«Բազեներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. Բազեները կազմում են գիշատիչների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է շուրջ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաո...
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
Բազեները կազմում են գիշատիչների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է շուրջ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե:
Բազեները կազմում են գիշատիչների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է շուրջ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե:
Բազեները տարածված են գրեթե ամենուրեք:
Բազեները տարածված են գրեթե ամենուրեք:

14:37, 12 Մայիսի 2012-ի տարբերակ

Բազեները կազմում են գիշատիչների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է շուրջ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե: Բազեները տարածված են գրեթե ամենուրեք: Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից: Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ: Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ: Փետուրները խիտ են, կոշտ: Էգը և արուն միանման են գունավորված: Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ: Բույն չեն հյուսում, ձվերը (2–6, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում: Թխսում է հիմնականում էգը: Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով: Սապսանը բնադրող-չվող է: Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները: Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում: Ունի սուր ձայն: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է: Տարածված է անտառային շրջաններում: Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն: Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու: Ոչնչացնում է կրծողներին: Տափաստանային հողմավար բազեն հանդիպում է կիսաանապատային գոտում: Պահպանվում է օրենքով: Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ: Բնակվում է բաց տարածքներում: Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա: Համարվում է որսորդական թռչուն: Ոչնչացնում է մանր կրծողներին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Միջերկրածովյան բազեն բնադրող-չվող է, հազվագյուտ: ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին: Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած: Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության. արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը: