«Կառլ Ֆաբերժե»–ի խմբագրումների տարբերություն
չ →Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
չ added Category:Ռուս գյուտարարներ (CatCompleter via en:Category:Russian inventors) using HotCat |
||
Տող 39. | Տող 39. | ||
{{DEFAULTSORT:Ֆաբերժե, Կառլ}} |
{{DEFAULTSORT:Ֆաբերժե, Կառլ}} |
||
[[Կատեգորիա:Ֆաբերժե]] |
[[Կատեգորիա:Ֆաբերժե]] |
||
[[Կատեգորիա:Ռուս գյուտարարներ]] |
12:46, 28 Հուլիսի 2020-ի տարբերակ
Կառլ Ֆաբերժե ռուս.՝ Карл Гу́ставович Фаберже́ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1846[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1920[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Պյուի |
Գերեզման | Գրան Ժաս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սուրբ Պետրոսի դպրոց և Սուրբ Աննայի ուսումնարան |
Երկեր | Ֆաբերժեի ձվեր[4] |
Մասնագիտություն | ոսկերիչ, գյուտարար և ոսկերիչ |
Ամուսին | Ավգուստա Ջուլիա Ֆաբերժե |
Ծնողներ | հայր՝ Գուստավ Ֆաբերժե, մայր՝ Շառլոտ Մարիա Ֆաբերժե |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Եվգենի Ֆեբերժե Կառլովիչ, Ագաֆոն Ֆաբերժե և Ալեքսանդր Յուլիուս Ֆաբերժե |
Կայք | faberge.com/news/48-petercarlfaberg.aspx |
Peter Carl Fabergé Վիքիպահեստում |
Պետեր Կառլ Գուստավի Ֆաբերժե (մայիսի 30, 1846[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1920[1][2][3][…], Պյուի), ռուս հայտնի[6][7][8] ոսկերիչ: Ընտանեկան ընկերության և ոսկերչական արվեստի վարպետների դինաստիայի գլխավոր: Ֆաբերժեի ձվերի ստեղծողն է, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհի հավաքածուների տերերի կողմից:
Կենսագրություն
Պետեր Կառլ Ֆաբերժեն ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1846 թվականի մայիսի 30-ին, ծագմամբ ռուս գերմանացի է: Նրա հայրը՝ Գուստավ Ֆաբերժեն, ծագում էր ֆրանսիական արմատներով գերմանական ընտանիքից և ծնունդով Էստոնիայից էր, իսկ նրա մայրը՝ Շառլոտա Յունգշտեդտը, դանիացի նկարչի դուստր էր: 1842 թվականին Ֆաբերժե-ավագը Սանկտ Պետերբուրգում հիմնեց ոսկերչական ընկերություն:
Կառլ Ֆաբերժեն ճանապարհորդում էր Եվրոպայով և ի սկզբանե սովորում էր Դրեզդենում, իսկ այնուհետև սկսեց ոսկերչական գործ սովորել ֆրանկֆուրտյան վարպետ Ջոզեֆ Ֆրիդմանի մոտ: Դրանից հետո վերադարձավ Ռուսաստան: 1870 թվականին 24 տարեկան հասակում նա իր ձեռքը վերցրեց հոր ընկերության ղեկավարումը:
1882 թվականին Մոսկվայի Համառուսաստանյան գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսին նրա ընկերության աշխատանքները գրավեցին Ալեքսանդր III կայսեր ուշադրությունը: Կառլը ստացավ արքայական ընտանիքի հովանավորչությունը և «Ձերդ Կայսերական Մեծության ոսկերիչ և Կայսերական Էրմիտաժի ոսկերիչ» տիտղոսը:
Ֆաբերժեի ընկերությունը հռչակավոր էր Եվրոպայում: Կայսերական ընտանիքի՝ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Հունաստանի և Բուլղարիայի շատ բարեկամներ աշխատանքները նվեր էին ստանում: 1900 թվականին Փարիզում Ֆաբերժեն ստացավ «Փարիզի ոսկերիչների գիլդիայի վարպետի» կոչում, ինչպես նաև նրան պարգևատրեցին Պատվո Լեգեոնի շքանշանով:
1899-1900 թվականներին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վեր էր խոյանում ճարտարապետ Կարլ Շմիդտի՝ ոսկերիչի զարմիկի նախագծով կառուցված Ֆաբերժեի ֆիրմայի գլխավոր շենքը: Առաջին հարկերում տեղավորված էին խանութն ու արհեստանոցները: Շենքի մնացած մասը զբաղեցնում էին Ֆաբերժե ընտանիքի բնակելի սենյակները:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Snowman A. K. Fabergé, (Peter) Carl // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T027247
- ↑ https://www.wintraecken.nl/mieks/faberge/eggs/eggspictures.htm
- ↑ PETER CARL FABERGÉ
- ↑ Henty Charles Bainbridge Peter Carl Faberge. Goldsmith and Jeweller to the Russian Imperial Court. His Life and Work. — 3-rd. — GB, Bugay, Suffolk: Spring Books, 1968. — 168 p.
- ↑ Артём Кречетников. (27-5-2011). «Ювелир Его Императорского Величества» (ռուսերեն). Русская служба Би-би-си. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 2011-05-27-ին.
- ↑ A. Kenneth Snowman Carl Faberge. Goldsmith to The Imperial Court of Russia. — New York: Crown Publishers, Inc, 1983. — 160 p. — ISBN 0-517-405024
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Ֆաբերժե» հոդվածին։ |
|