«Հիթմեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 78. Տող 78.
[[Կատեգորիա:Ամերիկյան դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆրանսիական դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆրանսիական դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան թրիլեր ֆիլմեր]]

05:22, 6 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Հիթմեն
անգլ.՝ Hitman
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր և դրամա
ՀիմքՀիթմեն
Թվականդեկտեմբերի 13, 2007[1] և 2007
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորՔսավիե Ժանս
ՊրոդյուսերՎին Դիզել և Լյուկ Բեսոն
Սցենարի հեղինակՍքիփ Վուդս
ԴերակատարներԹիմոթի Օլիֆանտ, Դուգրեյ Սքոթ, Ռոբերտ Նեփեր, Օլգա Կուրիլենկո, Ուլրիխ Տոմսեն, Ջեյմս Ֆոլքներ, Հենրի Կյուսիկ, Աթանաս Սրեբրև, Անկա Ռադիչի, Սիրիլ Գեյ, Էմիլ Աբոսոլո Մ'Բո, Էրիկ Էբոնի, Փոլ Բարեթ, Փիթեր Հադսոն, Սաբին Կրոսեն և Ջո Շերիդան
ԵրաժշտությունՋեֆ Զանելլի
ՄոնտաժԿառլո Ռիցցո և Անտուան Վարեյ
Պատմվածքի վայրՄոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Ստամբուլ
Նկարահանման վայրՓարիզ, Ստամբուլ, Բուլղարիա, Մոսկվա և Թուրքիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն89 րոպե
Բյուջե24 000 000 $[2]
Շահույթ99 965 792 $
ՀաջորդHitman: Agent 47?
Պաշտոնական կայքէջ

Հիթմեն (անգլ.՝ Hitman), Hitman տեսախաղի կինոադապտացիան է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ 2007 թվականի նոյեմբերի 21-ին։ Ֆիլմի ռեժիսորը Քսավյե Ժանն է, իսկ գործակալ 47-ի դերը մարմնավորել է Թիմոթի Օլիֆանտը:

Սյուժե

Գործակալ 47-ը վարձվել էր Ռուսաստանի նախագահ Բելիկովին սպանելու համար: Առաջադրանքը հաջողությամբ կատարվեց․ կառուցվող երկնաքերից դիպուկահարի փամփուշտը ճշգրիտ հարվածեց թիրախին: Սակայն վճարումը հետաձգվում է և պատվիրատուն պահանջում է վկայի՝ ռուս մարմնավաճառ Նիկա Վորոնինայի սպանությունը։ Դժբախտաբար դա միայն պատրվակ էր սպանել մարդասպանին և կոծկել հետքերը, մինչդեռ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բելիկովը միայն վիրավորվել է։ Հիթմենը հասկանում է, որ դա նրա նմանակն է։ Գործակալ 47-ը փորձում է առաքելությունը ավարտին հասցնել՝ սպանելով նախագահի նմանակին: Ինտերպոլը և ԱԴԾ-ն բարդացնում են մարդասպանի կյանքը և տեղափոխումը: Գործակալ 47-ը դիմում է ԿՀՎ-ի գործակալ Սմիթին՝ օգնության համար և օգնության դիմաց սպանում է Բելիկովի եղբորը՝ Բորիսին, հուղարկավորության ժամանակ իր զոհին հանդիպելու համար: Վերջնական մարտը տեղի է ունենում հին ուղղափառ տաճարում, որտեղ գործակալ 47-ը սպանում է նախագահ Բելիկովի նմանակին: Մարդասպանին ձերբակալում է Ինտերպոլը, սակայն հանկարծակի նրան օգնում են ԿՀՎ-ի գործակալները, որոնք ժամանակ են շահում, որպեսզի գլխավոր հերոսը կարողանա փախչել։ Վերջին տեսարանում հերոսը մեծահոգի ժեստ է անում, նա իր ուղեկցի՝ Նիկայի համար խաղողի այգի է գնում և վերացնում է մարդասպանին, ով ստացել էր նրա պատվերը:

Դերերում

Նկարահանումներ

2003 թվականի փետրվարին Hitman-ի ստեղծողները՝ Eidos-ը և IO Interactive-ը բանակցություններ սկսեցին հոլիվուդյան ընկերությունների հետ՝ խաղը մեծ էկրաններին տեղափոխելու համար[3]։ Twentieth Century Fox-ը, ի վերջո, ստացավ նկարահանման իրավունք և վարձեց սցենարիստ Սքիպ Վուդսին, որը պետք է սցենար գրեր դերասան Վին Դիզելի՝ ֆիլմի գործադիր պրոդյուսերի հետ, որը նույնպես պետք է խաղար 47-ի դերը[4]։ 2006 թվականի դեկտեմբերին Վին Դիզելը հրաժարվեց իր դերից։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ Թիմոթի Օլիֆանտը կմարմնավորի 47-ի դերը, սակայն դերասանն ասում էր, որ դա դեռ չի հաստատվել[5]:

