«Մարատի մահը (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.


{{Տեղեկաքարտ Նկար}}
{{Տեղեկաքարտ Նկար}}
'''«Մարատի մահը»''' ({{lang-fr|La Mort de Marat}}), Ֆրանսիացի նկարիչ [[Ժակ Լուի Դավիդ|Ժակ Լուի Դավիդի]] նկարը, համարվում է [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխությանը]] նվիրված ամենանհայտնի ստեղծագործություններից մեկը:
'''«Մարատի մահը»''' ({{lang-fr|La Mort de Marat}}), Ֆրանսիացի նկարիչ [[Ժակ Լուի Դավիդ|Ժակ Լուի Դավիդի]] նկարը, համարվում է [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխությանը]] նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:


Գեղանկարը պատմում է «Ժողովրդի եղբայր» ռադիկալ թերթի լրագրող, [[Յակոբիններ|յակոբինյանների]] առաջնորդ [[Ժան Պոլ Մարատ|Ժան Պոլ Մարատի]] ճակատագրի մասին: Մարատը [[Ահաբեկչության ժամանակաշրջան (Ֆրանսիական հեղափոխություն)|յակոբինյան ահաբեկչության]] մոլի կողմնակիցներից էր: Ախտահարվելով մաշկային հիվանդությամբ՝ Մարատը տնից դուրս չէր գալիս և, իր տառապանքները մեղմելու համար, լոգանքներ էր ընդունում: 1793 թվականի հուլիսի 13-ին նա դաշունահարվեց իր բնակարանում ազնվականուհի Շարլոտտա Կոդեի կողմից:
Գեղանկարը պատմում է «Ժողովրդի եղբայր» ռադիկալ թերթի լրագրող, [[Յակոբիններ|յակոբինյանների]] առաջնորդ [[Ժան Պոլ Մարատ|Ժան Պոլ Մարատի]] ճակատագրի մասին: Մարատը [[Ահաբեկչության ժամանակաշրջան (Ֆրանսիական հեղափոխություն)|յակոբինյան ահաբեկչության]] մոլի կողմնակիցներից էր: Ախտահարվելով մաշկային հիվանդությամբ՝ Մարատը տնից դուրս չէր գալիս և, իր տառապանքները մեղմելու համար, լոգանքներ էր ընդունում: 1793 թվականի հուլիսի 13-ին նա դաշունահարվեց իր բնակարանում ազնվականուհի Շարլոտտա Կորդեի կողմից:


Փայտե պահարանիկի գրությունը հեղինակային ձոն է՝ «Մարատին, Դավիդ»: Մարատի ձեռքում գրությունով թերթիկ է, որի վրա գրված է. «13 հուլիսի 1793, Մարի Աննա Շարլոտտա Կորդե — քաղաքացի Մարատին: Ես դժբախտ եմ, և ուրեմն իրավունք ունեմ ձեր պաշտպանության»: Իրականում Մարատը չի հասցրել ստանալ այդ նամակը. Կորդեն նրան սպանել է ավելի շուտ<ref>''Морозова Е.'' Шарлотта Корде. — {{М.}}: Молодая гвардия, 2009. — С. С. 141, 169.</ref>: Թեև շատ ուսումնասիրողներ պնդում են, որ նամակի դրվագը նկարչի մտահղացումն է դրամատիզմն ավելի շեշտելու համար: Նրա դիրքը և անրակի ներքևի վերքը հիշեցնում է Հիսուսի կերպարը խաչից իջեցնելու պահին: Խառնաշփոթային և քաոսային սպանությունը հանգամանորեն վերարտադրված է նկարչի կողմից և նմանվում է նահատակության: Աջ ձեռքի դիրքը հիշեցնում է Հիսուսի պատկերը [[Կարավաջո|Կարավաջոյի]] «Հիսուսի թաղումը» ստեղծագործության մեջ:
Փայտե պահարանիկի գրությունը հեղինակային ձոն է՝ «Մարատին, Դավիդ»: Մարատի ձեռքում գրությունով թերթիկ է, որի վրա գրված է. «13 հուլիսի 1793, Մարի Աննա Շարլոտտա Կորդե — քաղաքացի Մարատին: Ես դժբախտ եմ, և ուրեմն իրավունք ունեմ ձեր պաշտպանության»: Իրականում Մարատը չի հասցրել ստանալ այդ նամակը. Կորդեն նրան սպանել է ավելի շուտ<ref>''Морозова Е.'' Шарлотта Корде. — {{М.}}: Молодая гвардия, 2009. — С. С. 141, 169.</ref>: Թեև շատ ուսումնասիրողներ պնդում են, որ նամակի դրվագը նկարչի մտահղացումն է դրամատիզմն ավելի շեշտելու համար: Նրա դիրքը և անրակի ներքևի վերքը հիշեցնում է Հիսուսի կերպարը խաչից իջեցնելու պահին: Խառնաշփոթային և քաոսային սպանությունը հանգամանորեն վերարտադրված է նկարչի կողմից և նմանվում է նահատակության: Աջ ձեռքի դիրքը հիշեցնում է Հիսուսի պատկերը [[Կարավաջո|Կարավաջոյի]] «Հիսուսի թաղումը» ստեղծագործության մեջ:

