«Ավետարան ըստ Ղուկասի»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: vep:Evangelii Lukan mödhe |
ջնջված պատկերի փոխարեն |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր: |
[[Պատկեր:St.luka.jpg|thumb|Ղուկաս ավետարանիչ]] |
||
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
||
'''Ավետարան ըստ Ղուկասի''' ({{lang-el| Εὐαγγέλιον κατὰ Λουκάν}}), [[Նոր Կտակարան]]ի մեջ մտնող չորս [[Ավետարան]]ներից մեկը: Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է [[Պողոս առաքյալ]]ին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։ |
'''Ավետարան ըստ Ղուկասի''' ({{lang-el| Εὐαγγέλιον κατὰ Λουκάν}}), [[Նոր Կտակարան]]ի մեջ մտնող չորս [[Ավետարան]]ներից մեկը: Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է [[Պողոս առաքյալ]]ին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։ |
12:46, 13 Մայիսի 2012-ի տարբերակ
Ավետարան ըստ Ղուկասի (հուն․՝ Εὐαγγέλιον κατὰ Λουκάν), Նոր Կտակարանի մեջ մտնող չորս Ավետարաններից մեկը: Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։
Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։
Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։
ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Նախաբան (1.1-4)։
- Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդն ու մանկությունը (1.5-2.52)։
- Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-20)։
- Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (3.21-4.13)։
- Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (4.14-9.50)։
- Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (9.51-19.27)։
- Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19.28-23.56)։
- Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը (24.1-53)։