2007 թվականի հունվարին Օլիֆանտը հաստատեց դերը, և որպես ռեժիսոր ընտրվեց Քսավիեր Գենսը[6]։ Մարտին դերասան Դուգրեյ Սքոթը ընտրվեց որպես գործակալ 47-ի հակառակորդ՝ Օլգա Կուրիլենկոի, Ռոբերտ Նեփերի, Ուլրիխ Տոմսենի և Մայքլ Օֆենի հետ միասին: Նկարահանումները սկսվեց 2007 թվականի մարտի 27-ին Սոֆիայում (Բուլղարիա) և տևեց 12 շաբաթ[7]: Երկրորդ մասը նկարահանվել է նաև Լոնդոնում, Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում և Հարավային Աֆրիկայում: Առաջին կադրերը (Հիթմանի հիշողությունները մանկության մասին) համընկնում են «Մութ հրեշտակ» հեռուստասերիալի առաջին սերիայի առաջին կադրերին՝ Ջեսիկա Ալբայի հետ։

Մարքեթինգ

Նրա համար ֆիլմում առաջնաելույթը եղել է 2007 թվականի հունիսի 27-ին, «Պինդ ընկույզ 4.0» ֆիլմում, որտեղ Օլիֆանտը խաղացել է չարագործի դերը[8]:

Թողարկումից հետո

Ֆիլմը վարձույթով հանել է իր ծախսը (դրամարկղային մուտքերը կազմել են 100 մլն դոլար), բայց ջախջախվել Է կինոքննադատների կողմից՝ Rotten Tomatoes — 14 %, Metacritic — 35 %:

Խաղի երկրպագուների կարծիքը հիմնականում բացասական էր. գլխավոր հերոսը քիչ էր հիշեցնում գործակալ 47-ին՝ ինչպես արտաքինը, այնպես էլ վարքը, իսկ սյուժեն չէր համապատասխանում խաղի հետ:

Չեղարկված սիքվել

Ֆիլմի թողարկումից կարճ ժամանակ անց 20th Century Fox-ը վարձել է Կայլ Ուորդին՝ սիքվելի սցենարը ստեղծելու համար։[9] Դանիել Ալտերը, Ադրիան Ասկարիան և Չակ Գորդոնը պետք է վերադառնային որպես պրոդյուսերներ։ Ամերիկացի դերասան Դևիդ Հեսը, ով մահացավ 2011 թվականի հոկտեմբերին, ներկայացվեց որպես անանուն դերի կատարող։ Դանիել Բենմայորը պայմանագիր է կնքում սիքվելի ռեժիսորական կազմի հետ։ Թիմոթի Օլիֆանը հայտնել է, որ ինքը շահագրգռված չէ վերադառնալ գործակալ 47-ի դերին և բնօրինակ ֆիլմում նկարահանվել է միայն այն բանի համար, որ ստացված հասույթով վճարի իր նոր տան համար, քանի որ հանկարծակի չեղարկվել էր «Դիդվուդ» սերիալի նկարահանումները:[10]

Սաունդթրեք

  1. Ave Maria
  2. I Take Out The Trash
  3. The Belicoff Assassination
  4. Roses for Nika
  5. Random Complication
  6. New Suit
  7. Train Station (Bite Your Tongue)
  8. Istanbul
  9. Table 26
  10. Best Laid Plans
  11. Undress Me
  12. I Need You To Die
  13. My Number is 47
  14. Trust Unto God (Udre’s Funeral)
  15. Rubber Duckie
  16. Righteous Buttkicking
  17. Denoument
  18. «Ave Maria» — Christina England
  • Gilberto Candido — As Vezez Amanha
  • Muff & Rezz — Swingville Sashay
  • The Male Choir of Valaam Singing Culture Institute — The Tomb And Death

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. https://www.imdb.com/title/tt0465494/
  3. Brian Linder (2003-02-03). «Games to Film: Hitman». IGN. Վերցված է 2006-12-05-ին.
  4. Dave McNary (2005-10-20). «Woods to adapt 'Hitman'». Variety. Վերցված է 2006-12-05-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  5. «Olyphant clarifies the situation». ComingSoon.net. 2007-01-14. Վերցված է 2007-01-13-ին.
  6. Nicole Laporte (2007-01-17). «Olyphant to shoot 'Hit Man'». Variety. Վերցված է 2006-01-18-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  7. Ali Wood (2007-04-05). «FILMING STARTS ON EIDOS MOVIE». Instock. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2007-04-09-ին.
  8. «John McClane to Give Us a First Look at Hitman». ComingSoon.net. 2007-06-21. Վերցված է 2007-06-24-ին.
  9. «Whois Lookup». Iesb.net. Արխիվացված է օրիգինալից 2014-03-31-ին. Վերցված է 2013-08-15-ին.
  10. «Nerdist Podcast: Timothy Olyphant « Nerdist». Nerdist.com. Արխիվացված է օրիգինալից 2013-05-23-ին. Վերցված է 2013-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