65
edits
== Տող գյուղի պատմական հուշարձանները ==
Տող գյուղն ունի մշակութային բարձր կոթողներ:Գյուղը ժամանկին եղեկ է Խամսայի մելիքություններից Տիզակի կամ Դիզակի` Մելիք Եգանի նստավայրը: Մելիք Եգանի արգելոցից վերև գտնվում է Սբ. Հովհաննես կոչված եկեղեցին: Վերջին ժամանակահատվածում այստեղ իրագործվել են բազմաթիվ պեղումներ և արդյունքում գտնվել են մշակութային արժեքներ: Այստեղ էր թաղվել նԵգանի որդին: Գյուղի մյուս հատվածում գտնվում են Անապատ և Ս.Ստեփանոս եկեղեցիները: Անապատում թաղվել էր Մելիք Ավանը:
Պատմության մեջ հայտնի է նաև Թեժ եկեղեցին, որը կառուցվել է 7 օրվա ընթացքում: Բուղայի արշավանքների ժամանակ Տողն ունի 'ատ հինյ պատմություն, այն միջնադարում հայտնի էր որպես բերդաքաղաք: Այժմ գյուղը համարվում է Արցախի ամենահին և պատմական գյուղերից մեկը:
[[Պատկեր:Church 88.jpg|ձախից|մինի|250px|Ս.Հովհաննես եկեղեցի (1696-1770 թթ.)]]
[[Տող գյուղ|Տող գյուղի]] բարձրադիր (երե) թաղում է կառուցվել Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ [[Եկեղեցի|եկեղեցին]] (երկարությունը` 21, 70մ լայնությունը` 12, 92մ) : Այն, ամենայն հավանականությամբ, [[Մելիք Եգան|Մելիք Եգանն]] է կառուցել 17-րդ դարի վերջում և, թերևս, հին [[Տաճար|տաճարի]] տեղում: Շինության միակ, հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրությունը, որը չի պահպանվել, վկայում էր միայն նրա տարիքի նորոգմոն մասին (ՌՃՁԵ) : Սրբատաշ քարերով, թաղածածկ, չորս սյունների վրա հենված այս հոյակերտ կառույցը Տող գյուղի գահանիստ եկեղեցին էր, ուր [[պատարագ]] էր մատուցվում և անց էին կացվում կրոնական բոլոր [[Ծես|ծեսերը]]: Ինչպես Մելիքի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել, ու չի բացառվում, որ այն մելիքի ապարանքի հետ մի ամբողջություն էր կազմում, քանի որ ըստ պահպանված ավանդազրույցների` եկեղեցու հարավ-արևելյան բուրգից սկսվող գաղտնուղին հզոր պարիսպ պատվարով կապված է եղել Մելիք-Եգանի ապարանքից դեպի արևմուտք ձգվող պարսպի գաղտնուղու հետ:
Եկեղեցու հարավային կողմի պատին կից շինված էր մի նեղ և երկար մատուռ-դամբարան, որի մեջ ամփոփված էին [[Դիզակ|Դիզակի]] գավառի մելիքներն ու մելիքազուները: Այս տապանատանն են ամփոփված Մելիք-Եգանի հայր Ղուկաս վարդապետը (վախճ. 1715թ.) , Մելիք Եգանը (վախճ.1744) , Մելիք Արամը (վախճ. 1745թ.) , Մելիք Եսային (վախճ. 1781թ.) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (վախճ. 1789թ.) : Այստեղ, ըստ Սարգիս Ջալալյանցի վկայության, կային նաև Մելիք Եգանի տոհմից քաջ իշխան Օհան բէգի, Բաղր բէգի, Յօսէփ բէգի, Եսայի բէգի և ուրիշների տապանաքարերը: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանգնեցված է եղել այն քարե խաչկալ-կոթողը` հյուսիսային դռան վրա, որի երեք նիստերին փորագրված տեքստում վկայակոչված են Մելիք Եգանի ընտանիքի բոլոր անդամները:
Թեև նրա կառուցումը վերագրվում է Մելիք Եգանին, սակայն չի բացառվում, որ նա հին շենքն է վերանորոգել, մանավանդ որ Առաքել Կոստանյանցը ևս հիշատակում է Տողի հնագույն չորս եկեղեցիները, որոնցից մեկը հիմնահատակ ավերվել էր ասպատակիչների կողմից:
=== Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցի ===
[[Պատկեր:Church9.jpg|ձախից|մինի|250px|Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցի (1696-1770 թթ.)]]
Տող գյուղի հարավային գերեզմանատան «Եղցու խութ» կոչվող բարձունքին է շինված Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցին: «Թաղածածկ փոքր շենք է, - գրում է [[Սեդրակ Բարխուդարյան|Սեդրակ Բարխուդարյանը]], - կառուցված ճեղքված քարերով: Անսովոր կերպով եկեղեցու մեջ կանգնած է մի մույթ, որը սրահը բաժանում է երկու մասի, ըստ որում հյուսիսային մասն ավելի նեղ է: Այդ նեղ մասում հնում եղել են տապանաքարեր: Եկեղեցու շինության ժամանակը հայտնի չէ, արևմտյան միակ մուտքի ճակատին գրված Մելիք Իսայու արձանագրությունը հաղորդում է
=== Խաչս Վարդան եկեղեցի (Անապատ) ===
Տող գյուղի կանգուն եկեղեցիներից երրորդը «Խաչս Վարդան» եկեղեցին է, որ գյուղում նաև «Անապատ» է կոչվում: Նրա կառուցման տարեթիվը ևս անհայտ է: Փոքր, թաղածածկ այս կառույցի շրջակայքում կան խուցերի ավերակներ: Անցյալում այս եկեղեցին եղել է կույսերի անապատ: Այստեղ է թաղված Մելիք Բախտամը: Եկեղեցու հարավային կողմի հանգստարանը Եգանյանների տոհմային երկրորդ գերեզմանատունն է:
Տող գյուղում և նաև շրջակայքում փոքր ու մեծ տապանաքարերով բազմաթիվ գերեզմաններ կան: Այստեղ կարելի է տեսնել մարդկային կերպարանք հիշեցնող խաչերով շիրմաքարեր: Երևի թե «ամեն հայ մի քար է» ասույթը նմանատիպ շիրմաքարերից է առաջացել:
== Ծանոթագրություններ ==
|
edits