանդե

Արգենտինա

Չընտրված թեկնածուներ

Հումանիտար գիտություններ

Ջորջ Ֆլոյդի մահ

Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)

Սիմփսոնի գործ

Սայաթ-Նովա

Մարդու իրավունքները Հայաստանում

Դեպի Եվրատեսիլ

Հայաստանի Բարձրագույն խումբ 2019-20 (ֆուտբոլ)

Մովսես Խորենացի

Թեկնածուներ

Աննա Չերտկովա

Աննա Չերտկովա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --A.arpi.a (քննարկում) 12:04, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ալ Կապոնե

Ալ Կապոնե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Վաչիկ (քննարկում)

Ողջույն: «Ազդեցություն մշակույթի վրա» բաժինը կարծես խնդիր ունի, խնդրում եմ նայել ռուսերենը (որտեղից, ենթադրում եմ քննարկման էջից, թարգմանել եք): Շնորհակալ եմ շատ:--TonJ (քննարկում) 14:59, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
Արված է --Վաչիկ (քննարկում)
Ես առաջարկում եմ բայերը գրել վաղակատար ժամանակով, քանի որ սա հանրագիտարան է և մենք ընթերցողին «պատմում ենք» կատարված իրադարձությունը: Մեկ օրինակ՝ « 1931 թվականիի հուլիսին Կապոնեն ներկայացավ Դաշնային դատարան, իսկ 1932 թվականիի մայիսին Ատլանտայի ուղղիչ կառույցում դատապարտվեց 11 տարվա ազատազրկման...»: Ի՞նչ է նշանակում «Կապոնեի անկումը» միտքը:--TonJ (քննարկում) 18:58, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ TonJ-ը չէր նշել Վաչիկին, մի քիչ երկար թողնենք թեկնածությունը, կարողա չի տեսել, հուսով եմ արագ փոփոխություններ կարվեն։--Նուբեռելլա 💬 08:36, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն ևս մի քանի օր տալու համար։ Արված է--Վաչիկ (քննարկում)

Ռոման Յակոբսոն

Ռոման Յակոբսոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Մարգարիտա Հարությունյան (քննարկում)

  1. Կողմ--Vardanyan Anahit (քննարկում) 04:50, 27 Հունիսի 2020 (UTC)[reply]

Թեյլորի շարք

Թեյլորի շարք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Եթե իհարկե իմաստ ունի գլխավոր էջում նման հոդված դնել։ Հոդվածը ամբողջությամբ թարգմանել եմ Անգլերեն Վիքիպեդիայից, որտեղ «Լավ հոդված» կարգավիճակն ունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:21, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]

  1. Կողմ --Գևորգ💬 06:51, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ, անկեղծ ասած: Ես, օրինակ, չէի ուզի մի շաբաթ ինչ-որ բանաձևեր, ֆունկցիա ու ածանցյալ տեսնել գլխավոր էջում: Ավելի հանրամատչելի հոդված է մեզ պետք, իմ մտածելով: Ընդհանուր առմամբ՝ Ձեռնպահ:--TonJ (քննարկում) 09:12, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միտք: Ցանկալի է սպասել մինչ գնահատման ավարտը, այդ դեպքում եթե սխալներ լինեն, կվերացվեն էլ: Քվեարկության փուլում շատ հարմար է:--∑ίγμα (քնն.) 22:43, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն խորհրդի համար, ∑ίγμα ջան, կհետևեմ դրան։--Նուբեռելլա 💬 05:37, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
TonJ-ը համոզեց։ Ես էլ եմ դեմ, որ այս հոդվածը Գլխավոր էջում լինի։ Կփորձեմ մաթեմատիկայի թեմայով այնպիսի հոդված ներկայացնել, որը հնարավորինս քիչ նախնական գիտելիքներ կպահանջի (իսկ սրանից հասկանալու համար գոնե մի փոքր պետք է պատկերացում ունենալ ածանցյալների մասին)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:03, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, քննարկումը փակե՞մ, և քանի որ արդեն տեղյակ ես լինելու, էլ քննարկման էջում չծանուցեմ։--Նուբեռելլա 💬 12:35, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես ճիշտն ասած դեմ եմ, որ իմ ասելով քննարկումը փակես, Նուբեռելլա ջան ։Ճ։ Ոչ հոդվածն ա իմը, ոչ էլ քննարկումը, ինչո՞ւ պետք է իմ կարծիքը որոշիչ լինի։ Այ եթե դու էլ ես մտածում, որ կարիք չկա կամ որ դեմ կարծիքները ավելի հիմնավորված են, փակիր ^_^։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:50, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մինչ քո կարծիքը լսելը ես կարծում էի, որ հոդվածը պետք է ցուցադրվի գլխավոր էջում, բայց հիմա տարակուսում եմ։ Սիգմա ջան, խորհուրդ կտա՞ս՝ ինչպես վարվել։--Նուբեռելլա 💬 12:53, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, կներես ուշ պատասխանի համար, ծանուցում չի եկել. ըստ իս՝ հոդվածը կարող է լինել Գլխավոր էջում՝ չնայած այնտեղ առկա բազմաթիվ մաթեմատիկական բանաձևերի: Բայց դա ոլորտի առանձնահատկությունն է, եզրութաբանությունը, ու չպետք է խորշել դրանից: Ինձ համար մաթեմատիկան հետաքրքրությունների շրջանակում չէ, բայց մենք պիտի մտածենք ընթերցողների մասին: Հուսամ՝ պարզաբանում-խորհուրդս օգտակար կլինի:--∑ίγμα (քնն.) 12:00, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ի՞նչ կապ ունի հոդվածներում բանաձևերի և մաթեմատիկական բարդ եզրույթների առկայությունը։ Գլխավոր հոդված բաժինը նախատեսված չէ միայն հումանիտար կամ միայն բնագիտական ուղղությունների համար։ Հոդվածի թեման չի կարող գցել Գլխավոր էջում հայտնվելու հավանականությունը։ Դա կարող է իրականացնել միայն բովանդակությունը։--Armen (քննարկում) 12:20, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես նույնպես համամիտ չեմ, որ եթե հոդվածը ունի բարդ մաթեմատիկական տերմիններ, ապա այն չպետք է լինի գլխավոր էջում։ Նույն հաջողությամբ ցանկացած թեմատիկայի վրա կարելի է արգելք դնել, քանի որ, օրինակ, պատմությունը նույնպես բարդ տերմինաբանություն ունի։--Նուբեռելլա 💬 14:02, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Անգլո-իսպանական պատերազմ

