«Նիկոլաս Բրիթել»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 18. Տող 18.
{{DEFAULTSORT:Բրիթել, Նիկոլաս}}
{{DEFAULTSORT:Բրիթել, Նիկոլաս}}
[[Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոկոմպոզիտորներ]]

17:33, 29 Հուլիսի 2020-ի տարբերակ

Նիկոլաս Բրիթել
Բնօրինակ անունանգլ.՝ Nicholas Britell
Ծնվել էհոկտեմբերի 17, 1980(1980-10-17) (43 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դաշնակահար, դիրիժոր և կինոպրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՀարվարդի համալսարան և Hopkins School?
Կայքnicholasbritell.com
 Nicholas Britell Վիքիպահեստում

Նիկոլաս Բրիթել (անգլ.՝ Nicholas Britell, հոկտեմբերի 17, 1980(1980-10-17), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգահան և դաշնակահար: Մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքերի («12 տարվա ստրկություն», «Իջեցման խաղ») հեղինակ, «Օսկարի» է առաջադրվել «Լուսնի լույս» ֆիլմի երաժշտության համար:

Կենսագրություն

Նիկոլաս Բրիթելը մեծացել է Մանհեթենում: Երաժշտությամբ նրա հետաքրքրվածությունը սկսվել է հինգ տարեկանից այն բանից հետո, ինչ տղան լսել էր Վանգելիսի երաժշտությունը՝ գրված «Կրակե հաղթակառքեր» ֆիլմի համար. այդ ժամանակ նա մորը խնդրեց իրենց երաժշտության դասերի տալ»[1]: Ինքնուրույն ստեղծագործել Նիկոլասը սկսել է ութ տարեկանում[2], իսկ տասը տարեկանում տվել է իր առաջին համերգը: 14 տարեկանում Բրիթլը ընդունվել է Ջուլիարդի դպրոցը և պատրաստվել պրոֆեսիոնալ դաշնակահարի կարիերային: Սակայն վախենալով, որ նման կարիերան նրա համար կյանքում մենակ լինելու կնպաստի, նա կոնսերվատորիա ընդունվելու փոխարեն ընդունվեց Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ[1]:

Հարվարդում Բրիթելը միացել է ինստրումենտալ հիփ-հոփ նվագող The Witness Protection Program խմբին որպես դաշնակահար[2]: Խումբը տեղացիների մոտ հաջողություն ուներ ԱՄՆ հյուսիս-արևելքում և որոշ ժամանակ հանդես էր գալիս հանրահայտ Jurassic 5 խմբի համերգներից առաջ[1].: Witness Protection Program-ի հետ աշխատանքի տարիներին Բրիթելը ակտիվորեն երաժշտություն էր գրում և համալսարանում ուսանելու ավարտին առաջին անգամ հանդես եկավ որպես կինոկոմպոզիտոր՝ հորինելով այն ֆիլմի համար երաժշտություն, որը նկարահանում էին նրա ծանոթները[2]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Tim Greiving. (փետրվարի 15, 2017). «From hedge fund manager to Oscar nominee: Meet Nicholas Britell, the composer of 'Moonlight'». Los Angeles Times. Վերցված է 2018-04-26-ին.
  2. 2,0 2,1 2,2 A. Haven Thompson (փետրվարի 26, 2004). «Nicholas J. Britell '03-'04». The Harvard Crimson (անգլերեն). Վերցված է 2018-04-26-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Բրիթել» հոդվածին։