«Պինդարոս»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: diq:Pindaros |
չ Ռոբոտը ավելացնում է․: et:Pindaros |
||
Տող 31. | Տող 31. | ||
[[eo:Pindaro]] |
[[eo:Pindaro]] |
||
[[es:Píndaro]] |
[[es:Píndaro]] |
||
[[et:Pindaros]] |
|||
[[eu:Pindaro]] |
[[eu:Pindaro]] |
||
[[ext:Píndaru]] |
[[ext:Píndaru]] |
08:17, 11 Մայիսի 2012-ի տարբերակ
Պինդարոս (հին հունարեն` Πίνδαρος, մ.թ.ա. 521-441) - հին հույն բանաստեղծ, հանդիսավոր քնարերգության ամենախոշոր ներկայացուցիչը։
Ծնվել է Թեբեին մոտ գտնվող Կյունոսկեֆալես գյուղում։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ շատ քիչ են։ Ենթադրվում է, որ հայրը եղել է զինվորական, որը սիրել է երաժշտությունը։ Ապրել է արիստոկրատ ընտանիքում, որտեղ սիրվել է արվեստը։
Սկզբնական կրթությունը ստանում է Թեբեում. հայրը տեսնելով որդու ընդունակությունները` ուղարկում է Աթենք, որտեղ շարունակում է ուսումը և կատարելագործվում արվեստում։ Այստեղից վերադառնում է Թեբե։
Պինդարոսը սկսել է գրել 20 տարեկան հասակից։ Նա գրել է ներբողներ (օդաներ)։ Առաջին ստեղծագործությունը 10-րդ պյությական ներբողն է, որ գրել է 501 թվին։ Պինդարոսը բանաստեղծական արվեստով զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ Նա ձեռք է բերում մեծ հանբավ, իսկ նրա 7-րդ Օլիմպիականը փորագևվում է Թեբերի տաճարում։
Պինդարոսը կյանքը մեծամասամբ անց է կացրել Թեբեում և այդտեղից ճանապարհորդել զանազան քաղաքներ։ Իր երգերի մեջ ներբողել է թե՛ Թեբեի, թե՛ Հռոդոսի, թե՛ Կորնթոսի և թե՛ այլ քաղաքների հերոսներին, որոնք մասնակցել են հույն-պարսկական կռիվներին։ Նա եղել է Սիցիլիայում, տեսել է Էտնան և նկարագրել այն։ Մեռել է 441 թվին 80 տարեկան հասակում։[1]
Աղբյուրներ
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ էջ 134-135.