Անգլո-իսպանական պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու--Օmıcrօn 15:04, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]

  • Դեմ եմ հոդվածի՝ որպես այս շաբաթվա հոդված ընտրվելուն, քանի որ մինչ այդ ևս պատմական հոդված էր (իմ կարծիքն այն է, որ պետք է շաբաթը մեկ փոխել շաբաթվա հոդվածի թեմատիկան), բայց միանշանակ Կողմ եմ, եթե այն ընտրվի հաջորդ շաբաթների ընթացքում։ Մերսի հոդվածի համար --TheBabushka 🐙 21:20, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ TheBabushka, շաբաթվա հոդվածի կանոնակարգը չի արգելում ընդհուպ մինչև ամեն շաբաթ գլխավոր էջում ունենալ պատմական կամ երկրաբանական թեմատիկ հոդվածներ, ուստի ձեր վկայակոչած պատճառը (տվյալ պարագայում՝ ձեր նախընտրությունները, սկզբունքները, ցանկությունները) և քվեն իմ սուբյեկտիվ կարծիքով չեն կարող հիմք ծառայել վերջնական որոշման կայացման հարցում։ Խնդրում եմ հիմնավորեք նաև «միանշանակ կողմ» քվեն․ կարդացե՞լ եք հոդվածը, և եթե կարդացել եք՝ կցանկանայի լսել ձեր դիտարկումները, քանի որ հոդվածի պատմությանը նայելով կարծես թե որևէ փոփոխություն չեք կատարել։ Շնորհակալություն։--Օmıcrօn 21:36, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Omicroñ'R, ես չեմ ասում, որ իմ սկզբունքները կամ նախասիրությունները պետք է հիմք լինեն վերջնական որոշման համար, այլ ուղղակի նշում եմ, որ ես անձնապես չէի ցանկանա այս շաբաթ տեսնել այս հոդվածը վերոնշյալ պատճառով։ Ու ես չեմ ասել նաև, որ կանոնակարգն արգելում է դա։ Հոդվածն ընթերցել եմ, բայց չեմ ցանկացել որևէ փոփոխություններ կամ դիտարկումներ անել։ Ես հավանեցի հոդվածը, ինչպես նաև հավանեցի թեմատիկան, հենց այդ պատճառով (շնորհիվ) էլ Կողմ եմ, որ այն ընտրվի շաբաթվա հոդված, բայց ոչ այս անգամ։ --TheBabushka 🐙 21:43, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գրեթե նույն տրամաբանությամբ՝ ես դեմ եմ մաթեմատիկայի թեմատիկ հոդվածների ներկայացումը, քանի որ ձանձրանում եմ մաթեմատիկայից։ Անձնապես չէի ցանկանա --Օmıcrօn 21:53, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած՝ դուք միայնակ չեք :) (սեղմիր)։ Իմ կարծիքով՝ լիովին նորմալ երևույթ է, երբ խմբագիրներից և քվեարկողներից որոշները չեն համաձայնվում հոդվածի թեմատիկայի հետ։
P.S. Քանի որ այս բաժինը մեծ մասամբ նաև «ոչ խմբագիրների» համար է գործում, կարծում եմ մի քիչ «այն չէ» երկու շաբաթ շարունակ նման թեմատիկաներով հոդվածներ ընտրելը։ Բայց ինչպես ասել եմ, դա միայն իմ կարծիքն է։ --TheBabushka 🐙 21:59, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ հիշեցիք Թեյլորի շարքը, ես էլ գրեմ ։Ճ։ Հոդվածը առաջադրելիս ես էլ վստահ չէի («Եթե իհարկե իմաստ ունի գլխավոր էջում նման հոդված դնել»)։ Անկախ թեմայից բոլորը հոդվածները կարող են կարգավիճակ ստանալ, բայց Շաբաթվա հոդվածի առումով կարծում եմ՝ պետք է աշխատենք հնարավորինս հետաքրքիր հոդվածներ դնել ու ցանկալի է տարբեր թեմաներով։ Հաշվի առնելով մեր վիքիի չափերը դա ոչ միշտ է ստացվում, բայց եթե հնարավորության դեպքում արժի տարբեր թեմայով հոդվածներ տեղադրել։ Նորայր ջան, կանոնակարգը չի արգելում, բայց եթե կանոնակարգը բոլոր հնարավոր սցենարների համար հստակ լուծում ունենար, այստեղ ոչ մի բան քննարկելու կարիք չէր լինի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:00, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Թեյլորի շարք հոդվածի համար ∑ίγμα-ն առաջարկեց սպասել մինչ գնահատման ավարտը, որպեսզի առկա սխալներն ուղղված լինեն։ Քանի որ այս հոդվածը ևս գնահատման փուլում է, առաջարկը կրկնում եմ։--A.arpi.a (քննարկում) 16:05, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]

