«Ալլա Տարասովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Ռուս դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Ռուս դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային դերասանուհիներ]]





18:03, 8 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Ալլա Տարասովա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6), 1898
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 5, 1973(1973-04-05)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ և մանկավարժ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
ԱմուսինԻվան Մոսկվին
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
 Alla Tarasova Վիքիպահեստում

Ալլա Կոնստանտինովնա Տարասովա (հունվարի 25 (փետրվարի 6), 1898, Կիև, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1973(1973-04-05)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

1916 թվականից Ալլա Տարասովան Կրուչինինայի դերում ՄԴԹ-ի թատերախմբի դերասանուհի։ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ Դանչենկոյի աշակերտուհի Տարասովան ձգտել է սոցիալական, կենսական, գեղարվեստական ճշմարտության։ Լավագույն կերպարներն ստեղծել է Չեխովի (Անյա, «Բալենու այգին», Սոնյա, Ելենա Անդրեևնա, «Քեռի Վանյա», Իրինա, Մաշա, «Երեք քույր»), Ա․ Օստրովսկու (Նեգինա, «Տաղանդներ և երկրպագուներ», Կրուչինինա, «Անմեղ մեղավորներ» ևն), Գորկու (Տատյանա, «Թշնամիներ», Վարվառա, «Հովեկներ») պիեսներում։ Մեծ հաջողությամբ խաղացել է Աննա Կարենինայի (Լև Նիկոլայևիչ Տոլստոյի «Աննա Կարենինա») դերը։ Սովետական խաղացանկի դերերից են՝ Ելենա (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Տոպիլինա (Սոֆրոնովի «Սիրտը չի ներում»)։ Նկարահանվել է կինոյում՝ Կատերինա («Ամպրոպ», 1934), Եկատերինա («Պետրոս I», 1937-1939) և այլն։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946՝ կրկնակի, 1947, 1949)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тарасова Алла Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Տարասովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 612