«Գլուխ սոխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: an:Allium cepa
Տող 71. Տող 71.
[[Կատեգորիա:Բույսեր]]
[[Կատեգորիա:Բույսեր]]


[[an:Allium cepa]]
[[ar:بصل]]
[[ar:بصل]]
[[ay:Siwilla]]
[[ay:Siwilla]]

21:30, 16 Մայիսի 2012-ի տարբերակ

Գլուխ սոխեր

Սոխը (Allium cepa) ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում և օգտագործվում գրեթե բոլոր կերակուրների մեջ: Սոխը մեծ չափովով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար:

Սոխի սննդարար հատկությունները բնորոշվում են դրա մեջ գտնվող շաքարներով, (6-10%), սպիտակուցներով (մոտ 2%) և հանքային աղերով (0,6 - 1,12%):

Սոխի կալորիականությունը մոտ 400 է, բացի այդ, սոխը դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան (բակտերոցիդ) և բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը` ֆիտոնցիդները ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն: Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ:

Պատմությունը

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա:

Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգնմանը: Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները:

Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ: Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի:



Արտադրական միտումները

Սոխի դաշտը բերքահավաքի ժամանակ (ԱՄՆ, Օրեգոն նահանգ)
Տասը առաջատար սոխ արտադրող երկրները — 2009 (տոննա)
{{{2}}} Չինաստան 21,046,969
{{{2}}} Հնդկաստան 13,900,000
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 3,400,560
{{{2}}} Թուրքիա 1,849,580
{{{2}}} Եգիպտոս 1,800,000
 Պակիստան 1,704,100
 Ռուսաստան 1,601,550
{{{2}}} Իրան 1,512,150
{{{2}}} Բրազիլիա 1,511,850
Նիդերլանդներ Նիդեռլանդներ 1,269,000
Ընդհանուր 73,231,830
Աղբյուր`
FAO
[1]

Ենթատեսակներ

Աղբյուրներ



Արտաքին հղումներ