ԱՄՆ պատմությունը 1789-1848 թվականներին

ԱՄՆ պատմությունը 1789-1848 թվականներին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Ռոզա Սուչյան (քննարկում) 10:32, 28 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ։ Հետաքրքիր հոդված է, կարծում եմ՝ արժանի է շաբաթվա հոդված դառնալու։--ԳոհարԽաչԱր (քննարկում) 09:55, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Էլֆեր (Միջերկիր)

Էլֆեր (Միջերկիր) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու Հրանուշ Թորոսյան (քննարկում)

Հարգելի՛ Հրանուշ Թորոսյան, նախևառաջ վիքիֆիկացրեք հոդվածը, նոր առաջադրեք. ուղղեք տառասխալներն ու կետադրական սխալները: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 17:09, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, շնորհակալություն դիտողությունների համար։ Ընդամենը մեկ ամիս է, որ այս տիրույթում եմ։ Հնարավոր է սխալներ էլ լինեն։ Կփորձեմ ուղղել։ Սիրով՝ --Հրանուշ Թորոսյան (քննարկում) 14:33, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հրանուշ Թորոսյան ջան, հրաշալի է, սակայն եթե շաբաթվա հոդված եք առաջադրելու, հետայսու անպայման ստուգեք, նոր առաջադրեք: Իսկ վիքիստաժն այստեղ կապ չունի. տեխնիկական խնդիրներ եթե լինեին, խնդիր չկար, կհասկանայինք, որ նորեկ եք, ես այլ սխալների մասին եմ նշել: Դիմեք ինձ, եթե ունեք օգնության կարիք: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 14:41, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Valen1988, շնորհակալություն։ Անպայման կդիմեմ։ Այս փուլում ես փորձառուների օգնության կարիքը շատ ունեմ։ Միայն ասեք որտեղ և ինչպես դիմեմ Ձեզ։ Սիրով՝--Հրանուշ Թորոսյան (քննարկում) 17:58, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հրանուշ Թորոսյան ջան, որտեղ հարմար է՝ հոդվածի քննարկման էջում, ձեր կամ իմ քննարկման էջերում. անունս նշեք այնպես, ինչպես այստեղ եք արել՝ ես կարձագանքեմ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 18:07, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հետաքրքիր թեմա է, շատ կցանկանայի տեսնել գլխավոր էջում, բայց այս դեպքում երևի համաձայնվեմ Valen1988-ի հետ։ Ամեն դեպքում՝ շնորհակալություն ստեղծման համար--TheBabushka 🐙 14:38, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Հրանուշ Թորոսյան, 1989 թվականի «Պահապաններ» գիրքը հրատարակվել է հայերեն, դեռ 1984-ին՝ «Հոբիտը»։ Արդյո՞ք անվանումները և որոշ թարգմանություններ նայել եք այդտեղից, թե՞ ինքնուրույն եք լուծում գտել։--A.arpi.a (քննարկում) 17:17, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ A.arpi.a, գրքերց չեմ օգտվել, անվանումների թարգմանության ժամանակ օգտվել եմ Վիքիպեդիայում եղած նյութերից։ Շնորհակալություն տեղեկատվության համար։ Կփորձեմ գրքերը գտնել ու անվանումները համեմատել։ Սիրով՝--Հրանուշ Թորոսյան (քննարկում) 17:58, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հրանուշ Թորոսյան ջան, կխնդրեմ համեմատել հայերեն թարգմանությունների հետ, կարծում եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե ինչքան «նյուանսներ» կան այդ անունների թարգմանությունների մեջ։ Նաև շեշտեմ, որ Վիքիպեդիան Վիքեպեդիայի համար աղբյուր չի հանդիսանում։--A.arpi.a (քննարկում) 18:07, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շերլի Ջեքսոն

Շերլի Ջեքսոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գրական մեծ ժառանգություն թողած հեղինակ է, որի մասին արժե տեղեկանալ։ Arpine Harutyunyan (քննարկում) 18:25, 5 Օգոստոսի 2020 (UTC)}}[reply]

Թանկագին Arpine Harutyunyan, հոդվածը ստեղծված է որպես Շերլի Ջեքսոն, բայց ամբողջ հոդվածում գրված է Ջեկսոն, փոփոխեք դա և կրկին վերանայեք հոդվածը։ --SilViePink 🐍 20:44, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ @SilViePink ջան, սխալն իմն է եղել. ես եմ տեղափոխել հոդվածը ու մոռացել էի հոդվածի մեջ բոլոր Ջեկսոնները Ջեքսոն դարձնել: Արդեն Ուղղված է, շնորհակալ եմ ուշադիր լինելու համար ^_^:--Արեն (քննարկում) 20:56, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շա՜տ թանկագին Արեն, շնորհակալ եմ!! --SilViePink 🐍 22:26, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շատ սիրելի SilViePink և Արեն, շնորհակալ եմ ուշադրության և տեղեկացնելու համար, ես ևս նայեցի, Ուղղված է արդեն, ապրեք շատ: Arpine Harutyunyan --62.89.7.154 18:49, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Arpine Harutyunyan, կներեք, մի քիչ շեղվեմ թեմայից, բայց կառաջարկեի ծանոթանաք այս էջին ճիշտ ստորագրելու համար։ --TheBabushka 🐙 12:10, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալ եմ դիտարկման համար, հարգելի TheBabushka,- Arpine Harutyunyan--62.89.7.154 18:49, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