10:44, 6 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Մարատի մահը
տեսակգեղանկար
նկարիչԺակ Լուի Դավիդ[1]
տարիհոկտեմբեր 1793
բարձրություն165 սանտիմետր
լայնություն128 սանտիմետր
ուղղությունNeoclassical painting?[2]
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
հավաքածուԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
սեփականատերGustavo portillo?
մակագրությունÀ MARAT., DAVID. և du 13. juillet, 1793. Marie anne Charlotte Corday au citoyen Marat. il suffit que je sois bien malheureuse pour avoir droit à votre bienveillance.
https://www.wga.hu/html/d/david_j/3/302david.html կայք
Ծանոթագրություններ
 La Mort de Marat (Jacques-Louis David) Վիքիպահեստում

«Մարատի մահը» (ֆր.՝ La Mort de Marat), Ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդի նկարը, համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Գեղանկարը պատմում է «Ժողովրդի եղբայր» ռադիկալ թերթի լրագրող, յակոբինյանների առաջնորդ Ժան Պոլ Մարատի ճակատագրի մասին: Մարատը յակոբինյան ահաբեկչության մոլի կողմնակիցներից էր: Ախտահարվելով մաշկային հիվանդությամբ՝ Մարատը տնից դուրս չէր գալիս և, իր տառապանքները մեղմելու համար, լոգանքներ էր ընդունում: 1793 թվականի հուլիսի 13-ին նա դաշունահարվեց իր բնակարանում ազնվականուհի Շարլոտտա Կորդեի կողմից:

Փայտե պահարանիկի գրությունը հեղինակային ձոն է՝ «Մարատին, Դավիդ»: Մարատի ձեռքում գրությունով թերթիկ է, որի վրա գրված է. «13 հուլիսի 1793, Մարի Աննա Շարլոտտա Կորդե — քաղաքացի Մարատին: Ես դժբախտ եմ, և ուրեմն իրավունք ունեմ ձեր պաշտպանության»: Իրականում Մարատը չի հասցրել ստանալ այդ նամակը. Կորդեն նրան սպանել է ավելի շուտ[3]: Թեև շատ ուսումնասիրողներ պնդում են, որ նամակի դրվագը նկարչի մտահղացումն է դրամատիզմն ավելի շեշտելու համար: Նրա դիրքը և անրակի ներքևի վերքը հիշեցնում է Հիսուսի կերպարը խաչից իջեցնելու պահին: Խառնաշփոթային և քաոսային սպանությունը հանգամանորեն վերարտադրված է նկարչի կողմից և նմանվում է նահատակության: Աջ ձեռքի դիրքը հիշեցնում է Հիսուսի պատկերը Կարավաջոյի «Հիսուսի թաղումը» ստեղծագործության մեջ:

Դավիդը ներկայացնում է նկարը Կոնվենտին: Պատգամավորներին ուղղված իր ելույթում նա ասում է.

