«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
Տող 95. Տող 95.
[[Կատեգորիա:1968 հիմնադրումներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:1968 հիմնադրումներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:1968 հիմնադրված թանգարաններ]]
[[Կատեգորիա:1968 հիմնադրված թանգարաններ]]
[[Կատեգորիա:Հնագիտական թանգարաններ]]

17:12, 3 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԷրեբունի վարչական շրջան
ՎայրԵրևան
ՀասցեԵրևան, Էրեբունի փողոց 38
Հիմնադրվել է1968
Կայքerebuni.am
Քարտեզ
Քարտեզ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այսօր Էրեբունի թանգարանը գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Պատմական ակնարկ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]:

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]:

Մշտական ցուցադրություն

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:

1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող, գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը՝ ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ աճյունասափորները:

Թանգարանի բացառիկ ցուցանմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում:

Մշտական ցուցադրությունից բացի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պարբերաբար ներկայացնում է ցուցահանդեսներ՝ միտված հանրության կողմից թանգարանային հավաքածուի ճանաչմանը, Էրեբունիում, Կարմիր բլուրում և Շենգավիթում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների վերջին արդյունքների, ինչպես նաև առանձին թեմաների լուսաբանմանը[3]:

Կրթական ծրագրեր

«Պատանի հնագետ» դպրոց

2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, որոնք ընթանում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է:

Թանգարանի առավելություններից է նաև թեքահարթակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց այցելել թանգարան:

Այլ տվյալներ

Թանգարանի ցուցադրության աշխատանքային ժամերն են 10:30-16:30 (երեքշաբթի-կիրակի):

Տոմսի արժեքը մեծահասակների համար՝ 1000 դրամ, դպրոցահասակ երեխաների և ուսանողների համար՝ 300 դրամ:

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը՝ դպրոցականների համար, վերջին շաբաթ օրը՝ ուսանողների և մեծահասակների համար թանգարանի մուտքն անվճար է[4]:

Պատկերասրահ

Թանգարանի արտաքին տեսքը

Ցուցասրահներ

Ցուցանմուշներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ֆոնդեր
  2. Б. Зурабов. Ара Арутюнян.Издательство "Советский художник", Москва,1986
  3. «Էրեբունի թանգարան․ Պատմական ակնարկ». .erebuni.am. Վերցված է 28 Ապրիլ 2018-ին.
  4. Թանգարանի հասցեն

Արտաքին հղումներ

Գրականություն

  • «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան 2017