նախնական կրթություն

Նախնական կրթություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու {{subst:--Saten Sargsyan (քննարկում) 10:00, 6 Օգոստոսի 2020 (UTC)}}[reply]

  • Դեմ - Հարգելի՛ Saten Sargsyan, կարծում եմ, որ հոդվածը վատ է թարգմանված նաև պարունակում է ոչ մասնագիտական տարրեր։ Անդրադառնամ միայն վերնագրին․ Early childhood education-ը նախնական կրթություն թարգմանելը կարծում եմ արդեն իսկ սխալ է Vopyan (քննարկում) 19:59, 6 Օգոստոսի 2020 (UTC)։[reply]
  • Դեմ եմ, հոդվածը վատ թարգմանություն է, հետո էլ չեմ կարծում, որ հետաքրքիր թեմա է և գլխավոր էջում 7 օր կարող է մնալ։ --SilViePink 🐍 20:52, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Դեմ եմ, որովհետև ունի վիքիֆիկացման կարիք՝ տերմիններ, սխալ թարգմանության հատվածներ, ենթարվերնագրերի սխալ գրելաձև: Իսկ սիրելի SilViePink մասնակցին ասեմ, որ միայն իր համար կարող է հետաքրքիր չլինի թեման. գլխավոր էջում չկա թեմայի սահմանափակում և նույնիսկ խրախուսելի է բազմազանությունը: --Valen1988 (քննարկում) 06:36, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Լուկաս Հեջես

Լուկաս Հեջես (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու TheBabushka 🐙 21:37, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

@Արշո, ձեր ասած չափանիշը՝ «Ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ՝ չհաշված աղյուսակները, պատկերները»։ Այս էջում հանել եմ բոլոր աղյուսակները և պատկերները (թեև երկու աղյուսակներում էլ թարգմանելու բան կար, բայց ինչևէ) և ծավալը կազմել է 44 275 բայթ։ Ինչու՞մն է խնդիրը։ --TheBabushka 🐙 18:01, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
@Valen1988, եթե ճիշտ հասկացա, խոսքն անուշադրության պատճառով տառասխալների մասին է գնացել։ Ամեն դեպքում՝ Ուղղված է, կխնդրեի մի անգամ ևս (եթե դժվար չէ) վերանայեք հոդվածը, և, ըստ անհրաժեշտության մեկնաբանություն թողեք կամ քվեարկեք։ --TheBabushka 🐙 21:39, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, սխալներ դեռևս առկա են, ոչ միայն ուղղագրական, այլև շարահյուսական: Օրինակ՝ «Նրա մոր կողմից պապը». խոսքը մորական պապին է վերաբերու՞մ, թե մոր կողմից տալոջ պապին: Եվ այդպես մի շարք սխալներ: --Valen1988 (քննարկում) 07:14, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Դեմ, «Հաջորդ տարի Հեջեսը նշել է գլխավոր դերում իր բեմական նորամուտը ռեժիսոր Թրիփ Քալմանի «Յեն» թատերական ներկայացմանը (ի՞նչ), որի հեղինակն է դրամագուրգ Աննա Ջորդանը», «Հաշվի առնելով Լուկասի կողմից կերտված ագրեսիվ և դաժան դեռահասի դերը, որը խնդրահարույց հարաբերությունների մեջ է գտնվում իր հորթ եղբոր հետ, Բեն Բրանթլին Նյու Յորք Թայմսից գրել է, որ նա «մեզ է հասցնում պայթյունի եզրին գտնվող դեռահասի փորձագիտական անատոմիան»», «Ջնջված տղա» ֆիլմի համար Հեջեսն առաջադրրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան՝ դրամա» անվանակարգում» - «For Boy Erased, Hedges received a nomination for the Golden Globe Award for Best Actor in a Drama»:--TonJ (քննարկում) 11:07, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Առաջին նախադասությունը վերաձևակերպեցի։ Երկրորդը չեմ հասկանում, ինչն է սխալ՝ Taking note of his performance as an aggressive and violent teenager who shares a troubled relationship with his half-brother, Ben Brantley of The New York Times wrote that he "delivers an expert anatomy of an adolescent on the edge of explosion". Երրորդ սխալն, ինչպես հասկացա, կայանում էր միայն «առաջադրրվել» բառի մեջ։ --TheBabushka 🐙 11:23, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
SilViePink ջան հաստա՞տ ուղղել ես ու հոդվածը հասնակալի է: Ես չգիտեի, որ դերասանը թատրոնում խնդրահարույց հարաբերությունների մեջ է գտնվում իր հորթ եղբոր հետ, թեև ԱՄՆ-ում շներին ու կատուներին տուն են կտակում և այլն, բայց չեմ կարծում որ սա այդ դեպքն ու դերասանի խորթ եղբայրը հորթ է: --Valen1988 (քննարկում) 06:46, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
@Valen1988, ուղղեցի այդ սխալը։ Շնորհակալություն այս սխալները մատնանշելու համար։ Այնքան եմ այս բովանդակությունն ընթերցել, որ աչքերս արդեն ի վիճակի չեն անուշադրությամբ թույլ տված սխալները նկատեն ։Ճ Եթե դժվար չէ, կօգնե՞ք (եթե իհարկե էլի եք նկատել նման սխալներ)։ --TheBabushka 🐙 11:28, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սիրելի Valen1988, ախր նշեցի «սխալները որոնք նկատել եմ ուղղել եմ»: --SilViePink 🐍 13:44, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Իմ շատ սիրելի՛ SilViePink ջան, պարզ է, սակայն կողմ քվեարկելուց պատասխանատվությունն ընկնում է այդ անձանց վրա: Ու եթե սխալ լինի, պիտի հարցը տալ հենց նրանց, թե ինչի՞ն են կողմ, լիքը սխալներով հոդվածի՞ն: Ամենայն սիրով՝ --Valen1988 (քննարկում) 16:16, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Կտրականապես Դեմ եմ, այս տեսքով հոդվածը չի կարող լինել Գլխավոր էջում, մինչև ցույց չտրվի էական բարելավում: Միայն հպանցիկ կարդալով՝
  • Լուկասը թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում:
  • ...«Յեն» բեմադրությունում - հայերենում բառասկզբում ե լսելիս, գրում ենք ե:
  • ...եպիսկոպոսական հոգևորական էր
  • Հեջեսն ավարտել է Չերաբսի թատրոնական ծրագիրը
  • ...սակայն նրա տողերը կտրել են հետարտադրության ժամանակ
  • ...որն արտասվալից սեռական կախարդանք ունի

