«Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ}} '''Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ,''' Անտանտի զորքերի հարձակողակա...»:
 
Տող 21. Տող 21.
{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր]]
[[Կատեգորիա:Ավստրո-Հունգարիայի ճակատամարտեր]]
[[Կատեգորիա:1918]]
[[Կատեգորիա:Ավստրո-Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմում]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմ]]
[[Կատեգորիա:Ճակատամարտեր Իտալիայում]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններ և թատերաբեմեր]]

09:45, 11 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ
Թվականնոյեմբերի 4, 1918
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՎիտորիո Վենետո
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ, Անտանտի զորքերի հարձակողական գործողությունը առաջին աշխարհամարտի ժամանակ իտալական ռազմաճակատում (Պիավե գետի վրա), որն իրականացվել է 1918 թվականի հոկտեմբեր 25 նոյեմբեր 3-ը:

Հարձակումից առաջ

Հարձակման սկզբում ավստրո-հունգարական զորքերը գործնականում կորցրել էին իրենց մարտունկությունը: Հունգարական դիվիզիաները լքեցին ռազմաճակատը, չեխական և խորվաթական զորամասերը դադարեցրին պայքարը: Ավստրո-հունգարական կայսրությունը փլուզման եզրին էր: Չեխոսլովակյան ազգային խորհուրդը սեպտեմբերի 26-ին Փարիզում հայտարարեց Չեխոսլովակյան պետության ստեղծման մասին՝ Թոմաշ Մասարիկոյի գլխավորությամբ,հոկտեմբորի 4-ին Զագրեբում ձևավորվեց խորվաթների, սերբերի և սլովենների Ազգային խորհուրդը, 1918 թվականի հոկտեմբերի 21-ին Ռայխստագի գերմանախոս պատգամավորներն իրենց հայտարարեցին գերմանական Ավստրիայի Ժամանակավոր ազգային ժողով,իսկ մեկ շաբաթ անց, հոկտեմբերի 30-ին հռչակեցին նրա միավորումը Գերմանական հանրապետությանը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս:

Հարձակում

Դաշնակիցները՝ 57 դիվիզիայով (51 իտալական, 3 բրիտանական, 2 ֆրանսիական,1 ամերիկյան) 7700 հրանոթով и 1745 ականանետերով ճեղքեցին ավստրո-հունգարական զորքերի պաշտպանությունը (58 դիվիզիա ոչ լրիվ կազմով և 6300 հրանոթ) և հարվածելով Վիտտորիո-Վենետոի կենտրոնին (8-րդ и 12-րդ բանակներ)՝ մասնատեցին նրանց ռազմաճակատը: Որոշ ավստրո-հունգարական զորամասեր ընդվզեցին և հրաժարվեցին հնազանդվել, հոկտեմբերի 28-ին արդեն գրեթե 30 դիվիզիաներ հրաժարվեցին կռվել: Իրավիճակը ավստրիացիների համար դարձել էր ճգնաժամային: 6-րդ ավստրիական բանակը անկանոն նահանջեց, իտալական զորքերը հարձակվեցին ամբողջ ռազմաճակատով և դիմադրության չհանդիպելով՝ հարձակումը արագ տեմպերով գնաց: Շարունակական հարձակման արդյունքում զբաղեցվել է Տրիեստ ծովային դեսանտի կողմից: Դաշնակիցների զորքերը ստիպեցին ավստրո-հունգարական բանակին անձնատուր լինել: Հրադադարը ստորագրվել է նոյեմբերի 3-ին Վիլլա-Ջուստիում: Մարտական գործողությունները դադարեցին նոյեմբերի 4-ին ժամը 15-ին:Հրադադարի պահին իտալացիները գերի էին վերցրել 387 000 ավստրիացիների և ավելի քան 2300 հրանոթ: Ավստրո-հունգարական բանակը իտալական ռազմաճակատում դադարեց գոյություն ունենալ, իսկ Ավստրո-Հունգարիան բաժանվեց առանձին մասերի:

Ծանոթագրություններ

Գրականություն


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ» հոդվածին։