«Ժողովուրդը դիմել է իմ արվեստին՝ ցանկանալով կրկին տեսնել իր ընկերոջը ... Ես լսեցի ժողովրդի ձայնը, հնազանդվեցի նրան. Շտապեք: Մայր, այրի, որբ, կեղեքված զինվոր, դուք՝ բոլորդ, ում Մարատը պաշտպանել է մինչև կյանքի վերջը, մոտեցեք և նայեք ձեր ընկերոջը: Նա, ով հսկում էր, էլ չկա: Նրա գրիչը՝ դավաճանների սարսափը, ընկնում է ձեռքից: Ի՜նչ ցավ է: Ձեր ընկերը մահացած է[4]»:

Նկարը շատ հանրաճանաչ էր, կրկնօրինակվել է նրա դպրոցի նկարիչների և այլ հեղինակների կողմից («Մարատի մահը», 1793, Դավիդի արվեստանոց, Ռեյմսի գեղարվեստի թանգարան; «Մարատի մահը», 1793, Դավիդի արվեստանոց,Դիժոնի գեղարվեստի թանգարան, «Ժան Պոլ Մարատ՝ սպանված լոգարանում 1793 թվականի հուլիսի 13», XIX դար, Ժ.-Մ. լանգլուա, Դավիդի օրինակով, Վերսալ):

Կտավը բարձր է գնահատել Բոդլերը: Ըստ նրա, Մարատը մեզ է ներկայացնում «ցավով և սարսափով լի ողբերգություն»: «Նկարում կա նուրբ և միևնույն ժամանակ կսկծալի մի բան, այդ սենյակի սառը տարածության մեջ, այդ սառը պատերի ներսում, չարագույժ լոգարանի վրա հոգի է ճախրում[5]»:

Այսօր նկարը գտնվում է Բրյուսելում՝ Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում:

Այս թեմային անդրադարձել նաև այլ նկարիչներ: Օրինակ.

  • «Մարատի մահը», Լ. Բրիոն դե Լա Տուր Լամբինա
  • «Մարատի մահը», Անտուան - Ժոզեֆ Վիրց, Անդրե Դիլիջանի արվեստի և արդյունաբերության թանգարան, Ռուբե  
  • «Շարլոտտա Կորդե: Մարատի մահը» — Ժյուլ-Շարլ Ավյե, Ռուան, Գեղարվեստի թանգարան
  • «Մարատի մահը», 1927-29, Ա. Դ. Գոնչարով (Նկատվում է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը)
  • «Մարատի մահը», 1888, Ժ. Ռոկ, Թուլուզ

Պոլ Ժակ Բոդրիի նկարում գլխավոր հերոսը համարվում է մարդասպանը, այլ ոչ զոհը: Կտավն այդպես էլ կոչվում է «Շարլոտտա Կորդե» ( 1860, Նանտի գեղարվեստի թանգարան

Մարատի մահվան թեմային են նվիրված նաև շատ գծանկարներ և փորագրություններ:

Ծանոթագրություններ

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Морозова Е. Шарлотта Корде. — М.: Молодая гвардия, 2009. — С. С. 141, 169.
  4. Alexandre Shkrob. «VIVOS VOCO: А. Ольшевский, "Последние дни и смерть Марата"». vivovoco.astronet.ru. Վերցված է 2017-02-20-ին.
  5. «Яковлева Т.Ю.: Становление литературно-художественной журналистики Франции XIX века. Художественная критика Шарля Бодлера». 19v-euro-lit.niv.ru. Վերցված է 2017-02-20-ին.

Գրականություն

  • Дюлор. Убийство Марата. «Исторические эскизы основных событий Революции» (1823 г. издания).
  • Левандовский А. П. Сердце моего Марата: Повесть о Жане Поле Марате. — М.: Политиздат, 1975. — 478 с. — (Пламенные революционеры).
  • Герман М. Давид. — М. «Молодая гвардия», 1964. — 304 с. — (ЖЗЛ; Вып. 381). — 115000 экз.

Արտաքին հղումներ