Սրանք դեռ մի քանիսն են բազմաթիվ սխալներից, և հետաքրքիր է՝ «կողմ» քվեարկողները՝ Dahila26, Օլեսյա Սահակյան, VdmBrmyn, արդյո՞ք մտածել են Վիքիպեդիայի հեղինակության մասին՝ նման հոդվածը Գլխավոր էջ ուղարկելով: --∑ίγμα (քնն.) 14:14, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

  1. Լուկասը թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում: - he studied theater at the University of North Carolina School of the Arts.
  2. Այս մեկը համաձայն եմ, երևի ավելի ճիշտ էր «Իեն» գրելը։
  3. Թատրոնայի՞ն, ծրագրին վերաբերվող թատրոնական տարբերակը տեսել եմ այստեղ։
  4. եպիսկոպոսական հոգևորական` Episcopal minister, ավելի լավ տարբերակ չեմ գտել
  5. արտասվալից սեռական կախարդանք ունի` with a tearaway sex drive (եթե չեմ սխալվում, դրայվ բառը հայերեն համարժեք չունի, դրա համար փոխարինեցի իմաստով համատեքստին ամենամոտ տարբերակին, իսկ tearaway-ի պահով երևի ճիշտ եք, այս համատեքստում ավելի ճիշտ կլիներ «տաքարյուն» տարբերակը)։
  6. սակայն նրա տողերը կտրել են հետարտադրության ժամանակ՝ His line in the film was cut in post-production --TheBabushka 🐙 14:53, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, անգլերենն ու հայերենը տարբեր կառուցվածքներ ունեն, այդ պատճառով շատ արտահայտություններ բառացի թարգմանելը սխալ է։--Նուբեռելլա 💬 19:14, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Տեղյակ եմ ։) Անգլերեն մասերը տեղադրեցի, որ, եթե իմ գրածները սխալ համարվեն, ապա ինչ-որ ճիշտ ձև առաջարկվի, որ ամեն դեպքում հոդվածը սխալներով չմնա։ --TheBabushka 🐙 12:12, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սիգման ասաց, որ հոդվածը էական բարելավման է ենթակա, բայց դա կարծես անտեսվեց: Այս նախադասությունը, մեղմ ասած, ճիշտ չէ. «Հեջեսը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրուքլին Հայթս քաղաքում» - Նյու Յորք նահանգում նման քաղաք չկա: - en:Brooklyn Heights is an affluent residential neighborhood within the New York City borough of Brooklyn.--TonJ (քննարկում) 15:53, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
@TonJ, փոխարինեցի «շրջան» բառով։ Ճիշտ է, թե՞ ավելի հստակ տարբերակ կա։ --TheBabushka 🐙 00:21, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ձեռնպահ, համենայն դեպս Սիգմայի մատնանշած սխալներով հանդերձ նույնիսկ կարող էի դեմ քվեարկել։--Օmıcrօn 16:56, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]


Էս էջում մաթեմ կարծես թե շատ չեն սիրում, բայց ամեն դեպքում մի հարց տամ։ Ինչքա՞ն է հավանականությունը, որ TheBabushka-ն նոր թեկնածու է առաջարկում, հետո հաջորդ օրը TheBabushka-ի վիքիակումբի մասնակիցներից երկուսը կողմ են քվեարկում հոդվածին, այն դեպքում, երբ երկու մասնակիցներն էլ մեկ-երկու ամիս ակտիվ չէին վիքիում ու երկուսն էլ գրեթե չեն մասնակցել Վիքիպեդիա անվանատարածում որևէ քննարկման ([1], [2])։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:26, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աշոտ ջան, չգիտեմ, ինչպես մնացածները, բայց ես մաթեմին լրիիվ օքեյ եմ վերաբերվում ^^ Հավանականությունն փոքր է, հա, բայց փոքր հավանականությունը չի բացառում հնարավորությունը։ Իսկ ակումբականների օգտին քվեարկելը (երևի՝ ցավոք) նորմալ պրակտիկա է դարձել գոնե այս բաժնում։ --TheBabushka 🐙 10:56, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, այլ օրինակներ կմատնանշե՞ք։--A.arpi.a (քննարկում) 14:52, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Օրինակ՝ 1, 2։ Ճիշտն ասած հնարավոր ա էլի օրինակներ լինեն, ուղղակի ես բոլորին ակումբներով չգիտեմ։ --TheBabushka 🐙 16:38, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
P. S. Կարծում եմ տեղին կլինի նշել, որ ես չեմ կասկածում, որ Արենը քվեարկել է, որովհետև ընթերցել և հավանել է հոդվածը։ Ուղղակի ակումբականների հոդվածների օգտին քվեարկելու փաստը կա և, կարծում եմ, դա այդքան էլ խնդիր չէ, եթե խմբագիրները հայտնեն իրենց սեփական կարծիքը (բայց գոնե ընթերցելուց հետո )։
Հասկանում եմ, որ մեղադրանք չի, բայց մի քիչ «արդար» համեմատություն չի այն պահով, որ Արեն մասնակիցը նախագծում և քննարկումներում բավականին ակտիվ է, չի «զարթնում» միայն իր ակումբակիցների հոդվածների ժամանակ։ Ինչևէ, ես այս պահին մեղադրելու կամ արդարացնելու գործառույթ չեմ ստանձնում, բայց «Իսկ ակումբականների օգտին քվեարկելը (երևի՝ ցավոք) նորմալ պրակտիկա է դարձել գոնե այս բաժնում։» նման հայտարարությունները պիտի առավել քան հիմնավոր լինեն։--A.arpi.a (քննարկում) 17:19, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, ես բոլոր մասնակիցներին հավասարապես եմ վերաբերվում, ինձ համար նշանակություն չունի՝ տվյալ մասնակիցն իմ ակումբակիցն է, թե ոչ։ Եթե հոդվածը համապատասխանում է չափանիշներին և ինձ համար ակնբախ և կոպիտ սխալներ չկան (ինչպես նաև թեմատիկան հետաքրքրում է ինձ :-)), բնականաբար կողմ կլինեմ առաջադրված հոդվածի ընտրվելուն։ Հիմա անդրադառնամ քո բերած օրինակներին․ տվյալ մասնակիցներին ես եմ խորհուրդ տվել, որ առաջադրեն այստեղ՝ մտածելով, որ արժանի են գլխավոր էջում հայտնվելուն։ Եթե քո ասած տրամաբանությամբ շարժվեի, պիտի Ալ Կապոնե հոդվածին (հեղինակը դարձյալ իմ ակումբակիցն է) նույնպես կողմ քվեարկեի, բայց ներկա պահին նպատակահարմար չեմ գտնում և ձեռնպահ եմ։ Միայն իմ քվեարկելը դեռևս փաստ չի կարող համարվել, նմանատիպ արտահայտություններ գրելու համար պետք է բավականաչափ հիմնավոր փաստեր ունենալ: Աշոտ ջան, համանման օրինակ նկատել եմ «Դեպի Եվրատեսիլ» հոդվածի քվեարկության ժամանակ, երբ դարձյալ նույն վիքիակումբից մասնակիցը կողմ է քվեարկում ակումբակցի հոդվածին (ընդ որում, շուրջ մեկ ամիս չէր խմբագրել)։ --Արեն (քննարկում) 13:09, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Արեն, նման քննարկումից խուսափելու համար հատուկ նշել էի «Կարծում եմ տեղին կլինի նշել, որ ես չեմ կասկածում, որ Արենը քվեարկել է, որովհետև ընթերցել և հավանել է հոդվածը»։ Իհարկե հասկանում եմ, որ ձեզ համար նշանակություն չունի որտեղից է մասնակիցը՝ ձեր ակումբից, թե այլ։ Վերևում ես ուղղակի նշել եմ, որ նման փաստ պարզապես գոյություն ունի այս բաժնում։ Շատ հնարավոր է, որ դա աշխատի ձեր ասած սկզբունքով (դուք խորհուրդ եք տվել առաջադրել հոդվածը, հետո՝ քվեարկել), նաև հնարավոր է Աշոտի ասած սկզբունքով («Աշոտ ջան, մի տարի ա էն քո բոյին հոդվածն ես գրում, չպրծա՞ր», «Ա ո՞նց չեմ պրծել, նույնիսկ արդեն շաբաթվա հոդված եմ առաջադրել, չե՞ք տեսել»)։ Այնպես որ իմ գրածները ոչ մի մեղադրանք կամ առավել ևս վիրավորանք չէին պարունակում, իսկ եթե այնպես ստացվեց, որ դուք նման համատեքստ զգացիք, ապա կրկին ասեմ՝ ուղղակի նշել եմ փաստը, ոչ թե մեղադրանք եմ հնչեցրել։ --TheBabushka 🐙 13:59, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ճիշտ ես, TheBabushka ջան․ նույնիսկ զրո հավանականությամբ պատահարներն էլ կարող են լինել։ Ես ինքնին խնդիր չեմ տեսնում, եթե ինչ-որ հոդածի կողմ է քվեարկում նույն ակումբի մասնակիցը, նաև հասկանում եմ, որ նման քննարկումներում ակումբականների հիպերակտիվությունը կարող է անուղղակի/«ոչ դավադիր» պատճառների հետևանք լինել (մոտավորապես այսպես՝ «Աշոտ ջան, մի տարի ա էն քո բոյին հոդվածն ես գրում, չպրծա՞ր», «Ա ո՞նց չեմ պրծել, նույնիսկ արդեն շաբաթվա հոդված եմ առաջադրել, չե՞ք տեսել»։ Կամ նման այլ անմեղ ու բնական խոսակցությունների պատճառով)։ Բայց նախ խնդրում եմ հիշել, որ այստեղ մենք գլխավոր էջի հոդվածն ենք որոշում, ինչը շատ ավելի լուրջ ազդեցություն կարող է ունենալ Վիքիպեդիայի հեղինակության վրա, քան ասենք ընտրյալ հոդվածները (քանի որ ընթերցողներից շատերը հոդվածը կարդալիս չեն ջոգում ընտրյալ է թե չէ, իսկ գլխավոր էջում տեսնելով արդեն կարող են ենթադրել, որ մեր կարծիքով ամենալավ հոդվածներից է): Նաև խնդրում եմ հիշել, որ Վիքիպեդիայում ուղղորդված քվեարկություննները չեն թույլատրվում (օրինակ՝ 1, 2Օլեսյա և VdmBrmyn մասնակիցնեին էլ խնդրում եմ գրածիցս «հուշտ չլինել» ու շարունակել քննարկումներին ակտիվորեն մասնակցել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:43, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աստիճան (հանրահաշիվ)

Աստիճան (հանրահաշիվ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեյլորի շարք հոդվածի դեպքում համաձայնվեցի, որ թեման գլխավոր էջում դնելու համար հարմար չէ (քանի որ դեռ չսկսված ածանցյալ էր օգտագործում), բայց այս հոդվածը երևի արժի։ Չնայած այստեղ ավելի բարդ մաթեմ կա, բայց գոնե առաջին չորս բաժինները (հոդվածի գրեթե կեսը) հիմնականում դպրոցական ծրագրից են։ Հոդվածի մեծ մասը թարգմանել եմ անցած տարի (Անգլերեն Վիքիպեդիայից), վերջերս լրացրել եմ պակասող բաժինները[3] ու մի անգամ էլ բաժին-բաժին անգլերենի հետ համեմատելով անցել վրայով[4]։ Այնտեղ լավ հոդվածի կարգավիճակ ունի ու մեր մոտ մաթեմատիկայի թեմայով ամենամեծ հոդվածներից է։ Կարծում եմ՝ շատ խնդիրներ չունի (ես ամենաշատը կասկածում եմ կետադրության վրա ու կխնդրեմ լեզվից հասկացող մասնակիցներին ստուգել անգարգետիս կետադրությունը :)) ու արժի ունենալ գլխավոր էջում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:19, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ուելսի արքայադուստր Շառլոտա

Ուելսի արքայադուստր Շառլոտա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --A.arpi.a (քննարկում) 20:44, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Կողմ, շատ լավ հոդված է, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի Շառլոթ տարբերակը։ --TheBabushka 🐙 20:51, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, անունների հետ կապված հարցը միշտ կա ու կա՝ նույն հոդվածում նաև Գեորգ/Ջորջ հակադրությունը, ընտրել եմ հայերենին ավելի հատուկ, տարածված ու «հայկականացված» ձևը, թեպետ մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչու է Եղիսաբեթ II, ոչ թե Էլիզաբեթ։--A.arpi.a (քննարկում) 20:56, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Գլխավոր էջում մեկ շաբաթ լինելու համար այս կենսագրության մեջ նշանակալի կամ ուսանելի ու դաստիարակչական ոչ մի բան չեմ տեսնում, բացի այն, որ համազգային վշտի տեղիք է տվել։ --Avagyanasya (քննարկում) 08:54, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Avagyanasya, «շաբաթվա հոդվածի» ո՞ր կետով է սահմանվում ուսանելի կամ դաստիարակչական հոդված ներկայացնելու գործառույթը։ --A.arpi.a (քննարկում) 09:10, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a ջան, «շաբաթվա հոդվածի» չափանիշներում դա կարող է չլինել, բայց հենց «շաբաթվա հոդված»-ի գաղափարն ինքն է ենթադրում, որ հոդվածի նյութը պետք է որևէ կարևորություն ունենա, ուսանելի ու դաստիարակչական լինի․ ի վերջո խոսքը Վիքիպեդիայի սովորական հոդվածի մասին չէ, այն մեկ ամբողջ շաբաթ լինելու է գլխավոր էջում և մարդիկ դա կարդալու են։ Շնորհակալ եմ արձագանքի համար։ --Avagyanasya (քննարկում) 09:37, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Հարգելի @Avagyanasya, շաբաթվա հոդվածի գաղափարը նման բան չի ենթադրում։ Գլխավոր էջում կարող է լինել ցանկացած թեմա։ Բացի այդ, խորապես համոզված եմ, որ որևէ թեմայի կարևորության, ուսանելիության և դաստարակչական լինելու սահմանները բոլոր խմբագիրների մոտ տարբեր են։ --ջեօ (✡) 13:17, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Հարգելի @GeoO, շնորհակալ եմ Ձեր տեսակետն արտահայտելու համար։ Ինքս խորապես համոզված եմ, որ այս կենսագրությունը հեռու է ուսանելի լինելուց և, բնականաբար, արտահայտել եմ իմ կարծիքը։ Տեսնում եմ նաև, որ ուրիշների համար հետաքրքիր է։ Հարգանոք՝--Avagyanasya (քննարկում) 14:17, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի @Avagyanasya, հասկանում եմ, որ ամեն ինչ չափազանց սուբյեկտիվ է, սակայն նախ էլի կրկնեմ, որ «Շաբաթվա հոդվածը» ուսանելու որևէ գործառույթ չունի, և երկրորդ՝ վերջերս շաբաթվա հոդված են եղել Հոլոքոստը, ձեր խմբագրած Ալեզիայի ճակատամարտը, Պարսկական առաջին ներխուժում Հունաստան-ը։ Ճի՞շտ չի լինի պնդելը, որ դրանք բռնություն են քարոզում և գլխավոր էջում դրանց լինելը հեչ ուսանելի չէ։ Կասե՞ք տարբերությունը պատմական դեպքի և պատմական անձի հոդվածների վերաբերյալ։--A.arpi.a (քննարկում) 15:01, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի A.arpi.a, ճիշտ չեմ համարում այն պնդումը, թե Ձեր նշած պատմական դեպքերի մասին հոդվածները բռնություն են քարոզում։ Դրանք բոլորին հայտնի պատմական իրադարձություններ են, որոնց մասին թեկուզ մեկ բան ավել իմանալը, կարծում եմ, մարդկանց կհետաքրքրի, այդ իմաստով դրանք նաև ուսանելի են։ Իսկ պատմական դեպքի ու պատմական անձի տարբերությունն ակնհայտ է․ կոնկրետ այս հոդվածի պատմական անձը զրոյական նշանակություն է ունեցել ու բացարձակ հետք չի թողել պատմության մեջ։ Հասկանում եմ, իհարկե, ծավալուն հոդված է, շատ եք աշխատել վրան, բայց մնում եմ իմ տեսակետին․ չի կարող լինել շաբաթվա հոդված։ Ամենայն անկեղծությամբ՝--Avagyanasya (քննարկում) 15:26, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի @Avagyanasya, շարունակելու իմաստ չեմ տեսնում էլ. եթե անձը նշանակալի չէ, կարող եք ջնջման ներկայացնել, եթե ոչ, ապա Ձեր բերած փաստարկները օդում են։ Ես քննադատության հետ խնդիր առհասարակ չունեմ, սակայն հիմնավորումները պիտի առավել քան համոզիչ լինեն։--A.arpi.a (քննարկում) 15:34, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի A.arpi.a, նշածներիցս ավելի համոզիչ փաստարկների կարիք կարծում եմ՝ չկա, իսկ ջնջման ոչինչ չեմ պատրաստվում ներկայացնել։ Այո, շարունակելն իմաստ չունի, պարզապես ընկերական խորհուրդ․ մի անգամ էլ աչքի անցկացրեք հոդվածը, մեխանիկական թարգմանություններն էլ են շատ-շատ (ներածական մասում ուղղումներ արել եմ, եթե նկատել եք)։ Լավ եղեք։ --Avagyanasya (քննարկում) 15:59, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Վերջերս ես այս քննարկմանը արձագանքել էի, բայց գրառումս չի պահպանվել :(։ Ամեն դեպքում գրելու կարիք տեսնում եմ։ Ինձ թվում է երկու կողմն էլ (կներեք «կողմ» բառի համար ։Ճ) ծայրահեղ են մոտենում հարցին։ Տեսեք, այս պահին մեր վիքիում այդքան շատ որակյալ հոդածներ չեն գրվում ու մենք նույնիսկ դեպքեր ենք ունենում, երբ շաբաթվա հոդվածի թեկնածու չկա ու ստիպված «պահեստից ենք հոդված հանում», բայց պատկերացրեք մենք ընտրության հնարավորություն ունենք (օրական 10 հատ որակյալ հոդված է գրվում)։ Այդ դեպքում մենք տեսականորեն կարող ենք օրական 10 նոր ընտրյալ հոդված ունենալ, բայց կրկին տարեկան 52 շաբաթվա հոդված կունենանք։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք 3650 ընտրյալ հոդվածից ընտրելու 52-ը։ Բնականաբար սա չափազանցված օրինակ էր, բայց հիմնական միտքը նույնն է․ շաբաթվա հոդվածները սահմանափակ են ու պետք է որակից բացի այլ չափանիշներ ունենան ու հաշվի առնելով այն, որ հոդվածը դրվում է գլխավոր էջում, ես կարծում եմ, որ այն պետք է լինի հետաքրքիր ու գրավող (այս եզրերը թող մարկետինգով զբաղվողները սահմանեն)։ Ուսուցողական կամ դաստիարակչական լինելու առումով էլ համաձայն չեմ, քանի որ երբեմն ոչ դաստիարակչական նյութը կարող է հետաքրքիր լինել (օրինակ՝ en:Fucking Hell, Հայերեն հայհոյախոսություն, en:Zenzizenzizenzic, Աղջիկ փախցնել, en:Arak (drink), en:Henry Molaison)։ Իսկ հոդվածի մասին բան չեմ կարող ասել, քանի որ ալարում եմ կարդալ :'(։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:30, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Իլոն Մասկ

Իլոն Մասկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու {{--Tigran Ovanyan (քննարկում) 20:21, 14 Օգոստոսի 2020 (UTC)subst:Ստորագրություն}}[reply]

Հոդվածը խիստ վերանայման կարիք ունի: Պատահմամբ վերջերից կարդացի հետևյալ նախադասությունը, որի մեջ շատ սխալներ կան. «2016 թվականի հունիսին նրան հարցրեցին, թե արդյոք նա մտածում է, որ մարդիկ ապրում են համակարգչային սիմուլյացիաներում, և նա պատասխանեց «հավանաբար»: Ասելով հետևյալը.»: Այս տեսքով անհնար է:--TonJ (քննարկում) 08:04, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]